Сообщения за Август, 2015
Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի ժողովեմ։ Բարկությունս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց հավիտենական ողորմությունով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։ Որովհետեւ Նոյի ջրերին պես է սա ինձ համար, որ երդում արի, թե այլ եւս պիտի չանցնեն Նոյի ջուրերը երկրի վրա. Նույնպես էլ երդում արի, որ քեզ չբարկանամ եւ քեզ չհանդիմանեմ։
Որովհետև Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը Նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտուի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է. Որովհետեւ չհավատաց Աստուծո միածին Որդու անունին։ Հովհաննեսի ավետարան 3:17,18 Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի. Եւ ով որ Աստուծո Որդուն չունի, կյանքը չունի։ Ա Հովհաննես 5:12
Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի: Մի օր լացի՛ր ու կիմանաս՝ Ուրախն ինչ է: Ընկի՛ր մի օր ու կիմանաս՝ ինչ լավ բան է բարձրանալը: Պիտի լինի դատարկություն, որ լցվելուց չդատարկվես: Պիտի մթնես, որ ճանաչես՝ ով է Լույսը: Սիրի՛ր մի օր, կհասկանաս, որ չես ապրել մինչև այսօր... Պարույր Սևակ