Сообщения
Сообщения за Декабрь, 2015
Ոչինչ հոգս մի անեք...
- Получить ссылку
- Твиттер
- Электронная почта
- Другие приложения
Ու րախ եղեք Տերումն ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց. Տերը մոտ է։ Ոչինչ հոգս մի անեք. Այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստուծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Այսուհետև, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինություն է, և թե գովություն է, այն մտածեցեք։ Փիլիպեցիս 4:4-8
Դու ուզում ես փրկվել, այդպես չէ՞...
- Получить ссылку
- Твиттер
- Электронная почта
- Другие приложения

<< Ուրեմն եթե Որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինեք >> ։ Հովհ. 8:36 -Առաջին անգամ թմրանյութ օգտագործեցի, երբ տասներեք տարեկան էի: Սկզբում ես ծխում էի, հետո սկսեցի ներարկվել: Ես ինձ լիովին դժբախտ էի զգում և անզոր էի վերջ դնելու այդ կախվածությանը: Երբ ես տասնինը տարեկան դարձա, ինքնասպանության փորձ կատարեցի՝ նետվելով դիմացից ընթացող ավտոմեքենայի տակ: Սակայն վարորդը կարողացավ թեքել ավտոմեքենան: