«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Դու ուզում ես փրկվել, այդպես չէ՞...

<<Ուրեմն եթե Որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինեք>>։  Հովհ. 8:36

-Առաջին անգամ թմրանյութ օգտագործեցի, երբ տասներեք տարեկան էի: Սկզբում ես ծխում էի, հետո սկսեցի ներարկվել: Ես ինձ լիովին դժբախտ էի զգում և անզոր էի վերջ դնելու այդ կախվածությանը:
   Երբ ես տասնինը տարեկան դարձա, ինքնասպանության փորձ կատարեցի՝ նետվելով դիմացից ընթացող ավտոմեքենայի տակ: Սակայն վարորդը կարողացավ թեքել ավտոմեքենան:
Ինձ մնում էր միայն լաց լինել և հեկեկալով բացականչել. <<Օ՜, Աստված իմ, Օ՜, Աստված իմ>>: Եվ Նա անմիջապես պատասխանեց իմ աղաղակին: Աննպատակ թափառումներից հետո ես հանկարծակի հայտնվեցի եկեղեցու պատերի առջև: Դուռը փակ էր: Ես պատրաստվում էի շարունակել ճանապարհս, երբ լսեցի մի ձայն. <<Երիտասարդ, եկեք այստեղ, եկեք ինձ մոտ>>: Ինձ կանչող տարեց մարդը վստահություն ներշնչեց: Նա բռնեց իմ ձեռքը և տարավ ինձ ոչ հեռվում գտնվող իր տան մոտ:
 -Ի՞նչ է պատահել քեզ, - հարցրեց նա:
 -Ես թմրանյութի գերության տակ եմ և չեմ կարող ազատվել դրանից:
Նա վերցրեց Աստվածաշունչը և կարդաց մի համար. <<Ահա Ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե Իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ>> (Հայտն. 3:20):
 -Դու ուզում ես փրկվել, այդպես չէ՞, - հարցրեց նա:
 -Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք, բայց իրականում ինձ օգնություն է հարկավոր:
 -Լավ, այդ դեպքում արի միասին աղոթենք, - ասաց նա, և մենք ծունկի իջնելով աղոթեցինք: Աստված պատասխանեց իմ նոր ընկերոջ աղոթքին: Ես նոր մարդ դարձա: Աստված ներեց և փրկեց ինձ:

Այլ թեմաներ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

Նյուտոնի հզոր պատասխանը

Խոսքերի երեք մաղերը

Երբ «խայթվես օձից»...

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։