Ինձ երբեք բարի խոսքեր չեն ասում...

Ձեզանից յուրաքանչյուրը հավանաբար տեսած կլինի մուրացկան, ով փողոցում ձեռքը կամ գլխարկը մեկնած ողորմություն է խնդրում: Երկու ընկերուհիներ՝ Անժելիկան ու Մարիան, մի անգամ ճանապարհի մոտ մռայլ դեմքով մի մուրացկան տեսան: Նա ողորմություն էր խնդրում, բայց մարդիկ ուշադրություն չդարձնելով անցնում էին նրա կողքով: