«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Հիսուսին նայենք

   Մեր ազգը ոչ թե անցյալը հիշելու և ամեն տարի սգալու կարիք ունի, այլ Աստծու կարիքն ունի: Պետք է դառնանք, զղջանք ու ապաշխարենք՝ աղաղակելով Աստծուն:
Հիսուսը մեր համար է խաչվել: Մենք ամեն անգամ նայում ենք մեզ «խայթող օձին» ու մեր վերքերին, ինչպես Մովսեսի ժամանակ, երբ Իսրայելը ապստամբեց Աստծո առջև, Աստված բարկացավ ու օձեր ուղարկեց, որ խայթեն ժողովրդին և շատերը մեռան: 
   Երբ զղջացին ու աղաղակեցին Աստծուն, Աստված Մովսեսին պատվիրեց, որ պղնձե օձ շինի, որ ով նայե այդ օձին, փրկվի:
    Հիսուսն ասաց. «Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի»։ Հովհաննես 3.14-17
Հիսուսը մեզ համար բարձրացվեց: Սիրելի հայ, իմ ազգական, ե՛կ Հիսուսին նայենք, ոչ թե մեզ խայթողին ու մեր վերքերին: Հիսուսը եկավ, որ մենք կյանք ունենանք և ավելին:
Տերը կսրբե մեր ամեն արտասուքը, երբ Դառնանք Իրեն:

Այլ թեմաներ

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Ձեր գլխին թագ չկա...

Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի (վկայություն)

Սուրբ Ծնունդ։ Լուռ գիշեր, սուրբ գիշեր․ (Երեք պատմություն)

Հեսուի գիրքը

Պարույր Սևակ

Աստված չի օգնում ստախոսներին։ Սա պետք է լսեն բոլորը