"Աղբը" կրծքի տակ: (Հետաքրքիր և ցնցող պատմություն)

   Մի երիտասարդ, մեծահարուստ գործարար ապրում էր ծնողների հետ՝ շքեղ կյանքով։ Տարիներ շարունակ, ամեն ամիս բարեգործություններ էր անում մանկատներին, ծերանոցներին, մուրացկաններին։ Ծնողների խորհրդով որոշեց գնել նաև սեփական տարածք, շենք կառուցել և այն դարձնել անտուն թափառականների ապաստան: Երիտասարդ մեծահարուստը հասավ իր նպատակին: Շինարարությունն ավարտեց։ Սկսեց հավաքել անտուն թափառականներին՝ քաղաքի փողոցներից, գետնանցումներից, մայթերից ու բոլոր այն վայրերից, որտեղ նրանք գիշերում էին։ Նրանց ապաստան տվեց իր նորակառույց շենքում՝ ամենքին տեղավորելով հարմարավետ բնակարաններում։ Ամբողջը դիտեք այստեղ

Հաւատոյ Հանգանակ

Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: 
Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից:
Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները:

«Անմիտ» բժիշկի ապաշխարությունը

   Անհավատ մի բժիշկ միշտ ծաղրում էր Սուրբ Գիրքը, հատկապես` հարության գաղափարը:
   Մի անգամ, երբ թերթում էր Սուրբ Գիրքը` իր հերքման համար ապացույցներ գտնելու հույսով, հետևյալ տողերը գտավ. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ` ի՞նչ մարմնով պիտի գան»: Մտածեց, որ շատ հարմար խոսքեր է գտել, բայց աչքն ընկավ հաջորդ տողին. «Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի»: «Անմիտ» բառը խոցեց նրան: Խոցեց նետ արձակող Աստծո կապարճով: Սուրբ Հոգով վերստին ծնունդ ապրեց բժիշկը և Տիրոջ հավատարիմ ծառան դարձավ: Եվ որպես հիշեցում, երբ Աստված նրա աչքերը բացեց, նա արծաթյա մի վահանակ դնել տվեց իր Սուրբ Գրքին, որի վրա փորագրված էր «Անմիտ» բառը, իսկ քիչ ներքևում` «1Կորնթ. 15:36»:
   Ճշմարտի գիտակցումը խոնարհեցնում է սխալական, սնապարծ և ամբարտավան մարդուն: «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը» (Առակ. 1:7):

Երեք մեղքերը: (Մի՛ խաբվեք)

    Ամայության մեջ մի սուրբ էր ապրում: Ապրում էր առանց մեղքի ու առավոտից գիշեր աղոթում էր Աստծուն: Բայց մշտապես, ամեն գիշեր նրա մոտ էր գալիս սատանան ու համոզում, որ մեղք գործի. սուրբին հանգիստ չէր տալիս:
    Մի անգամ էլ գալիս է ու ասում.
- Սո՛ւրբ, ես էլ քեզ մոտ չեմ գա, եթե միայն մի մեղք գործես: Ընտրի՛ր. կա՛մ մարդ ես սպանում, կա՛մ քնում մի կնոջ հետ, կա՛մ հարբում:
    Սուրբն ընկնում է մտքերի մեջ: Նա մտածում է. «Մարդ սպանելը սարսափելի մեղք է: Ո՛չ, ես դա չեմ անի: Քնել կնոջ հետ… Բայց ես մաքուր եմ և երբեք կին չեմ ճանաչել: Հարբել…Կարծես` ամենաչնչին մեղքն է: Կարելի է և մի անգամ դա անել»:
    Եվ ասում է սատանային.
- Լավ, ես ընդունում եմ քո պայմանները: Ես կհարբեմ, ու դու էլ ինձ մոտ չես գա:
-Համաձայն եմ,- ասում է սատանան ու անհետանում:
    Սուրբը գալիս է քաղաք, վաճառում իր ձեռագործները և գնում պանդոկ, որտեղ էլ մի լավ հարբում է: Մի կնոջ է հավանում և քնում հետը: Շուտով գալիս է կնոջ ամուսինը, նրանք կռվում են, և կռվի ժամանակ սուրբը սպանում է ամուսնուն:
   Այսպիսով՝ սուրբը գործում է բոլոր երեք մեղքերը, իսկ սատանան ծիծաղում է նրա վրա:
    Մի հավատացեք սատանայի ստերին, քանզի Տեր Հիսուս ասաց. «...Որովհետև ստախոս է, և ստության հայրը»: (Հովհ. 8:44)

Դա ինձ համար պետք է լիներ մի սովորական վիրահատություն (abort)

Ազգությամբ սերբ բժիշկ-մանկաբարձ Ստոյան Ադաշևիչը, որն իր կյանքում կատարել է 48 հազար արհեստական վիժեցում (աբորտ), դարձել է արհեստական վիժեցումների դեմ պայքարի կազմակերպիչը Սերբիայում: Ամբողջը դիտեք այստեղ