Չարչարանք:

   Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։ 1Պետրոս 4:1
   Մի մարդ տուն տարավ թիթեռի հարսնյակն ու սկսեց ուշի ուշով հետևել նրան: Եվ ահա, ժամանակի ընթացքում հարսնյակն սկսեց փոքր-ինչ բացվել: Նորածին թիթեռնիկը մի քանի ժամ շարունակ ամբողջ ուժով փորձում էր դուրս գալ բացված նեղ ճեղքից:
Բայց ամեն ինչ ապարդյուն էր, և թիթեռը դադարեցրեց պայքարը: Թվում էր, թե նա դուրս սողաց ինչքան կարողացավ, և ամբողջությամբ դուրս գալու համար այլևս ուժ չմնաց: Այդ ժամանակ մարդը որոշեց օգնել խեղճ թիթեռին: Նա վերցրեց փոքրիկ մկրատը և մի փոքր կտրվածք արեց հարսնյակի վրա: Թիթեռնիկը հեշտությամբ դուրս պրծավ այնտեղից: Բայց, չգիտես ինչու, նրա մարմինը ուռածպրկված էր, իսկ թևերը` չորացած ու կծկված: Մարդը շարունակեց հետևել թիթեռին` կարծելով, որ շուտով նրա թևերը կուղղվեն և ուժեղ կդառնան, այնքան ուժեղ, որ կկարողանան թռիչքի ժամանակ պահել նրա մարմինը, որն էլ րոպե առ րոպե իր ճիշտ ձևը կընդունի: Բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: Թիթեռն ընդմիշտ մնաց ուռած մարմնով ու չորացած թևերով: Նա կարողանում էր միայն սողալ. նրան վիճակված չէր թռչել: Մարդը, իր բարությամբ ու շտապողականությամբ օգնելով թիթեռնիկին, չգիտակցեց մի բան. այդ նեղ հարսնյակը և նեղլիկ ճեղքից դուրս գալու համար պայքարելու անհրաժեշտությունը մտածված է Աստծու կողմից: Միայն այդպես է թիթեռի մարմնի մեջ եղած հեղուկը հոսում թևերի մեջ, և միայն այն ժամանակ, երբ միջատը հայտնվում է հարսնյակից դուրս` ազատության մեջ, նա գրեթե պատրաստ է թռիչքի:
   Շատ հաճախ պայքարն այն է, ինչը մեզ կյանքում օգուտ է բերում: Եթե Աստված թույլ տար կյանքն անցնել առանց փորձությունների, մենք «հաշմանդամներ» կլինեինք: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան կարող էինք լինել և երբեք չէինք իմանա, թե ինչ բան է թռչելը:
Բարի լուր