Сообщения

Сообщения за 2018
«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Լավագույն նվերը

Изображение
    Չ ինաստանի փոքր ագարակներից մեկում ապրում էր մի հողագործ մարդ իր երեք որդիների հետ: Ավագ որդին մեծացավ և լքեց ագարակը: Նա տեղափոխվեց մի մեծ քաղաք և դարձավ խոշոր գործարար: Երկրորդ որդին էլ մեծացավ և լքեց ագարակը: Նա սկսեց աշխատել կառավարությունում և դարձավ քաղաքական մեծ գործիչ: Իսկ երբ մեծացավ կրտսեր որդին, որոշեց հողագործ դառնալ: Նա գնեց փոքրիկ ագարակ, որը մի քանի կիլոմետր էր հեռու հոր ագարակից: Հայրը կարոտում էր որդիներին:

Շնության մասին. Վարդան Այգեկցի

Изображение

Հ. Ամիրբեկյան

Изображение
Изображение

Ժամանակակից Մողոք

Изображение
«... Իսրայելի որդիներեն և Իսրայելի մեջ պանդխտացող օտարականներեն ով որ իր զավակներեն մեկը Մողոքին տայ, անշուշտ պէտք է մեռցուի... Ես այն մարդուն դեմ պիտի ըլլամ ու զանիկա իր ժողովրդին մէջէն կորսնցնեմ...» (Ղևտ.20։2-5)։ Ինչպես բացատրում է Սուրբ Գրոց բառարանը, Մողոքը գարշելի հեթանոսական կուռք է, որին երկրպագում էին ամորհացիները` որպես իրենց գերագույն աստվածության կամ արքայի: Այս տեղից էլ ծագել է նրա անունը... շարունակել կարդալ

Նոր երգարան

Изображение
Տպագրվել է նոր հոգևոր երգարան: Այս պահին կառուցման փուլում է նաև Երգարանի կայքը և անդրոիդ համակարգի համար նախատեսված էլեկտրոնային տարբերակը: Մոտ օրերս պատրաստ կլինի:  www.ergaran.in   Նոր երգարանի մասին կարդացեք այստեղ:

Աստծո օրենքներից հատված

Изображение
Ս ուտ լուր չտարածես: Անօրենի հետ ձեռքդ չդնես, որ անիրավ վկա դառնաս։  Չարություն անելու համար բազմությանը չհետևես, և չխոսես դատաստանի մեջ իրավունքը ծռելու համար շատերի ետևից խոտորելով։ Եվ աղքատին աչառություն չանես նրա դատումը։      Եթե քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինես, անպատճառ իրան դարձնես նրան։ Եթե տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, և չկամենաս նրան ազատել, անպատճառ նրա հետ էշն ազատես։ Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։ Սուտ խօսքից հեռու կաց, և անմեղին ու արդարին մի մեռցնիր: Որովհետև ես չարին չեմ արդարացնի։ Եւ կաշառք չառնես, որովհետև կաշառքը կուրացնում է աչքաբացներին, և շուռ է տալիս արդարների բանը։ (Ելից 23:1-8)

Հզոր վկայություններ (Գագիկ եղբայր)

Изображение

Հզոր թագավորը Աստծո առջև:

Изображение
Ա յս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագաւորին։  Տասնեւերկու ամսից հետո նա ճեմում էր թագաւորական պալատի վրա որ Բաբելոնումն է։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար։ Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքա, թագաւորութիւնդ

Ինձ երբեք բարի խոսքեր չեն ասում...

Изображение
    Ձեզանից յուրաքանչյուրը հավանաբար տեսած կլինի մուրացկան, ով փողոցում ձեռքը կամ գլխարկը մեկնած ողորմություն է խնդրում:     Երկու ընկերուհիներ՝ Անժելիկան ու Մարիան, մի անգամ ճանապարհի մոտ մռայլ դեմքով մի մուրացկան տեսան: Նա ողորմություն էր խնդրում, բայց մարդիկ ուշադրություն չդարձնելով անցնում էին նրա կողքով: