Հ եռագրամեքենա ստեղծելու ուղղությամբ աշխատելիս Սեմուել Մորզեն փորձարկումների վրա ծախսեց իր վերջին կոպեկները: Գումարը վերջացել էր, բայց գործը դեռ ավարտված չէր: Գյուտարարի երազանքներն արդեն փլուզման եզրին էին… Ավելին` նրան սպառնում էր սովամահությունը: Այդ ժամանակ նա ծնկի եկավ և շշնջաց. «Աստվա՜ծ իմ, ես չգիտեմ, թե ինչ կբերի վաղվա օրը, բայց ես հավատում եմ, որ Դու ինձ կօգնես»:
Տարիներ առաջ կար բոլորի կողմից հարգված մի գործատեր: Նա վայելում էր հարուստ ու անհոգ կյանք: Ուր էլ որ հայտնվեր, մեծ հարգանքով էին ընդունում նրան: Առատաձեռն լինելու շնորհիվ շատ բարեկամներ ուներ: Եվ ո՛չ միայն բարեկամներ: Ուներ կին, զավակներ, հարմարավետ բնակարան, սակայն միշտ ուշ էր վերադառնում տուն,և որպես կանոն` միշտ հարբած: Կնոջ համար անտանելի էր ամուսնու այս վիճակը, ուստի, երբ ամուսինը տուն էր գալիս, միշտ փակվում էր սենյակում:
Անգլիայի մի բանկիր ծանր հիվանդ էր: Բժշկական զննումից պարզվում է, որ նրան մնացել են հաշված ժամեր: Հիվանդը թախանձագին խնդրում է` երկարաձգել իր կյանքը թեկուզ 3 օրով, և բժշկին առաջարկում է 10.000 ֆունտ ստեռլինգ: Բժիշկը կտրականապես տարուբերում է գլուխը և ասում. «Ոչինչ անել չեմ կարող: Ես անկարող եմ վաճառել ժամանակը»: