Մի մարդ Սուրբ Ծնունդը կարևոր տոն չէր համարում: Իհարկե, նա բարի ու կարգապահ մարդ էր, մեծահոգի ու սիրող հայր իր ընտանիքի համար, ազնիվ՝ փոխհարաբերություններում: Սակայն… Նա չէր հավատում այն ամենին, ինչ ասվում էր եկեղեցում Սուրբ Ծնունդի մասին: Եվ նա չափից դուրս ազնիվ էր, որ ձևացներ, թե իբր հավատում է: «Ես չեմ ուզում քեզ վշտացնել,- ասում էր նա իր կնոջը, ով հավատացյալ էր ու պարբերաբար եկեղեցի էր հաճախում,- բայց ես, պարզապես, չեմ կարողանում հասկանալ ու ընդունել, որ Աստված ծնվել է որպես մարդ»: Սուրբ Ծննդյան երեկոյին կինը երեխաների հետ գնում է եկեղեցական ծառայության, իսկ ամուսինը հրաժարվում է նրանց հետ գնալ: «Ես ինքս ինձ երեսպաշտ կզգամ,-ասում է նա,- ավելի լավ է տանը մնամ և ձեզ սպասեմ»: