Սուրբ Ծնունդ։ Լուռ գիշեր, սուրբ գիշեր․ (Երեք պատմություն)

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Այս տեսանյութում կլսեք երեք պատմություն՝ կատարված Սուրբ Ծննդյան օրերին։ 1914թ-ին Բելգիայում Սուրբ Ծննդյան մի ցուրտ գիշեր խրամատներից հանկարծ երգի ձայն լսվեց։ Նախ գերմաներեն, ապա անգլերեն հնչեց «Լուռ գիշեր»-ը։ Զինվորները, որոնք օրվա ընթացքում կրակում էին իրար վրա, վայր դնելով զենքերը, դուրս եկան խրամատներից, միմյանց ձեռք սեղմեցին, շնորհավորեցին, նույնիսկ իրենց օրապահիկներից իրար նվեր արեցին։ Մինչև հաջորդ օրը շարունակված զինադադարի ընթացքում զինվորները խոսեցին, կատակեցին, ուրախացան, նույնիսկ ֆուտբոլ խաղացին։