Сообщения за Октябрь, 2020
Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։ Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։ Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։ Դիտեք տեսանյութը
Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ … Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ Դիտեք [տեսանյութը]
Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։ Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։ Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Դիտեք տեսանյութը