Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր երեխան ուրախ լինի և ունենա ամեն ինչ կյանքում ապրելու համար. տուն, մեքենա, աշխատանք, լավ ընտանիք և այլն: Անկախ երեխայի տարիքից, փորձում ենք կատարել նրանց կամքը և ուզում ենք անել ամեն բան, որ երեխան լավ զգա իրեն: Սակայն
Ս րտիս մեջ կուտակված մեծ ցավ կա, որ ուզում եմ կիսել հանրության հետ: Ուզում եմ խոսել մայրացած կնոջ մասին: Աստված օրհնեց առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, որ բազմանան ու լցնեն աշխարհը, որի ականատեսն այսօր մենք ենք: Ամեն կին էլ ուզում է մայրանալ՝ անկախ սոցիալական վիճակից, թեև գիտե, որ անքուն գիշերներ է անցկացնելու երեխայի սնարի մոտ, մաքրելու է կեղտերը... Կնոջ մայրանալու մեծ ցանկության մասին կարդում ենք Աստվածաշնչում: «Եվ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և Հակոբին ասաց. «Ինձ որդիներ տուր. եթե ոչ՝ կմեռնեմ» (Ծննդոց 30:1-2):
Ով սիրելիս , առ խրատս պահպանե, Երկնային արարչի խրախույս սիրե, Իմաստուն ձևանալ միամիտ բան է, Մտքիդ աչքերը բաց, հոգու լույս սիրե։ Ի սկզբանե դու քո մորից ծնված ես, Չորս տարերքից գոյությունդ առած ես, Սուրբ Հոգու շնորհիվ մարդ արարած ես, Մայր հողից ստեղծված ծիլ ու բույս սիրե։