Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

29 января 2015 г.

Պողպատյա բերդից էլ ամուր է

Բարձրյալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում: Սաղմոս 91:1
 Պատմվում է, որ հալածանքի ժամանակ երկու անգութ ոստիկան սպանելու նպատակով հետապնդում են մի քրիստոնյայի: Քրիստոնյան լեռն է փախչում և քարայրում ապաստան գտնում: Երբ նա քարայր է մտնում, անմիջապես մի մեծ սարդ գալիս է և ոստայն հյուսելով փակում քարայրի անցքը:
Շուտով հալածիչները հասնում են և տեսնում քարայրը: Նրանցից մեկն ասում է. «Մեր փնտրած մարդն այս քարայրում է, մտնենք ու սպանենք նրան»: Իսկ մյուսն, առարկելով, ասում է. «Ոչ, դա հնարավոր չէ, որովհետև քարայրի անցքը սարդոստայնով փակված է: Եթե մարդը մտած լիներ, անշուշտ ոստայնը պատռված կլիներ»: Խեղճ մարդը ներսից լսում է արյունարբու ոստիկանների ահավոր խոսակցությունը: Վերջապես մյուս ոստիկանն էլ է համոզվում, որ հալածվողը քարայր մտած չի լինի, և երկուսն էլ հեռանում են: 
    Աստծու թևերի տակ ապաստան գտած քրիստոնյան խոր շունչ է քաշում և ասում. «Որտեղ Աստված ներկա է, սարդոստայնն անգամ պողպատյա բերդերից ավելի ամուր է, իսկ որտեղ Աստված բացակայում է, պողպատյա բերդերը սարդոստայնի պես են»:

Комментариев нет:

Отправить комментарий