«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Ընդունի՛ր մի դիրք...


Ո՞վ կա ձեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարումը եւ ճառագայթ չ՛ունի. Թող նա ապավինի Տիրոջ անվանը, եւ իրան գցէ իր Աստուծո վրա։ Եսայիա 50:10
Ծեր և փորձառու մի նավաստի ասել է. <<Սաստիկ փոթորիկ և ալեկոծության ժամանակ մենք միայն մի բան կարող ենք անել՝ նավը դնել որոշակի դիրքի և սպասել>>

    Սիրելի՛ հավատացյալ, երբեմն քո անելիքն էլ ճիշտ սա է: Երբ Պողոս առաքյալի նման դու էլ օրերով ոչինչ չտեսնես, միայն մի բան է, որ կարող ես անել, միայն մի ելք ունես դու: Ո՛չ տրամաբանությունը կարող է օգնել, և ո՛չ էլ անցյալի փորձառությունը կարող է որևէ լույս սփռել: Աղոթքն անգամ չի կարող մխիթարել քեզ:
    Ընդունի՛ր մի դիրք և հաստա՛տ մնա այդ դիրքում: Քեզ, քո ամեն ինչով հանդերձ, դիր Տիրոջ մեջ և պահվիր այնտեղ, մինչև որ փորձությունն ու խավարն անցնեն: Թող լինի, ինչ լինելու է՝ փոթորիկ, ալեկոծություն, որոտ, կայծակ: Դու ամուր կառչիր <<ղեկից>>, և վստահությունդ թող անսասան մնա՝ հավիտենական ու ամենակարող Աստծո հանդեպ: Նա կկատարի Իր ուխտը և շուտով քեզ օգնության կգա Իր մեծ սիրով՝ լուծելու քո բոլոր խնդիրները:

Այլ թեմաներ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

Նյուտոնի հզոր պատասխանը

Խոսքերի երեք մաղերը

Երբ «խայթվես օձից»...

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։