Сообщения

Сообщения за Апрель, 2021
«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Ապշելի դեպք։ Ինչ-որ մեկը թաքնված է մահճակալի տակ։

Изображение
Գյուղից քիչ հեռու, մի փոքր առանձնատանը իր երկու ծեր սպասուհիների հետ ապրում էր արդեն տարիքն առած, ոչ հարուստ մի ազնվական կին: Ապրում էին հաշտ ու համերաշխ, անվախ էին թե՛ տիրուհին, թե՛ նրա սպասուհիները, որովհետև երեքն էլ հուսացած էին իրենց Տեր Աստծուն:    Ամեն երեկո նրանք փակում էին բոլոր դռներն ու լուսամուտները և հանգիստ պառկում քնելու, չնայած այն բանին, որ տունը ոչ պահակ ուներ, ոչ էլ մերձակա հարևան:    Մի անգամ երեկոյան, սովորության համաձայն, փակեցին բոլոր դռներն ու լուսամուտները և գնացին քնելու: Սպասուհիների ննջարանները տան մի թևի վրա էին, իսկ տիկնոջը` մյուս: Տիրուհին սիրում էր քնից առաջ առանձնանալ, կարդալ, խորհել, աղոթել, այդ պատճառով էլ միշտ աղախիններին շուտ էր արձակում:

Հին մարդը և ես / Պատերազմ։ (Հոգևոր ասմունք) Մելինե Զալունց

Изображение
Երկու ասմունք մեկ տեսանյութում։ Հեղինակ՝ Մելինե Զալունց

Նյուտոնի հզոր պատասխանը

Изображение
Նյուտոնը արեգակնային համակարգի մի հրաշք մակետ էր պատրաստել: Եվ մի օր, երբ նա իր սենյակում հիանում էր դրանով, ներս է մտնում ընկերը. – Ի՜նչ հրաշք, ո՞ւմ ձեռքի գործն է… – Ոչ ոքի…- պատասխանում է Նյուտոնը: – Ինչպե՞ս թե՝ ոչ ոքի, բա ինքն իրեն ո՞նց հայտնվեց… Նյուտոնը պատասխանում է. – Խնդիրն էլ հենց դա է. մարդը չի հավատում, որ արհեստական ինչ-որ մակետ կարող է հայտնվել ինքն իրեն… Ապա երկինք նայի՛ր. երբ ես քեզ հարցնում եմ՝ «Ո՞ւմ ձեռքի գործն է այս հրաշք երկինքը, որտեղ ամեն բան վայրկյանի ու միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված է», դու շատ հանգիստ պատասխանում ես՝ «Ոչ ոքի»:

Քարոզ՝ Տիրոջ հրաշափառ հարության մասին

Изображение
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Տերը հաղթեց սատանային և մեզ տվեց հաղթություն և կյանք հավիտյան։ Քարոզում խոսվում է Տիրոջ հրաշափառ հարության և հաղթանակի մասին։ Եղբայրը պատմում է Ջոնաթանի պատմությունը՝ օրինակ բերելով հարության խորհուրդը։

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։

Изображение
Մի քանի տարի առաջ ես ներկա էի 25 ամյա մի տղայի թաղմանը։ Նա մահացել էր թմրանյութի չափից շատ դոզա ընդունելու պատճառով։ Մահվան օրը ես փորձում էի մխիթարել նրա մայրիկին։ Նա միայնակ մայր էր, իսկ այդ տղան նրա միակ զավակն էր։ Նրան այդ կորուստը անբացատրելի ցավ էր պատճառել։ Նա քրիստոնյա լինելով զայրացել էր Աստծո վրա իր որդու մահվան համար։