Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 12 Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ ար...

27 июля 2015 г.

Ձրի նվե՞ր է տալիս Աստված…

  Քարոզիչը խոսում էր մի ֆերմերի հետ, որը փրկության հավաստիք էր ուզում Աստծուց՝ ամեն օր կարդալով Աստվածաշունչ:
   -Դուք ամեն օ՞ր եք աղոթում դրա  համար: Միթե՞ չգիտեք, որ Աստված առաջարկել է Ձեզ փրկություն: Ոչ միայն պետք է խնդրեք, այլ հավատաք Ձեր խնդրածին: Հավատով պետք է ընդունել Աստծու խոստումը, դուք կարիք չունե՞ք Քրիստոսի փրկարար գործի վստահությա՞նը…

    -Այսինքն կարիք չկա՞ դրա համար աղոթել անդադար:
   -Հենց այդպես: Քրիստոսը մեկ անգամ խաչվեց և հարություն առավ: Ահա թե ինչու Աստծուն մեղքերդ խոստովանելով նրա բոլոր շնորհները տարածվում են քեզ վրա:
   -Երբեք չէի մտածել… Ձրի նվե՞ր է տալիս Աստված… մնում է միայն վերցնել… Ես հավատում եմ, որ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, բայց…
   -Միայն վստահիր Աստծու Խոսքին, որն ասում է. << Նա ով հավատում է Աստծու Որդուն, հավիտենական կյանք ունի>>։
   Մի քանի ամիս անց զրուցակիցները հանդիպեցին։ Եվ պարզվեց, որ տղամարդը երջանիկ էր ընդունել էր Աստծու Խոսքն ամբողջությամբ, առանց որևէ կասկածի։ Այժմ ամեն օր այդ անպատմելի ընծայի համար էր Աստծուն գոհություն տալիս։