Լավագույն նվերը

Չ ինաստանի փոքր ագարակներից մեկում ապրում էր մի հողագործ մարդ իր երեք որդիների հետ: Ավագ որդին մեծացավ և լքեց ագարակը: Նա տեղափոխվեց մի մեծ քաղաք և դարձավ խոշոր գործարար: Երկրորդ որդին էլ մեծացավ և լքեց ագարակը: Նա սկսեց աշխատել կառավարությունում և դարձավ քաղաքական մեծ գործիչ: Իսկ երբ մեծացավ կրտսեր որդին, որոշեց հողագործ դառնալ: Նա գնեց փոքրիկ ագարակ, որը մի քանի կիլոմետր էր հեռու հոր ագարակից: Հայրը կարոտում էր որդիներին: