Ս ատանային հակառակ կանգնեք և ջանացեք ճանաչել նրա խարդավանքները: Նա իր դառնությունը սովորաբար ծածկում է քաղցրության անվան տակ, որպեսզի չբացահայտվի և արտաքինից տարբեր տեսակի գեղեցիկ խաբկանքներ է սարքում, որոնք, սակայն, գործնականում բոլորովին էլ այդպիսին չեն, որպեսզի գրավի ձեր սրտերը' խորամանկությունը նմանեցնելով ճշմարտությանը, որը չափազանց հրապուրիչ է: Այդ նպատակի համար են նրա բոլոր հմտությունները, որպեսզի ամբողջ ուժով հակառակ կանգնի Աստծուն լավ ծառայող յուրաքանչյուր հոգուն: