Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

21 января 2015 г.

Ինչ-որ մեկը թաքնված է...

    
Գյուղից քիչ հեռու, մի փոքր առանձնատանը իր երկու ծեր սպասուհիների հետ ապրում էր արդեն տարիքն առած, ոչ հարուստ մի ազնվական կին: Ապրում էին հաշտ ու համերաշխ, անվախ էին թե՛ տիրուհին, թե՛ նրա սպասուհիները, որովհետև երեքն էլ հուսացած էին իրենց Տեր Աստծուն

    Ամեն երեկո նրանք փակում էին բոլոր դռներն ու լուսամուտները և հանգիստ պառկում քնելու, չնայած այն բանին, որ տունը ոչ պահակ ուներ, ոչ էլ մերձակա հարևան
    Մի անգամ երեկոյան, սովորության համաձայն, փակեցին բոլոր դռներն ու լուսամուտները և գնացին քնելու: Սպասուհիների ննջարանները տան մի թևի վրա էին, իսկ տիկնոջը` մյուս: Տիրուհին սիրում էր քնից առաջ առանձնանալ, կարդալ, խորհել, աղոթել, այդ պատճառով էլ միշտ աղախիններին շուտ էր արձակում
    Վարվառա Իվանովնան մոմը ձեռքին մտավ ննջարան ու տեսավ, որ իր մահճակալի տակից դուրս է ցցված տղամարդու մի զույգ կոշիկ: Ինչ-որ մեկը թաքնված է: Կարելի է պատկերացնել, թե նա ինչպես վախեցավ: Սպասուհիները հեռու են, եթե կանչի՝ չեն լսի, իսկ եթե լսեն էլ… 
     Ի՞նչ կարող են անել ծեր կանայք: Երեք ծեր կնոջ սպանելը մեծ բան չէ ավազակի համար, որն, ամենայն հավանականությամբ, զինված էլ է, գուցե և մենակ էլ չէ
    Այդ պահին Վարվառա Իվանովնան հիշեց, որ ինքն ունի Կենդանի, Ամենակարող, Բարեգութ Աստված, որին միայն կարելի է վստահել: Անմիջապես նրա հոգին խաղաղվեց, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել
    Վարվառա Իվանովնան իր ետևից փակեց դուռը, մոմը դրեց սեղանին, սկսեց մազերը հարդարել ու մտքում աղոթել. «Տե՛ր, օգնիր, ուղղորդիր՝ ի՞նչ անեմ»: Հետո նա բաց արեց Աստվածաշունչն ու սկսեց բարձրաձայն կարդալ այն խոսքը, որում ասվում է, որ Աստծու Խոսքը կենդանի է, երկսայրի սրից էլ սուր է, թափանցում է մինչև ողն ու ծուծը, քննում մարդու սրտի խորհուրդները: Կարդաց նաև 91-րդ սաղմոսը, որում ասվում է, որ Ամենակարողը օրուգիշեր անդադար պաշտպանում է մեզՆա Իրեն հուսացողներին ազատում է փորձանքներից, պահում չարերից, որովհետև նրանք ճանաչել են Իր անունը
    Կինը բարձրաձայն կարդում էր՝ վստահելով իր կարդացած խոսքին, որը չի խաբում
    Վարվառա Իվանովնան սաղմոսն ավարտեց ու ծնկի իջավ
    Աղոթքը շատ ջերմ էր ու այնքան սրտանց, որ մինչ այդ երբեք այդպես չէր եղել: Նա Աստծուց օգնություն ու պաշտպանություն էր խնդրում փորձության ժամին: Վերջապես նա շատ հանգիստ սրտով ծնկից վեր կացավ և ուղղվեց դեպի մահճակալը, որպեսզի պառկի: Հանկարծ նրա առաջ հայտնվեց մի բարձրահասակ ու ահազդու մարդ:
  - Տիկի՛ն,- ասաց նա,- մի՛ վախեցեք, ես եկել էի այստեղ ձեզ թալանելու, իսկ եթե հարկ լիներ՝ նաև սպանելու: Իմ ընկերներն այգում իմ ազդանշանին են սպասում: Եթե դուք գոռայիք կամ օգնություն կանչեիք, ես երևի ստիպված կլինեի ձեզ սպանել: Բայց ես լսեցի, թե դուք ինչպես էիք կարդում, աղոթում, և այդքանից հետո ես չեմ կարող ձեզ վնաս տալ: Հանգիստ եղեք, ես ձեզանից մի չոփ էլ չեմ տանի: Ես հիմա ընկերներիս ազդանշան կտամ, որ հեռանան
    Հետո նա նորից մոտեցավ Վարվառա Իվանովնային ու ասաց.
   - Մնաք բարով, ես հեռանում եմ: Աստված Ձեր աղոթքը լսեց, իսկ ես կյանքում այդպիսի բառեր չէի լսել: Խնդրում եմ, տվեք ինձ այդ գիրքը, որից կարդում էիք
    Վարվառա Իվանովնան տվեց նրան Աստվածաշունչը: Տղամարդը գիրքը վերցրեց ու պատուհանից դուրս թռավ
    Նորից ամեն ինչ առաջվա պես հանդարտ ու լուռ դարձավ: Սպասուհիները, ամեն ինչից անտեղյակ, քնած էին իրենց սենյակում: Ամենակարողի ապահով ձեռքերում քնեց նաև տիրուհին
    Վարվառա Իվանովնան չէր դադարում աղոթել այն ավազակի համար, որին տվեց իր Աստվածաշունչը
    Մի երկու տարի հետո նա իր Աստվածաշունչը ետ ստացավ մի նամակի ուղեկցությամբ` մի հեռավոր քաղաքի հիվանդանոցից, որտեղ մահանում էր նախկին ավազակը
    Նամակը լի էր զղջման և հնազանդության խոսքերով: Նա շնորհակալություն էր հայտնում Աստվածաշնչի ու այն գիշեր իր լսած խոսքերի համար
    Հուզմունքից Վարվառա Իվանովնան արտասվեց, և Աստվածաշունչն ավելի թանկ դարձավ նրա համար: Երբ երեկոյան գնաց իր սենյակ, նա երկար աղոթում էր, շնորհակալություն հայտնում Աստծուն Նրա Կենդանի Խոսքի և ողորմությունների համար:



Комментариев нет:

Отправить комментарий