Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 12 Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ ար...

12 июня 2016 г.

Մահուբի Գևորգ. (երգեր)

Ով սիրելիս , առ խրատս պահպանե,
Երկնային արարչի խրախույս սիրե,
Իմաստուն ձևանալ միամիտ բան է,
Մտքիդ աչքերը բաց, հոգու լույս սիրե։

Ի սկզբանե դու քո մորից ծնված ես,
Չորս տարերքից գոյությունդ առած ես,
Սուրբ Հոգու շնորհիվ մարդ արարած ես,
Մայր հողից ստեղծված ծիլ ու բույս սիրե։


Աշխարհի շահերը շատ մի ցանկացիր,
Մեծերի խրատին դու լուրջ ականջ դիր
Ով Մահուբի Գևորգ, դու արթուն կացիր,
Միտքդ շառագունող արշալույս սիրե։


***
Տիրոջ ճամփան կորցնողին
Շրջապատում են դարքերը,
Արյան գին արծաթ պաշտողին
Ծածուկ օգնում են չարքերը։

Մարդ որ հանկարծ հարստանա
Ինքն իրեն կզարմանա,
Անխիղճ մեծատուն կդառնա,
Փառք ու պատիվ կմոռանա։

Հարուստը հոգով աղքատ է,
Իր հարազատ եղբոր կատե,
Իսկ Կայենի համեմատ է,
Նմանությունը հաստատ է։

Հայ աշուղ՝ Մահուբի Գևորգ

Комментариев нет:

Отправить комментарий