Զինվորը պատմում է Աստծո հրաշքների մասին։

Զինվորը պատմում է իր հետ կատարված դեպքերը, թե ինչպես է Աստված հրաշքով փրկել զինվորին։ Հրետանային հարվածից առաջացած բեկորը մխրճվել է գրպանում դրված Նոր Կտակարանի մեջ ու չի հասել մարմնին։ Պատմում է զինվորը։ Դիտեք այստեղ

Հզոր վկայություն 44 օրյա պատերազմից։ Պատմում է զինվորը

Զինվորը պատմում է, թե Աստված պատերազմական սարսափելի իրավիճակներում ոնց է փրկել ու պահել։ «․․․Քողարկման ժամանակ սնարիադը հարվածեց ժային, ժայռը փլուզվեց վրաս․․․։ Մեզ ուզում էին ծուխով սպանեին։ Անտառները վառեցին, որ խեղտվեինք։ Ծուխը այնքան խիտ էր․․․»։ Դիտեք այստեղ

Ինչպե՞ս դուրս գանք այս տեղից

Մի քարոզիչ այցելեց գետնի խորքում աշխատող ածխահատներին: Վերադարձին, վերելակի դռան մոտ հանդիպելով վերակացուին, նա հարցրեց. «Ի՞նչ ես մտածում փրկության մասին»: Վերակացուն պատասխանեց. «Ինձ համար փրկությունը անհավատալիորեն պարզ է ու հեշտ, այդ պատճառով էլ չեմ կարող երկար բարակ խորհել այդ մասին, չեմ կարող նաև ընդունել այն»: Քարոզիչը հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս խորունկ հանքից»: Վերակացուն ասաց. «Շատ հեշտ, մտի՛ր վերելակ և սեղմիր կոճակը»: Այդ ժամանակ քարոզիչը հարցրեց. «Բայց այսպիսի խորը տեղից դուրս գալու համար շատ հեշտ բան չէ՞ արդյոք»: «Այո՛, դու անելու ոչինչ չունես, որովհետև վերելակը պատրաստելու և տեղադրելու համար մյուսներն արդեն հսկայական աշխատանք են արել: Ուստի, քեզ մնում է միայն ներս մտնել և կոճակը սեղմել»,- ասաց վերակացուն: Քարոզիչը շարունակեց. «Եթե այսքան տրամաբանություն ունես ուրիշների արած զոհողությունները հասկանալու համար, ուրեմն կարող ես խորհել քո փրկության կարևորության մասին: Միայն Քրիստոսին հավատա, ընդունի՛ր Նրան ու պիտի փրկվես: Փրկվելու համար, բարեկա՛մս, քո անելիքն անչափ հեշտ է, սակայն, դրա համար մեծ գին է վճարված ու մի հոգի՝ Հիսուս Քրիստոսն է բոլորիս փոխարեն հանձն առել այդ զոհողությունը»:

Հեսուի գիրքը

Գլուխ 1
¹ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.
² «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։
³ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։
⁴ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։
⁵ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
⁶ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։
⁷ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։
⁸ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։
⁹ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
¹⁰ Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց.
¹¹ «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանան գետով, որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։
¹² Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց.
¹³ «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։
¹⁴ Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,
¹⁵ մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։
¹⁶ Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։
¹⁷ Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։
¹⁸ Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Գլուխ 2
¹ Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։
² Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։

Զգաց մահվան սարսափը

  Սկսնակ մի արդյունաբերող ընտանիքով բնակություն հաստատեց Միացիալ Նահանգների արևմտյան կողմի խիտ անտառներում: Նրանց փայտյա տնակը կանգնած էր անտառի հենց եզրին: Մի գիշեր, երբ ընտանիքի հայրն ու երեխաները վաղուց է, ինչ քնած էին, ավարտելով հաջորդ օրվա պատրաստությունները՝ ընտանիքի մայրը որոշեց նախքան քնելը հաջորդ օրվա ցախը ևս պատրաստել: Ուստի վերցրեց զամբյուղը և գնաց ցախանոց: Մի քանի քայլ դեռ չարած՝ նա նկատեց, թե ինչպես է մի մեծ հովազ անտառից դուրս գալիս ու մեծ ոստյուններով մոտենում իրեն: Վայր գցելով ձեռքի զամբյուղը նա վազեց դեպի տուն: Կարողացավ տուն մտնել ու գցել սողնակը: Հովազը ցատկեց. փակ դռանը բախվելով՝ հարվածից բժժեց ու փռվեց գետին:
   Աղմուկից արթնացած ամուսինը իսկույն շտապեց խոհանոց. կինը անգիտակից պառկած էր հատակին: Պատուհանից նա տեսավ, որ հովազը ոտքի է կանգնում: Չհապաղեց. պատից վերցրեց հրացանը ու կրակեց: Գազանը ահեղ մռնչյունով գետին տապալվեց: Երկրորդ զարկից անշնչացավ: Այժմ կարելի էր զբաղվել կնոջով:
Կինը ուշքի եկավ…
   Բարեբախտաբար ամեն բան բարեհաջող վախճան ունեցավ: Կարճ խոսակցությունից հետո խնդրեց, որ ամուսինն իրեն մենակ թողնի: Ապա ծունկի եկավ…
Զգացել էր, թե ինչ բան է մահվան սարսափը: Ինչպե՞ս էր կանգնելու Աստծո առջև, իսկ եթե հենց այդ պահին մեռնե՞ր: Հենց այդ գիշեր նա աղաղակեց Աստծուն, խոստովանեց իր մեղքերը: Խաղաղություն գտած՝ քուն մտավ:

Անտարբեր հոգիներին Աստված հաճախ արտառոց միջադեպերով է արթնացնում մեղքի քնից:
Ահա խաղաղութեան համար դառնություն եղաւ ինձ՝ դառնություն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբից հանելով, որովհետև բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր։ Եսայիա 38.17

Ծերունին շատ տրտմեց. (խրատական պատմություն)

Մի ծերունի կանչելով իր աշակերտներին ցույց է տալիս նրանց մի մաքուր թուղթ, որի մեջտեղում մի սև կետ կար...
- Ին՞չ եք տեսնում այստեղ,- հարցրեց ծերունին:
- Կետ,- պատասխանեց աշակերտներից մեկը:
- Սև կետ,- պատասխանեց մյուսը:
- Մեծ սև կետ,- հավելեց մյուսը:
Ծերունին շատ տրտմեց և լուռ նստեց մի անկյունում:
- Ի՞նչ եղավ, ուսուցի'չ,- հարցրին աշակերտները:
- Շատ եմ ցավում, - պատասխանեց ծերունին, - որ իմ աշակերտները տեսան միայն սև կետը, բայց ոչ ոք չնկատեց մաքուր թուղթը...:
Որքա՜ն հաճախ ենք մենք դատում մարդուն տեսնելով միայն փոքրիկ թերությունը ու մոռանալով ու չնկատելով արժանիքները:

Հաշտ և անհաշտ ընտանիքները: (Խրատական պատմություն)

  Կողք-կողքի ապրում էին երկու հարևան ընտանիքներ. մեկը` հավատացյալ, մյուսը` անհավատ:
   Անհավատ զույգը շարունակ կռվում էր, իսկ հոգևորները միշտ հաշտ ու համերաշխ, լուռ ապրում էին:
   Մի օր անհավատ ընտանիքի կինն ամուսնուն ասում է.
- Գնա նրանց տուն և տե՛ս, թե ինչ են անում, որ իրենց ընտանիքում աղմուկ չկա և ինչն է պատճառը, որ խաղաղ ապրում են:
   Ամուսինը գնում և թաքնվում է մի հարմար տեղ և հետևում նրանց: Տեսնում է, որ հարևանի կինը լվանում է հատակը, բայց հանկարծ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը, և նա գործը կիսատ թողնելով վազում է խոհանոց: Այդ պահին ներս է մտնում նրա ամուսինը և, չնկատելով ջրով լի դույլը, ոտքով դիպչում է և դույլը շրջվում. ամբողջ ջուրը թափվում է սենյակում: Այդ պահին գալիս է կինը և ամուսնուց ներողություն խնդրում` ասելով.
- Ների՛ր, թանկագինս, ես էի մեղավոր, դույլը հարմար տեղ չէի դրել... Ամուսինն առարկում է.
- Ո՛չ, դո՛ւ ինձ ներիր, ես ուշադիր չէի ու չնկատեցի դույլը…
Թաքնված հարևանը զարմացած վերադառնում է տուն: Կինը հարցնում է.
- Դե ասա, ի՞նչ պարզեցիր:
Ամուսինը պատասխանում է.
- Հասկանո՞ւմ ես, մեր ընտանիքում բոլորը ճիշտ են և անմեղ, իսկ նրանց ընտանիքում բոլորը մեղավոր են:
   Այո, երբ արդարանում ես և դիմացինին մեղադրում, երբեք չես ուղղվի, այլ հակառակը. կատես և կարհամարես ու արդյունքում կլինի անհաշտություն: Իսկ երբ առաջինը քեզ մեղադրես, խաղաղություն, սեր և համերաշխություն կշահես:

Ընկղմվել էին ջրերի հորձանուտի մեջ և խեղտվել:

   Նիագարա գետի ափին, այնտեղ, որտեղից սկիզբ է առնում Նիագարայի ջրվեժը, ուր ջուրը հավաքվելով դառնում է փրփրադեզ ու խռովահույզ, իսկ ապա արագընթաց հոսում ցած, կանգնեցված է մի ցուցանակ: Այն բոլորին զգուշացնում է, որ դրանից այն կողմ ջրվեժն է և նավարկել չի կարելի: Ցավոք, եղել են դեպքեր, երբ ցուցանակը անտեսելու պատճառով մարդիկ զրկվել են իրենց կյանքից:
   Այնպես էր պատահել նաև երկու երիտասարդների հետ. նրանք վտանգը նկատել էին միայն ցուցանակն անցնելուց հետո, բայց արդեն ուշ էր եղել: Փորձել էին թիավարելով փախուստ տալ, սակայն բոլոր ջանքերն ու օգնության ճիչերը ապարդյուն էին անցել: Նրանք մի ակնթարթում ընկղմվել էին ջրերի հորձանուտի մեջ և խեղտվել:
   Այս պատմությունը մեր «կյանքի գետի» ճիշտ արտացոլումն է: Բոլորիս` մեծ ու փոքր, երիտասարդ ու չափահաս, հարուստ ու աղքատ, «նավարկում ենք այդ գետով»: Նավարկում ենք առանց մտահոգվելու, թե որտեղ է վերջանալու մեր նավարկությունը: Նա, որ դեռևս փրկված չե, հավիտենական դատապարտության ճանապարհին է. Ունի չխոստովանած մեղքեր, ուստի չի կարող երկինք գնալ:
   Աստված իր Որդուն այս աշխարհ ուղարկեց, որպեսզի իր վրա առնի մեր մեղքերը և մեզ քավություն տա: Ծով համբերությամբ նա մարդկանց շարունակ ցույց է տալիս, փրկության միակ ուղին:
Հիսո՛ւսն է փրկության միակ ուղին:

Երեք շատ հետաքրքիր պատմություն Աստծո սիրո և ողորմության մասին

Մի հավացյալ պատմեց հետևյալը. «Մի երեկո աշխատանքից տուն էի վերադառնում: Ճանապարհս անցնում էր խարխուլ հյուղակների կողքով: Խրճիթներից մեկում աղոտ լույս էր վառվում, և մի ձայն, կարծես ինձ ասում էր, որ ներս մտնեմ: Ես շատ հոգնած էի, ուստի ինձ ստիպեցի հրաժարվել այդ մտքից և ճանապարհս շարունակեցի: Բայց շատ չանցած ստիպված էի ետ դառնալ և մտնել այդ խրճիթը, որովհետև ներքին մղումը շատ էր ուժեղ:
Երեք պատմություն մեկ տեսանյութում։ Դիտեք այստեղ

Ինչպե՞ս կարող է շունդ քեզ պաշտպանել

   Արձակուրդն Անգլիայում անցկացնելուց հետո միսիոները վերադարձավ Բիրմա` հետը բերելով պղնձե մի շան արձանիկ: Այն տեղադրեց տան առջև` երևացող մի տեղում: Շուտով արձանը գրավեց հարևանների ուշադրությունը: Նրանք չէին կարողանում կռահել արձանը դռան մոտ տեղադրելու իմաստը: Ուստի, մի օր այդ մասին հարցրեցին տանտիրոջը: Վերջինս պատասխանեց, որ ինքը մենակ է և գիշերները տունը հսկելու անհրաժեշտություն կա: Վտանգի դեպքում շունն իրեն կզգուշացնի: Մարդիկ ծիծաղեցին այս պատասխանի վրա: «Շունդ ո՛չ հաչում է, ոչ՛ կծում, ինչպե՞ս կարող է քեզ գողերից պաշտպանել:Ընդամենը մի արձան է այն»,-ասացին նրանք: «Այդ դեպքում, ասացեք ինձ, ինչի՞ց են շինված ձեր արձանները: Փայտից, քարից կամ մետաղից չե՞ն: Իմ այս շան նման դրանք էլ ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, բայց դուք դրանց առաջ երկրպագություն եք անում: Աղոթում եք ու հավատում, թե դրանք ձեզ կպաշտպանեն: Քանի՛ անգամ եմ ձեզ ասել, թե միակ ճշմարիտ Աստվածը երկնքում է և որ Նա Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի ով հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա: Ուրեմն, նետեցե՛ք այդ անկենդան արձանները և Աստծու՛ն դարձեք»:
   Եվ դեռ շատերին էր հիշեցնում այդ շան արձանը. «Ահա՛ այսպիսին են ձեր կուռքերը»:
Այս մասին Հովհաննես առաքյալն ասում է. 
«Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից:» (1 Հով. 5:21):

Աստծո հզոր ծրագիրը պատերազմում։ (Գեդեոն)

Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։ Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ Ամբողջը լսեք այստեղ

Ձեր գլխին թագ չկա...

   Մի անգամ Իտալիայի թագավոր Հումբերտն իր սովորական զբոսանքի ժամանակ նկատեց երկու փոքրիկ տղաների, որոնք ինչ-որ բանի մասին վիճում էին: Նրանք աչքից բաց չէին թողնում թագավորին և մի քանի անգամ մատով ցույց տվեցին նրան... Վերջապես, նրանցից մեկը վճռականորեն գնաց դեպի թագավորը, հանեց գլխարկը, խոնարհվեց և ասաց.
-Ներեցե՛ք, խնդրում եմ, պարո՛ն, ճիշտ է, չէ՞, որ Դուք թագավորը չեք:
-Ինչո՞ւ ես կարծում, թե ես թագավորը չեմ,- ժպտալով հարցրեց նա:
-Որովհետև... - և տղան լռեց: Նրան օգնության եկավ ընկերը.
-Որովհետև Ձեր գլխին թագ չկա... Նա կարծում է, թե թագավորները միշտ թագ են կրում: Բա րի՛ եղեք, ասացեք նրան, որ ես ճիշտ եմ ասում, թե Դուք թագավորն եք:
-Ինչ արած,- ասաց Հումբերտը,- խոստովանում եմ, որ ես թագավորն եմ:
-Օ, ես գիտեի՛ դա,- բացականչեց տղան,- Դուք, հավանաբար, թագը կրում եք միայն տոն օրերին:
-Ո՛չ, բարեկամս, - լրջորեն պատասխանեց թագավորը,- ինձ համար այն ժամանակ է տոն, երբ մոռանում եմ, որ թագ եմ կրում:
   Այո՛, միշտ չէ, որ երջանկությունն այն տեղ է, ուր թագն է, հարստությունն ու փառքը: Երջանկությունն այն տեղ է, ուր խիղճը հանգիստ է, շրջապատողների հետ խաղաղություն կա, և որտեղ բավարարվում են քչով:

Մի քանի կարևոր հորդոր Khblog-ի կողմից։ Երբ պատերազմը վերջանա․․․

Մի քանի կարևոր հորդոր Խաղաղություն բլոգի կողմից։ Սա նաև մխիթարական հորդոր է։ Աղոթք արեք միակ Աստծուն՝ Հիսուսին։ 
  (Այս տեսանյութի խոսքերը պատկանում են Խաղաղություն բլոգին)։ Լսեք այստեղ

Փառավոր հաղթանակ պատերազմում։ Հզոր օրինակ Աստվածաշնչից։

Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։ Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։ Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։ Կարդում եմ «Նոր Արարատ 2019թ» Աստվածաշնչից։ Լսեք այստեղ

Աղոթքը պատերազմում։ Հզոր օրինակ Աստվածաշնչից։

Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ … Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ Դիտեք այստեղ

Պատերազմական հզոր օրինակ Աստվածաշնչից։ Լսեք մինչև վերջ

Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։ Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։ Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Լսել ամբողջը

Հիմա վրեժ լուծելու առիթը մերն է...

   Աֆրիկայի մահմեդականների մեջ գործող մի միսիոներ իր մեքենայով և օգնական մահմեդական մի պատանու հետ ճամփորդում էր: Ճանապարհին միսիոներն սկսում է քրիստոնեական հավատի մասին խոսել, սակայն խոսքերը տղայի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում: Քիչ անց մեքենան փչանում է, և ստիպված երկուսով սկսում են նորոգել: Այդ պահին գալիս է բեռնատար մի մեքենա` վրան երկու աֆրիկացիներ: Միսիոներն ու պատանին ձեռքով կանգնելու նշան են անում նրանց, բայց վերջիններս չեն կանգնում:Մեծ ջանքերով նրանք վերջապես աշխատեցնում են իրենց մեքենան և շարունակում ճանապարհը: Ճանապարհին տեսնում են, որ իրենց մերժող աֆրիկացիների բեռնատար մեքենան ցեխի մեջ է մխրճվել և չի կարողանում դուրս գալ:
Պատանին ասում է.
- Հիմա վրեժ լուծելու առիթը մերն է, իրենց արածի համեմատ հատուցենք:
Միսիոներն ասում է.
- Ո՛չ, նրանք նեղության մեջ են, կանգնենք և օգնենք:
Երբ կանգնում են և օգնում, պատանին միսիոներին ասում է.
- Հիմա հասկանում եմ այն, ինչ ամբողջ ճանապարհին ջանում էիր ինձ բացատրել:
Այդ դեպքը պատճառ է դառնում, որ մահմեդական պատանին քրիստոնյա դառնա:

Երկինք տանող տրոլեյբուսը

   Տրոլեյբուսը գնում էր իր սովորական երթուղով: Մարդիկ իջնում էին ու բարձրանում: Վերջին կանգառներին ներսում մնացել էին երկու կին ու մի փոքրիկ, աղքատ հագնված տղա երեխա՝ մեծ ու շատ թախծոտ աչքերով: Կանանցից մեկն իջավ նախավերջին կանգառում, իսկ տոմսավաճառը, կարծելով, թե տղան նրա հետ է, ասաց.
- Տիկի՛ն, Դուք մոռացե՞լ եք Ձեր երեխային:
- Սրա՞ն, ինչ է… այսպիսի անխնամը չի կարող իմ որդին լինել,- զզվանքով պատասխանեց նա:
- Դու ո՞ւմ երեխան ես, տղա ջան, կարո՞ղ է մոլորվել ես,- հարցրեց տոմսավաճառը:
- Ե՞ս… ես ոչ ոքինն էլ չեմ, ես մենակ եմ գնում:
- Երեխաները չեն կարող ոչ ոքինը չլինել: Որտե՞ղ է մայրիկդ, դու մոլորվե՞լ ես:
- Իմ մայրիկը երկինք է գնացել, ու ես էլ եմ ուզում այնտեղ գնալ: Մորաքո՛ւյր, Դուք գիտե՞ք, թե որ համարի տրոլեյբուսն է երկինք գնում:
- Փոքրի՛կս, այդպիսի երթուղի չկա, և այնտեղ հասնելն էլ հեշտ չէ:
- Բայց ես ուզում եմ մայրիկիս տեսնել… մի՞թե ոչ մի բանով չի կարելի երկինք հասնել:
Այստեղ մյուս՝ ավելի երիտասարդ կինը մոտեցավ տղային, գրկեց նրան ու քնքշորեն սեղմեց կրծքին:
- Ի՞նչ է անունդ, տղա՛ս:
- Ընդհանրապես ես Միտյան եմ, բայց հիմա ինձ անվանում են 57:
- Ի՞նչ….
- Ես մանկատանն եմ ապրում: Այնտեղ շատ երեխաներ կան, ու ոչ ոք անուն չունի: Դաստիարակչուհին չի կարող բոլորին հիշել և մեզ թվերով է կանչում:
- Քեզ համար դժվա՞ր է այնտեղ…
- Ինձ ոչ ոք չի սիրում: Մայրիկը միշտ համբուրում էր ինձ, ինձ համար հեքիաթներ էր պատմում երեկոյան ու օրորոցային էր երգում: Մենք միասին նաև աղոթում էինք: Ես շատ եմ ուզում տեսնել մայրիկիս: Նա գնացել է ու էլ չի վերադարձել: Մորաքո՛ւյր, իսկ դուք եղե՞լ եք երկնքում:
- Դեռ ոչ, բալիկս, բայց ես գիտեմ, թե ինչպես կարելի է այնտեղ գնալ: Դու ինքնուրույն չես գտնի ճանապարհը: Ուզո՞ւմ ես քեզ մեր տուն տանեմ: Մենք միասին կապրենք ու կսպասենք Քրիստոսին: Նա կարող է մեզ տանել երկինք, որտեղ այժմ քո մայրիկն է ապրում:
   Տղայի աչքերում հույս առկայծեց: Նա սեղմվեց բարի կնոջը, ինչպես նախկինում մորն էր սեղմվում, և կինը քնքշորեն շոյեց նրա գլուխն ու սիրալիր ժպտաց: Վերջին կանգառում նրանք իջան: Տոմսավաճառն ու վարորդը երկար ժամանակ նայում էին նրանց ետևից: Նրանցից մեկն ասաց.
- Մեր երթուղում «Երկինք» կանգառը նշված չէ, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ այն կա այս գծում:
   Աստված բնակվում է այնտեղ, որտեղ սերն է բնակվում: Իսկ երկինքը մոտ է այնտեղից, որտեղ Աստված է բնակվում:
Բարի լուր

Մայրիկ, հրեշտակը կանչում է ինձ։ (Պատմություն երեխաների համար)

Սովորության համաձայն, այդ երեկո էլ, Կարլենը տարված էր իր խաղով, երբ մարյը ձայն տվեց․
- Կարլյո՛ւշա, գնա քնելու: Լսո՞ւմ ես, դրսում փչում է քամին, ձյան փաթիլները հարվածում են պատուհանին: Ցուրտ է, իսկ քո տաքուկ անկողինը քեզ է սպասում,- ասաց մայրը որդուն:
- Մայրի՛կ, իսկ դու ինձ հետ կաղոթե՞ս,- հարցրեց որդին:
Մայրը դեռ չէր հասցրել պատասխանել, երբ լսեց որդու աղոթքը. Ամբողջը դիտեք այստեղ
Կարդում է՝ Անուշ Մովսիսյանը

Տատիկի պատասխանը աթեիստին։ (Հետաքրքիր պատմություն)

Ամեն առավոտ մի աղքատ ծեր կին կանգնում է իր տան շեմին ու բարձրաձայն ասում.
- Փա՜ռք Տիրոջը: Եվ ամեն անգամ նրա աթեիստ հարևանը հակառակվելով ասում է.
- Աստված չկա:
- Անցնում են շաբաթներ և ծեր կինը կրկին ամեն առավոտ ձայնում է ու ասում. «Փա՜ռք Տիրոջը»:
Հարևանը կրկին, ամեն անգամ ժխտում է` ասելով․ «Աստված չկա՛»: Ամբողջը դիտեք այստեղ
Կարդում է՝ Գեղեցիկ Սարադյանը

Աստծո պատասխանը անհավատի աղոթքին։ Հիանալի պատմություն

Մի հավատացյալ երիտասարդ ընկերանում է անհավատ դեղագետի հետ ու հրավիրում իր տանը ճաշելու: Երկար զրուցելուց հետո, նա առաջարկում է ընկերոջը, վերցնել Աստծո Խոսքից մի համար` մշտական իր մոտ պահելու համար: Անհավատ երիտասարդը հազիվ է համաձայնվում, բայց չի մերժում ընկերոջը: Նա պատահական մի համար է վերցնում որի վրա գրված է լինում. Ամբողջը դիտեք այստեղ
«Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»: Երիտասարդը ծիծաղում է ու ասում. «Այդ ին՞չ նեղություն պիտի պատահի ինձ, որ ես Աստծուն կանչեմ»:

Թամարան։ (Խրատական պատմութուն երեխաների համար)

Թամարան մեծանում էր աղքատ ընտանիքում։ Ծնողները չէին կարող նրա համար խաղալիքներ գնել, բայց աղջիկը, հասկանալով ընտանիքի ծանր վիճակը, երբեք այդ մասին չէր խնդրում նրանց և չէր պահանջում։ Նա կարծես չէր զգում աղքատությունը և միշտ գոհ, կենսուրախ ու հնազանդ էր։ Դասերից հետո միշտ օգնում էր մորը, խնամում էր փոքրիկ եղբորը, իսկ երեկոյան գնում էր դիմավորելու աշխատանքից վերադարձող հորը։ Ամբողջը դիտեք այստեղ
Կարդում է Սուսաննա Սարգսյանը

«Ես անկարող եմ վաճառել ժամանակը»:

   Անգլիայի մի բանկիր ծանր հիվանդ էր: Բժշկական զննումից պարզվեց, որ նրան մնացել են հաշված ժամեր: Հիվանդը թախանձագին խնդրում է` երկարաձգել իր կյանքը թեկուզ 3 օրով, և բժշկին առաջարկում է 10.000 ֆունտ ստեռլինգ: Բժիշկը կտրականապես տարուբերում է գլուխը և ասում. «Ոչինչ անել չեմ կարող: Ես անկարող եմ վաճառել ժամանակը»:
   Անմխիթար հիվանդի և անկարող բժշկի միջև տեղի ունեցած այս զրույցից հետևում է, որ անկարող է մարդը` հաղթել երկրային մահվանը: Որքան ծանր է մտածել այս մասին. մարդը դեռ շատ անելիք ունի, իսկ կյանքը երկարաձգել չի կարող:
   Այո՛, կիսատ թողած շատ գործեր ունենք, մութ ու խավար կողմեր մեր կյանքում, որոնք դեռ չենք լուծել, բայց ահա մոտենում է մահը: Դու էլ գիտես, որ այն անխուսափելի է, բայց հիշիր՛, մահից հետո գոյություն ունի հավիտենական կյանք:
   Ուստի` դարձի եկ, լսիր՛ Աստծո կանչը, ճաշակի՛ր Նրա քաղցրությունն ու շնորհները, և մեղքերդ կներվեն: Բոլոր գործերդ Տերը կհարթի:
   Մի’ հետաձգիր այս առիթը, կգա և քո’ կյանքի ավարտը, և այդ ժամ էլ ոչ ոք չի կարողանա այս երկրի վրա երկարացնել կյանքիդ օրերը:

Մեծահարուստը այլևս չհամբերելով, ապտակեց․․․

   «Միջին դարում մի ծուխի քահանա նկատելով, որ իր շրջանում աղքատները շատանում են ու նրանց զավակները դժվարությամբ են ապրում, դիմում է երևելի մի մեծահարուստի և օգնություն խնդրում նրանից։ Հարուստը ոչ միայն զլանում է իր քսակը բացել, այլ կոպտորեն մերժում է քահանայի խնդրանքը ու անպատվում աղքատներին:
   Աստծու ծառան անտեսելով նրա կոպտություններն ու վիրավորանքը, ամեն անգամ համառորեն աղքատների սիրույն խնդրում է, որ հարուստը օգնի նրանց:
   Եվ երբ մի անգամ քահանան կրկին դիմում է նրան, մեծահարուստը այլևս չհամբերելով, ափերից դուրս է գալիս և ուժգնորեն ապտակում է նրան:
Ինչպես վայել է Աստծու ծառային, քահանան համբերությամբ ու սառնարյուն կերպով, կարծես թե ոչինչ չէր պատահել, դիմում է մեծահարուստին ու հանգիստ ասում.
«Շնորհակալ եմ, ես իմ բաժինը ստացա, հիմա խնդրում եմ մի բան էլ իմ աղքատներին տվեք»:
   Կարծես լույս է ծագում մեծահարուստի մտքում, սրտում ու հոգում և նա հուզված ու զղջացած, տալիս է քահանայի խնդրած գումարը և հազար անգամ ներողություն խնդրում իր կոպիտ արարքի համար»:

Բժիշկի հզոր պատասխանը

   Մի տիեզերագնաց պետք է գլխուղեղի վիրահատության ենթարկվեր: Երբ նա գնում է բժշկի մոտ, բժիշկն ասում է.
- Եկե՛ք աղոթենք Աստծուն, որպեսզի վիրահատությունը բարեհաջող անցնի: Տիեզերագնացը նրա այդ առաջարկին պատասխանում է.
- Ես բազում անգամներ եղել եմ բաց տիեզերքում, բայց ոչ մի անգամ չեմ տեսել այնտեղ Աստծուն: Բժիշկը պատասխանում է.
- Ես արդեն երկար տարիներ կատարում եմ գլխուղեղի վիրահատություններ, բայց այնտեղ երբեք որևէ միտք չեմ տեսել…: Ես սա ասում եմ նրա համար, որ կան շատ բաներ, որոնք մենք չենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ դրանք իրականում գոյություն չունեն:
   Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Եբրայեցիս 11:1-3
Բարի Լուր

Դուստրը քահանա կանչեց մահացող հոր համար․

   Մի անգամ մի աղջիկ գնաց եկեղեցի և քահանային խնդրեց գալ իրենց տուն և աղոթել անկողնուն գամված իր հոր առողջության համար։ Մտնելսով սենյակ՝ քահանան տղամարդու մահճակալի կողքին աթոռ տեսավ և կարծեց, թե տարեց մարդը գիտեր իր գալու մասին։
-Դուք ինձ սպասու՞մ էիք,- հարցրեց քահանան։
-Ոչ, իսկ դուք ո՞վ եք,- պատասխանեց հիվանդը։
-Ես քահանա եմ։ Ինձ ձեր աղջիկն է հրավիրել, որ աղթեմ ձեր առողջության համար։ Երբ ես տեսա դատակր աթոռը, կարծեցի, թե գիտեիք իմ այցի մասին և այն ինձ համար եք դրել։
-Հա, աթոռը․․․-ասաց հիվանդը և ցածրացնելով ձանը՝ շարունակեց․․․ Ամբողջը դիտեք այստեղ

Զինվորի վկայությունը ապրիլյան քառօրյա պատերազմից։ (2016թ)

2015թ. հունվարին ես զորակոչվեցի բանակ ծառայության։ Ծառայել եմ Մատաղիսում։ Գրեթե ամբողջ ծառայությունս անցկացրել եմ մարտական դիրքերում։ 2016թ. ապրիլի 1-ին հերթափոխի օր էր, և մենք մարտական դիրքերից իջել էինք զորամաս։ Զենքն ու զինամթերքը դասավորելուց և ճաշարան գնալուց հետո մեզ տվեցին դադար։ Եվ ապրիլի 2-ին, ժամը 01.00 սկսվեց հարձակումը մեր դիրքերի և Թալիշ գյուղի վրա։ Կարեն եղբոր վկայությունը։ Դիտեք այստեղ

Կրկնահանցագործ բանտարկյալի վկայությունը բանտից

Հայրս հանցավոր աշխարհում օրենքով գող էր, և ես, մանկուց շփվելով հանցավոր աշխարհի անվանի մարդկանց հետ, շատ վաղ բանտ ընկա: Օրենքի համաձայն` եթե տասնչորս տարեկան երեխան ծանր հանցագործություն էր կատարում, դատապարտում էին տասը տարի ազատազրկման: Բայց քանի որ իմ տասնչորս տարեկանը դեռ չէր լրացել, իսկ իմ կատարած հանցագործությունը սարսափելի էր, երկարժամկետով դատապարտել կարողանալու համար հանձնաժողովը և փակ դատը 1975թ. ինձ զրկեցին դեռահասությունից: Ամբողջը դիտեք այստեղ

Զգուշացնող վկայություն բոլորի համար։ Ժամանակը շատ քիչ է մնացել․․․

Հովիվը մեքենայով գնում էր, և ինչպես Ուկրաինայում ու Ռուսաստանում մարդիկ դեռ ճանապարհին կանգնեցնում են մեքենաներին, որպեսզի իրենց վերցնեն, մի ծերունի կանգնեցնում է հովվի մեքենան։ Հովիվը կանգնում է և վերցնում ծերունուն։
Եվ երբ այդ տարեց մարդը նստում է մեքենան, շրջվում է և հովվին ասում․
«Դու գիտե՞ս ինչ կատարվեց անցած գիշեր երկնքում»
Հովիվը նայում է վախեցած հայացքով և ասում․ «Ոչ, չգիտեմ»։
Ծերունին ասում է․
«Հայր Աստված, հրամայեց իր հրեշտակներին, որ փչեն փողերը, որպեսզի անեծքը գա այս երկրի վրա․․․․»։ Ամբողջը դիտեք այստեղ

«Քրիստոնյա լինելու ճանապարհը»

Մի անգամ երեկոյան շատ տխուր էի: Շուրջս ամեն ինչ թախիծ էր պատճառում ինձ, և հոգիս շատ տրտում էր՝ մոռանալով Տիրոջ պատվերը, որ ասում է. «Քու հոգդ Տէրոջը վրայ ձգէ, ու ան քեզ պիտի խնամէ» (Սաղմոս 55.22): Երեկոյան լռության մեջ ազդու և հրապուրիչ մի երաժշտություն էր լսվում։ Հնամաշ հագուստներով մի աղքատ պատանի, իր հին նվագարանը ձեռքն առած, նվագելով անցնում էր փողոցով: Գնացի նրա մոտ՝ մի քիչ դրամ տալու: Նրա խոշոր սև աչքերում հուզիչ և սիրտ մաշեցնող թշվառություն կար: Երբ իմացա, որ սոված է, ափսեով կերակուր տարա նրան, իսկ ափսեի վրա հոգևոր բովանդակությամբ մի թերթիկ դրեցի: Դիտեք այստեղ

Ազգի դավաճանի վրա՝ կրակե՛լ: (1-ին և 2-րդ մաս)

Այս պատմությունը Պյոտրի մասին է` Ժիտոմիրկայի շրջանի
Լյուբանայից: 1950-ականներին նա ծառայում էր բանակում: Պյոտրը նույնպես, ինչպես այդ ժամանակվա շատ քրիստոնյաներ, դատվեց. նրան համարեցին ազգի երդվյալ թշնամի ու հայրենիքի դավաճան: Եկավ դատավճռի օրը:
Դատարանը նրան տվեց վերջին խոսքի հնարավորություն, նա խիզախ վկայեց Աստծո սիրո և Հիսուսի փրկության մասին: Դատարանը կայացրեց իր որոշումը. «Պատժի բարձրագույն չափ` գնդակահարություն»: Դիտեք այստեղ   1-ին մաս   2-րդ մաս

...Ի՞նչ կտաս կնոջդ ազատության համար

   Իր պատերազմական արշավներից մեկի ժամանակ պարսիկ թագավոր Կյուրոսը գերի վերցրեց մի իշխանի եւ նրա ընտանիքը: Կյուրոսը իշխանին հարցրեց.
- Ի՞նչ կտաս ինձ քո ազատության դիմաց:
- Թագավորությանս կեսը,- եղավ պատասխանը:
- Իսկ եթե ազատեմ նաեւ երեխաների՞դ...
- Ամբողջ թագավորությունս:
- Իսկ ի՞նչ կտաս կնոջդ ազատության համար:
- Իմ անձը: Կյուրոսին այնքան դուր եկավ իշխանի պատասխանը, որ նա ազատություն տվեց այդ ընտանիքին առանց փրկագնի: Տուն գնալու ճանապարհին իշխանը կնոջը հարցրեց.
- Նկատեցի՞ր, թե Կյուրոսն ինչ մեծահոգի էր: Կինը պատասխանեց.
- Ես տեսա միայն նրան, ով պատրաստ էր տալու իր կյանքը, որպեսզի գնի իմ ազատությունը:
   Հիսուս Քրիստոսը ոչ թե պատրաստ է տալու, այլ արդեն տվել է մեզ համար Իր կյանքը:

Նրա սիրտը սարսափից թուլացավ։ Իրական պատմություն (վկայություն)

Հարևան գյուղում ապրող քույրիկը հիվանդացել էր: Գյուղը հեռու չէր՝ ընդամենը տասներկու կիլոմետր, բայց ճանապարհն անցնում էր անմարդաբնակ վայրերով՝ դաշտերի միջով, մեծ անտառի կողքով, որտեղ, ասում են, գայլեր են հայտնվել: Խոսակցություններ էին տարածվել, որ գայլերը հոշոտել են մի կնոջ: Ավտոբուսով, շրջկենտրոնով գնալու դեպքում մի քանի օր ժամանակ էր պահանջվում: Վանյան խորհրդակցեց կնոջ հետ, աղոթեցին, և որոշեց գնալ կարճ ճանապարհով, հեծանվով: Կինը քաղցրավենիք, ընծաներ պատրաստեց քրոջ երեխաների համար, քրոջ համար` ինչ-որ դեղեր և օրհնելով ճանապարհ դրեց ամուսնուն: Դիտեք այստեղ

Ձեզ կհաջողվե՞ր կենդանի մնալ...

Պատմում են, որ մի հարուստ եվրոպացի, ճանապարհորդելով հասնում է Օկեանիայի մի հեռավոր կղզի, որտեղ նա հանդիպում է տեղի առաջնորդին: Նրա հետ զրույցի ընթացքում հարցնում է.
- Այնտեղ՝ արմավենիների հետևում, ես զանգակատուն եմ տեսնում, որի գլխին խաչ կա: Դա նշանակում է՝ դուք քրիստոնյա՞ եք:
- Այո, - պատասխանում է զրուցակիցը,- դեռ անցյալ դարի սկզբից, երբ այստեղ եկան ավետարանիչները, նրանք էլ մեզ մկրտեցին: Ամբողջը դիտեք այստեղ

Ծույլ և կեղտոտ տղան։ (Անչափ հուզիչ պատմություն)

   Ուսումնական տարվա սկզբին վեցերորդ դասարանի դասղեկը կանգնած էր իր նախկին հինգերորդ դասարանցիների առջև։ Նա նայում էր երեխաներին և ասում, որ բոլորին հավասարապես սիրում է և ուրախ է տեսնել նրանց: Դա մեծ սուտ էր, քանի որ առջևում նստում էր մի տղա, ում ուսուցչուհին չէր սիրում: Ինչպես նրա, այնպես էլ մյուս աշակերտների հետ նա ծանոթացել էր անցած ուսումնական տարում: Դեռ այն ժամանակ ուսուցչուհին նկատել էր, որ նա չի խաղում իր համադասարանցիների հետ, մշտապես դպրոց է գալիս կեղտոտ հագուստով և վրայից էլ վատ հոտ է գալիս: Շարունակությունը տեսանյութում։

Թագավորի կարծիքը այս կյանքի մասին։

Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։ Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին»։ Շատ հետաքրքիր է, լսեք այստեղ։

Երբ «խայթվես օձից»...

   Հիսուսն Իսրայելի վարդապետ Նիկոդեմոսին ասաց. «Եւ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետեւ Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը Նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»:
   Երբ Աստված Իսրայելին Եգիպտոսի ծառայության լծից ազատեց, իսրայելացիները տրտնջում էին Աստծո դեմ տարբեր պատճառներով:
   Եվ հերթական տրտնջալու ժամանակ, երբ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով գնում էին, որ Եդովմի երկրովը պտույտ տան՝ գրված է.
Եհովան ժողովրդի վրա կիզող օձեր ուղարկեց, և խայթեցին ժողովրդին, այնպես, որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Եվ ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. Մենք մեղանչեցինք Եհովայի դեմ և քեզ դեմ խոսելով: Աղոթք արա Եհովային, որ մեր վրայից օձերը վեր առնի: Եվ Մովսեսն աղաչեց ժողովրդի համար։ Եւ Եհովան ասաց Մովսեսին. «Քեզ համար մի կիզող օձ շինիր և նրան դիր մի ձողի վրա. Եւ կլինի՝ ամեն ով որ կծվի, թող նրան մտիկ տա, և կապրի»։ Եւ Մովսեսը մի պղնձի օձ շինեց, և ձողի վրա դրեց այն: Եւ երբոր օձը մարդի կծում էր, նա նայում էր պղնձի օձին, և առողջանում էր։ (Թվոց 21:4-9)
   Հետաքրքիրն այն է, որ Աստված վեր չառավ օձերին, այլ պատվիրեց, որ պղնձե օձ բարձրացվի մարդկանց փրկության համար: Աստված այսօր մեզ տվել է փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով: Շատերը ասում են. «Իսկ Աստված ինչո՞ւ չի վերացնում սատանային, ինչո՞ւ է այսքան վատ ամբողջ աշխարհի վիճակը»: Գրված է. «Աստված այնպես սիրեց աշխարհը…»: Աստված սիրում է մեզ, բայց մեզանից «օձերը» վեր չի առնում, այլ Հիսուսին ուղարկեց մեր փրկության համար: Հիսուսն ասաց. «Ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»: Այդ օձը խորհրդով մեղքի բնությունն է, որ Հիսուսը դատապարտեց իր մարմնով խաչի վրա (Հռովմ 8:3): Մենք պիտի նայենք հավատքով խաչյալ Հիսուսին, որ փրկվենք: Աստված հավատքի միջոցով է մեզ փրկում: Ինչպես որ հավատքով պիտի տեսնեին բարձրացրած օձին, այնպես էլ հիմա մե՛նք պիտի հավատքով նայենք Հիսուսի զոհին: Որովհետև գրված է.
   «...որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նրա խոցերով բժշկուեցաք»։ (Ա Պետրոս 2:24)
   «...որովհետեւ այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը»։ (Հռովմ. 8:3): Այսինքն պիտի հավատանք, որ Հիսուսը մեր մեղքերը գամել է խաչին և մենք ազատ ենք մեղքից: Այլևս մեր վրա իշխանություն չունի մեղքի բնությունը, և երբ «օձը» (սատանան) խայթում է մեզ, չի վնասում. «թույնը» դառնում է անզոր, երբ հավատքով խաչյալին ենք նայում: Աստծո մեծ նպատակն է, որ ամբողջ մարդկությունը նայի Հիսուսին։ Ծննդոց գրքից մինջև Հայտնություն, Աստված մարդկանց հայացքը ուղղում է Հիսուսի զոհին։ Որովհետև դա է մարդկության փրկությունը։
   Հիսուսը քո մեղքը գամեց խաչին, որ դու ազատ լինես մեղքից: Նա ամենամեծ գործը կատարեց քեզ համար, և դու փրկված ես ձրի՝ Նրա՛ շնորհքով: Աստված չի վերացնում սատանային, որ մենք դառնանք դեպի Աստված և ճանաչենք Նրան ու Նրա՝ Հիսուսի շնորհիվ հաղթենք սատանային։ Առանց Հիսուսի չենք կարող ոչինչ անել։ Սատանան պարտված է Հիսուսի առջև, բայց Տերը ուզում է, որ սատանան պարտվի նաև մեր առաջ։ Եվ այդ ամեն հաղթությունը ունենալու ենք Հիսուսով։
   Իսկ եթե ընդունել ես Հիսուսին և հավատում ես Նրան, ապա երբ «խայթվես օձից», նայիր խաչին, խոստովանիր և հավատքով ու աղոթքով ներում կստանաս: Մի՛ նայիր խայթողին կամ քո վերքերին, այլ հաղթողին՝ Հիսուսին: (Ա Հովհ 2:1-2): Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց որ քեզ դատի, այլ որ դու Նրանով փրկվես: Այսօր ընդունելության ու փրկության օրն է, դատաստանի օրը չէ: Եվ քանի դեռ դատաստանի օրը չի եկել, ընդունիր և հավատա Հիսուսին: Քանզի Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին: Եվ նաև դատաստանը կայանալու է սրանում, որ Տերն ասաց. «Եւ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»: Երբ այս ողորմության ժամանակն անցնի և դու չընդունես Հիսուսին, Աստծո դատաստանի առջև պիտի կանգնես ու պիտի հաշիվ տաս ոչ թե քո արած մեղքերի համար, այլ բուն մեղքի, որ չհավատացիր Որդուն: Քանի որ բոլոր մեղքերը Աստծու միածին Որդուն չհավատալու հետևանքն է: Նայի՛ր խաչին, շտապի՛ր, և հաստատ կայացրու քո ընտրությունը:
   Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այս կյանքը Նրա Որդու մեջ է: Ով որ Որդուն ունի, Նա կյանքն ունի, իսկ ով որ Աստծու Որդուն չունի՝ կյանքը չունի: Ա Հովհաննես 5:11-12:
   Նա՛ պիտի ուրախությամբ տոնի իր սրտում խաչելության և հարության տոնը, ով Հիսուսի հետ խաչվել ու հարություն է առել և փնտրում է վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը: Եվ մտածում է երկնավորի մասին, ոչ թե երկրավորի: (Կորնթացիս 3:1-4)
Նյութի հեղինակ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» բլոգ

Հրաշք, որը երբեք չեմ մոռանա․․․

Մեկ օր մի կին քայլում էր փողոցով, երբ հանկարծ նկատում է անկյունում նստած մի մուրացկանի: Այդ մարդը իրենից տարիքով ավելի մեծ էր, առանց սափրվելու և պատառոտված հագուստով: Բոլորն անցնում էին այդ մարդու կողքով և ուշադրություն չէին դարձնում նրան: Բայց, երբ կինը տեսնում է այդ մուրացկանին, կարեկցանքով է լցվում: Այդ օրը շատ ցուրտ էր, իսկ այդ մարդու հագին ընդամենը մի պատառոտված վերարկու էր: Կինը մոտենում է նրան և մեղմ ձայնով հարցնում. Ամբողջը դիտեք այստեղ

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Թագավորը մի տղա է ունենում, որին աչքի լույսի պես սիրում է: Երբ տղան մի քիչ մեծանում է, թագավորը կանչում է իր քաղաքի ամենաիմաստուն մարդուն և ասում.
- Վարպե՛տ, սա իմ միակ տղան է, ինձանից հետո նա է թագավորելու: Քեզ եմ հանձնում: Այնպիսի ուսում պետք է տաս, որ լավ մարդ դառնա, ողորմած ու արդար թագավոր լինի:
- Լավ,- ասում է իմաստունը: Ամբողջը դիտեք այստեղ

Հայրը չմասնակցեց աղջկա հարսանիքին

   Մի մարդ ամուսնացավ մի կնոջ հետ, ով աղջիկ երեխա ուներ։ Նա իր սիրած կնոջ դստերն ընդունեց ու սիրեց սեփական զավակի պես: Շատ երեխաներ ուղղակի կերազեն նման հայր ունենալ: Նա ամեն ինչում աջակցում էր աղջկան․ թե ֆինանսապես թե հոգեբանորեն, թե հուզականորեն: Բայց, ահա թե ինչ տեղի ունեցավ: Ամբողջը դիտեք այստեղ

Ագռավն ու սիրամարգը։ (Առակ բոլորի համար)

Մի ագռավ էր ապրում անտառում և նա բացարձակապես բավարարված էր այն ամենով ինչ ուներ: Բայց մի օր նա տեսավ մի կարապի: «Այս կարապն այնքան սպիտակ է, -մտածեց նա, -բայց ես սև եմ: Այս կարապը պետք է , որ աշխարհի ամենաերջանիկ թռչունը լինի»: Եվ նա իր մտքերը հայտնեց կարապին։ Ամբողջը դիտեք այստեղ
Կարդում է՝ Գոհար Հարությունյանը: Ընթերցվեց՝ www.arm-life.ru կայքից

Եթե երկնքում տեղ ունես, ապա այն վաճառքի ենթակա չէ

   Ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը թեև տաղանդավոր մարդ էր, բայց ուներ թունոտ բնավորություն: Մի անգամ Ֆրեդրիխ Մեծի արքունիքում նա ասաց. «Երկնային թագավորությունում ունեցած իմ տեղը վաճառում եմ` մեկ արծաթով»:
   Արքունիքի հավատացյալ խորհրդականներից մեկը խոժոռ հայացքով նայեց Վոլտերին և ասաց. «Պարոն, մենք գտնվում ենք Պրուսիայում, և այստեղ, եթե ուզում ես ինչ-որ բան վաճառել, պիտի ապացուցես, որ դա քոնն է:
   Կարո՞ղ եք ապացուցել, եթե` այո, պատրաստ եմ ցանկացած գին վճարել դրա դիմաց»: Վոլտերը ամոթահար լռեց:
Եթե երկնքում տեղ ունես, ապա այն վաճառքի ենթակա չէ:
   Շատերը մտածում են. թե որևէ բարի գործով կարող են տեղ ունենալ այնտեղ: Դա մեծ մոլորություն է, քանզի մարդը միայն իր ջանքերով չի կարող հասնել երկնային թագավորության: Կա միակ ճանապարհ` դեպի երկիք, դա հավատքն է` Հիսուս Քրիստոսին: Նա մեր մեղքերի քավության համար մեռավ և դրանով ճանապարհ բացեց դեպի Հայր Աստված: Աստված Իր Սիրո շնորհիվ մեզ տալիս է անվճար Փրկություն, դրան հասնելու համար պետք չեն մեր փողերն ու բարի գործերը: Այն միայն կարելի է ձեռք բերել հավատքով և ապաշխարելով:

Նարկամանները որոշել էին ծաղրել երիտասարդին

Այն մասին, թե ինչպես նարկամանները ապաշխարեցին։ ԱՄՆ-ում ավտովթարի հետևանքով մի երիտասարդ հավատացիալ ընկնում է հիվանդանոց։ Նրա հետ հիվանդանոցում են լինում երեք նարկաման։ Նրանք ուզում են ծաղրել երիտասարդին իր արտասովոր աղոթքի համար, սակայն․․․։ Ամբողջը դիտեք այստեղ

"Կներեք, այդ տղան սո՞ւրբ էր": Վկայություն (հատված քարոզից)

Մի հավատացիալ եղբայր արտագնա աշխատանքների ժամանակ 4-րդ հարկի տանիքից ընկել էր և գլուխն ամբողջությամբ վնասվել էր և հույս չկար։ Իմացել էին, որ Մոսկվայում կա մեկ բժիշկ, որը գլխի ամենալավագույն մասնագետն էր։ Վկայություն (հատված քարոզից) Գրիշա եղբայր: Դիտեք այստեղ

Էսկիմոսները

   Հիսուս Քրիստոսի հրամանով` Իր անվամբ ապաշխարություն և մեղքերի թողություն պետք է քարոզվեր բոլոր ազգերին: Ավետարանը քարոզվեց և հյուսիսի հեռավոր բնակիչներին: Էսկիմոսները մոնղոլոիդ ցեղին պատկանող հյուսիսային ժողովուրդ են: Նրանք ապրում են բնակլիմայական դժվարագույն պայմաններում: Իրենց հիմնական զբաղմունքը ձուկ, եղջերու և փոկ որսալն է:
   Այդ ժողովրդի մեջ գործել են բավական թվով միսիոներներ: Նրանց թվում էր նաև Ջոն Բեքը:
   Մի օր, երբ բոլորը հավաքվեցին, նա սկսեց կարդալ Քրիստոսի չարչարանքների պատմությունը: Հավաքվածների մեջ կար մեկը, որն առավել աչքի էր ընկնում իր անգթությամբ: Այս մարդը շատ ուշադիր լսում էր, ապա վեր ցատկեց ու հուզված ձայնով ասաց. «Այդ ինչ էր: Խնդրում եմ նորից կարդաս ինձ համար այդ մարդու չարչարանքն ու մեռնելը»:
   Միսիոները հուզվեց. դեռ ոչ ոք այդպես չէր արձագանքել: Նա կրկին կարդաց պատմությունը, ապա քարոզեց Քրիստոսի բերած փրկության մասին: Խնդրեց նրանց, որ Հիսուսից չհրաժարվեն, որը եկավ մեղավորների համար մեռնելու և «Իր անձը որպես փրկանք տալու շատերի փոխարեն» (Մատթ. 20:28):

Աստծո պատասխանը ծնողի աղոթքին։ Վկայություն

«Ես հավատում եմ, որ շատ ծնողներ, շատ մայրեր, հայրեր այս վկայությունով կմխիթարվեն, կզորանան, կհաստատվեն։ Եվ եթե կան դժվարություններ, (ես հավատում եմ) լույս կծագի»: Իսրայել եղբոր վկայությունը: Ամբողջը դիտեք այստեղ

Մտածեց մի մեծ քար նետել քարոզչի գլխին․․․

   Մի մարդ, որի անհավատ լինելը գիտեին բոլորը, մի օր ներկա եղավ ավետարանչական ժողովին: Այդ երեկո խոսում էին մեղքի գերության և մեղքի զորության մասին: Մարդը բարկացած հարցրեց իր ծանոթին. «Սա ինչպե՞ս ինձ գիտի: Ինչպե՞ս է համարձակվում հրապարակավ իմ մասին խոսել»: Եվ որոշեց վրեժխնդիր լինել, ուստի և գնաց հաջորդ ժողովին: Մտածեց մի մեծ քար նետել քարոզչի գլխին, բայց առիթ չընձեռվեց.
թեման մեղավորների հանդեպ Աստծո ունեցած սիրո մասին էր: Մարդը լսեց Տեր Հիսուսի կոչը.
«Ով որ ինձ մոտ կգա, դուրս չեմ անի» (Հովհ. 6:37)
   Այս բարեկամն ազդվեց, անհետացան վրեժխընդրության և ատելության զգացումները, և ապաշխարության արցունքները հոսեցին նրա այտերն ի վար:
Նա այդ սրահից հեռացավ նոր մարդ դարձած` վերստին ծնված:
   
   Մի՛ վախեցեք և մի՛ հրաժարվեք ձեր հարազատներին հրավիրել ավետարանական քարոզներին։ Մի՛ մտածեք, որ նրանք Աստծուց հեռու են և չեն ընդունի Աստծո խոսքը։ Դո՛ւք չեք տալու ապաշխարություն։ Դուք ոչինչ չեք կարող անել։ Աստվա՛ծ է խոսում մարդկանց սրտերի հատ։
Մարդունն են սրտի տրամադրությունները, բայց Տերիցն է լեզվի պատասխանը։
   Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին, բայց Տե՛րն է հոգիները կշռողը։ Առակաց 16։1-2

Հրաշք խոսքերը փրկեցին երեխային:

   Չիկագոյում մի ցուրտ գիշեր ուժեղ մրրիկ էր: Փոքրիկ տղան փողոցի անկյունում թերթեր էր վաճառում, մարդիկ, սակայն, բոլորը տուն շտապելով, չէին նկատում նրան: Փոքրիկ տղան այնքան էր մրսել, որ արդեն չէր էլ փորձում շատ թերթեր վաճառել:
Նա մոտենում է փողոցում կանգնած մի ոստիկանի և ասում. «Պարո՛ն, չգիտե՞ք, թե որտեղ աղքատ տղան կարող է տաք մի վայր գտնել ու գիշերել: Տեսնո՞ւմ եք՝ ես քնում եմ այս արկղի մեջ փողոցում, և գիշերը այնտեղ սարսափելի ցուրտ է»: Ամբողջը դիտեք այստեղ

"Օգնեցե՛ք, խնդրում եմ" (Հուզիչ և գեղեցիկ Սուրբծննդյան օրինակ)

   1952 թվականի Սուրբ Ծննդյան ցուրտ գիշերը, երբ Կորեան գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ, տեղի գյուղերից մեկի հենց փողոցում մի երիտասարդ կնոջ ծննդաբերության ցավերն են սկսվում:
   Նա աղերսում է անցորդներին.
-Օգնեցե՛ք, խնդրում եմ, իմ փոքրիկը ծնվում է:
Ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա վրա:
   Մի միջին տարիքի զույգ է անցնում նրա կողքով և, կնոջը հրելով, քամահրանքով հարցնում է.
-Որտե՞ղ է հայրը…
Զույգը ծիծաղում է կնոջ վրա և հեռանում:
   Կնոջ կծկումներն ավելի են ուժեղանում, և նա սկսում է ավելի շատ աղերսել մարդկանց օգնության համար: Սակայն՝ ապարդյուն:
   Հանկարծ նա հիշում է մի միսիոների մասին, ով ապրում էր այդ գյուղում, ում մասին նա միայն լսել էր: Եվ կինը շտապ քայլերն ուղղում է այդ միսիոների տան ուղղությամբ:
   Ցավից ու ցրտից դողալով՝ նա ձյան և մրրիկի միջով քայլում է դեպի այդ մարդու տունը: Բայց ձյունը շատ առատ էր, օրն էլ՝ մթնում էր:
   Ի վերջո, հասկանալով, որ երեխան ուր որ է՝ կծնվի, իսկ մինչ այդ չի հասցնի գտնել միսիոների տունը, կինը պատսպարվում է մոտակա կամուրջի տակ: Հենց այդտեղ էլ՝ միայնության ու մթության մեջ, ծնվում է նրա երեխան՝ Սուրբ Ծննդյան այդ ցուրտ գիշերը:
   Անհանգստանալով իր նորածին երեխայի համար՝ նա հանում է իր շորերը, դրանցով ծածկում փոքրիկին և ամուր գրկում, որ երեխան չմրսի:
    Հաջորդ օրը, երբ միսիոները տանից դուրս է գալիս Սուրբ Ծննդյան նվերները բաժանելու, կամուրջի մոտ հասնելով՝ երեխայի ձայն է լսում: Հետևում է ձայնին և կամուրջի տակ հայտնաբերում ցրտից մահացած կնոջն ու նրա ձեռքերի մեջ բարձր լացող երեխային:
    Միսիոները վերցնում է երեխային մոր ձեռքերի միջից և իր հետ տանում:
    Երբ երեխան դառնում է տասը տարեկան, նրան որդեգրող հայրը՝ այդ միսիոները, պատմում է տղային, թե ինչպես է մահացել իր մայրը:
   Տղան սկսում է լաց լինել՝ գիտակցելով այն զոհը, որ մայրն արել էր իր համար:
   Հաջորդ առավոտյան վաղ արթնանալով՝ միսիոները տեսնում է, որ տղան տանը չէ և դուրս գալով տանից ու հետևելով ձյան վրա դրոշմված թարմ հետքերին՝ հասնում է այն կամրջի մոտ, որտեղ գտել էր մահացած մորն ու փոքրիկին:
    Այն, ինչ տեսնում է միսիոներն այնտեղ, ապշեցնում է նրան. տղան, գրեթե մերկ, ծնկի էր եկել ձյան վրա և դողում էր: Երբ միսիոները ավելի է մոտենում տղային, լսում է նրա խոսքերը՝ «Մայրի՛կ, դու այս ցուրտը կրեցիր ինձ համար»:

   Այս պատմությունը հիշեցնում է մեկ այլ մոր և Որդու մասին, ով մեծ զոհ արեց:
   Մի ձմեռային գիշեր Հիսուս լքեց իր տունը, Իր փառքն ու դրախտային ջերմությունը, որպեսզի ծնվի այս անհյուրընկալ աշխարհում՝ ինչ-որ մի մսուրում: Մինչ Նա կծնվեր, Մարիամը՝ Նրա մայրը, չընդունվեց Բեթղեհեմի ոչ մի հարմարավետ իջևանում: Փոխարենը՝ նա լույս աշխարհ բերեց իր փոքրիկին մի ցուրտ մսուրի մթության մեջ:
   Տիեզերքի Արարիչը՝ կատարյալ Դատավորը, Ով կարող էր ոչնչացնել աշխարհն ընդամենը մեկ բառի միջոցով, նախընտրեց դիմանալ ու անցնել տառապանքների ու չարչարանքների միջով ի՛նձ և քե՛զ համար:
Բիլլ Բրայթ

Այժմ հասկանում եմ, Հիսո՛ւս, թե ինչու Դու արեցիր դա...

   Մի մարդ Սուրբ Ծնունդը կարևոր տոն չէր համարում: Իհարկե, նա բարի ու կարգապահ մարդ էր, մեծահոգի ու սիրող հայր իր ընտանիքի համար, ազնիվ՝ փոխհարաբերություններում:
   Սակայն… Նա չէր հավատում այն ամենին, ինչ ասվում էր եկեղեցում Սուրբ Ծնունդի մասին: Եվ նա չափից դուրս ազնիվ էր, որ ձևացներ, թե իբր հավատում է: «Ես չեմ ուզում քեզ վշտացնել,- ասում էր նա իր կնոջը, ով հավատացյալ էր ու պարբերաբար եկեղեցի էր հաճախում,- բայց ես, պարզապես, չեմ կարողանում հասկանալ ու ընդունել, որ Աստված ծնվել է որպես մարդ»:
   Սուրբ Ծննդյան երեկոյին կինը երեխաների հետ գնում է եկեղեցական ծառայության, իսկ ամուսինը հրաժարվում է նրանց հետ գնալ: «Ես ինքս ինձ երեսպաշտ կզգամ,-ասում է նա,- ավելի լավ է տանը մնամ և ձեզ սպասեմ»:
   Շատ չանցած սկսում է ձյուն գալ: Նա մոտենում է պատուհանին և տեսնում, որ փաթիլները գնալով մեծանում են. «Դե ինչ, եթե մեզ մոտ Սուրբ Ծնունդ է լինելու, թող այն ճերմակ լինի»: Նա ետ է վերադառնում բուխարու մոտ ու սկսում թերթ կարդալ: Եվ մի քանի րոպե անց մի խուլ ձայն է լսվում, ապա կրկնվում է այդ ձայնը, կարծես մեկը ձնագնդիկներով հարվածում էր դռանը:
   Երբ նա բացում է դուռը, որ իմանա, թե ինչ ձայներ են դրանք, նա տեսնում է մեկտեղ հավաքված թռչուններ: «Հավանաբար, վատ եղանակի պատճառով նրանք տեղ չեն գտել թաքնվելու և թաքստոց գտնելու նպատակով փորձում են պատուհանից ներս թռչել: Ախր չեմ կարող թույլ տալ, որ նրանք սառչեն: Ինչպե՞ս օգնեմ նրանց»,- մտածում է մարդը:
   Եվ նա հիշում է ցախատան մասին, որտեղ ձիերն էին: Այնտեղ բավականին տաք էր: Նա արագ շոր է գցում իր վրա և դուրս գալիս, բացում ցախատան դուռը, սակայն թռչունները չեն գալիս այդ կողմ: Մարդն անգամ հաց է փշրում և լցնում ճանապարհին, որ նրանք գան այդ ուղղությամբ: Սակայն մեկ է, նրանք ուշադրություն չեն դարձնում ու չեն գալիս դեպի ցախատուն:
   «Հավանաբար, ես նրանց մի տարօրինակ ու վախենալու մեկն եմ թվում,- մտածում է նա,- ինչպե՞ս հասկացնեմ նրանց: Եթե ես կարողանայի թռչուն դառնալ մի քանի րոպեով, ես նրանց կբերեի անվտանգ վայր»: Հենց այդ պահին, երբ նա մտածում է այդ մասին, լսվում են եկեղեցական ղողանջները:
   Նա անշարժանում է՝ լսելով զանգերի ձայնը, որն ավետում էր Սուրբ Ծնունդի բարի լուրը: Կարծես լույս է վառվում նրա գլխի մեջ, սկսում է հասկանալ այն, ինչ մինչ այժմ անհավանական էր համարում: Նա ծնկի է գալիս ուղիղ ձյան վրա և շշնջում.
-Այժմ ես հասկանում եմ, հիմա ես գիտեմ, Հիսո՛ւս, թե ինչու Դու արեցիր դա: