Сообщения за Апрель, 2013
Թարգմանված է արաբերենից Ե գիպտոսէն մուսուլման մարդ մը իր կինը, ծծկեր զաւակն ու ութամեայ աղջիկը սպանած է, որուհետեւ տեսած է, թէ իր կինը Աւետարան կը կարդայ: Աղջիկները ողջ վիճակով թաղուած են: Եւ մարդը զինուորութեանը լուր տուած է, մեղադրելով իր հօրեղբայրը: 15 օրեր ետք նոյն ընտանիքէն մէկը կը մահանայ, եւ երբ կու գան որ թաղեն, հողին տակ կը տեսնեն երկու աղջնակները, որոնք տակաւին ողջ էին:
Ա մենից կարևորը Սերն է, որ իրար սիրենք. «Եվ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրվի, բայց սեր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ»-ասում է առաքյալը (Ա Կոր.13.3): Հիսուսն ասում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանքը։ Երկրորդն էլ սրան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը եւ մարգարեքը» Մատթ. 22.37-40։ Առաջինը պետք է սիրենք Աստծուն, և ոչ թե մեր ուզած ձևով, այլ Տիրոջ ուզած ձևով, և երկրորդը՝ ընկերոջդ քո անձի պես: Եթե չես սիրում, ուրեմն ատում ես: Դու հնարավոր է չես զգում քո մեջ ատելություն նրա հանդեպ, ում չես սիրում, բայց երբ որ պարագան գա. դու կտեսնես, որ իրականում ատում ես:
Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։