Հիսուս Թագավոր

   Մարդկության ամբողջ պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ թագավորը մեռնի մարդկության փրկության համար ու այն էլ սիրուց: Սա զարմանալի բան է, որ թագավորը իր հոժար կամքով մեռնի, այլ ոչ թե սպանեն նրան: Այդ բանը արեց միայն Մեր Տեր ու փրկիչ, հզոր թագավոր՝ Հիսուս Քրիստոսը: Նրան չխաչեցին, այլ Ինքը հոժարվեց խաչվել մեր փրկության համար: 
   Մենք փրկության մի՛ ճանապարհ ունենք՝ Հիսուս Քրիստոսը: Հիսուսը եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց, մեռավ, գերեզման դրվեց, հարություն առավ, համբարձվեց Հոր աջ կողմը մեզ համար, որ մենք հավատանք ու դառնանք հավատացիալներ՝ ոչ թե մեր, այլ Նրա՛ ուզած ձևով: 
   Հիշի՛ր, Հիսուս Քրիստոս քեզ համար է արել այդ ամենը, որ դու կյանք ունենաս և լինես հավիտյան երջանիկ... քեզ մնում է միայն, որ սիրտդ ամբողջովին նվիրես Նրան:
«Ես այդ ամենը արեցի քեզ համար, իսկ դու ի՞նչ ինձ համար...»:

...որ բնաջինջ անէ․ (Շատ կարևոր)

Երեմիա 9.21
Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։
   Մի՞թե այս մարգարեության խոսքերը չեն համապատասխանում այս ժամանակներին: Մի քանի տարի առաջ երեխաներին ծնողները փողոցներից չէին կարողանում տուն բերել: Նրանք անվերջ ուզում էին խաղալ ու խաղալ: Նույնպես և երիտասարդներին: Այսօր Փողոցներում և հրապարակներում չես տեսնի երեխաներ և երիտասարդներ այն ժամանակների նման: Ի՞նչ կատարվեց...
   Մարգարեության մեջ ասվում է. «Մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները...»: Ի՞նչը վեր ելավ. մա՛հը: Մի քանի տարի առաջ չկար այսքան տարածված համակարգիչներ, հեռուստացույցեր, հեռախոսներ, վիդեոխաղեր, ինտերնետ և տարբեր այսպիսի զբաղմունքներ: Գիտությունը դեռ չէր զարգացել և գնում էինք մեր բնականոն հունով, սակայն այս ամեն միջոցները պատճառ հանդիսացան, որ բնաջինջ լինի երեխան փողոցից, երիտասարդը՝ հրապարակներից։ Մի՞թե այդպես չէ... Եկեք ուշադրություն դարձնենք ամենասոսկալի փաստին, թե բնաջնջման հեղինակն ով է: Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները...:
   Աստվածաշունչը ամեն ինչի մասին լուսավորում է, պետք է ուշադիր լինենք:
Համակարգչի ամենատարածված օպերացիոն համակարգը կոչվում է Windows օպերացիոն համակարգ: Windows բառը թարգմանաբար նշանակում է պատուհաններ:
   Զարմանալին այն է, որ համընկնում է մարգարեության խոսքին: Մահը մեր տան մեջ սպանում է մեր երեխաներին, և դա այդպես է: Եկեք անկեղծանանք հենց այս պահին Տիրոջ առջև, մեր ժամանակը տալիս ենք համակարգչին, ոչ թե Աստծո խոսքին: Այնպես է դառնում, որ մեր երեխաները և երիտասարդները դրսերում չեն, այլ մեր տանը, դա առաջին հայացքից լավ է, ասում ենք. «Թող զբաղվեն», բայց իմացիր, որ մահն է հովվում ոչ թե Տեր Հիսուսը (եթե երեխաները խաղերով, հեռուստացույցով, սոցիալական կայքերով և այլ զբաղմունքներով են տարված): Մենք թույլ ենք տալիս, որ մահը մտնի «պատուհանով», ոչ թե Հիսուսը` դռնով:
Տեր Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։ Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։ (Հովհ.10.1,2) Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան»։ (Հովհ.10.10)
   Քանի շուտ է եկեք զղջանք և աղաղակենք Տիրոջը, որ ների մեզ: Մարգարեության այս համարից առաջ այսպես է ասվում. «Ուրեմն, ով կանայք, լսեցեք Տիրոջ խոսքը, եւ ձեր ականջն ընդունե նրա բերանի խոսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրեք, եւ ամեն մեկ կին իր ընկերին՝ լաց։ Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից»։ Երեմիա 9.20,21
   Եթե դժբախտաբար այդպես է, ուրեմ պիտի ողբանք ու լացենք Տիրոջ առաջ մեր երեխաների, երիտասարդների հոգիների համար, նրանց հանձնենք Տեր Հիսուսին, որ Նա հովվե: Ամեն.

   (Միշտ որոնել եմ այսպիսի մարգարեություն, այս օրերի վերաբերյալ, թե արդյո՞ք կլինի այնպիսի խոսք, որ մեզ զգուշացնի այս մասին, սակայն փառք մեր Աստծուն, որ նա մեր մասին մտածելով մեզ ուղարկել է իր թանկագին խոսքը, որ սթափվենք, ապաշխարենք, զղջանք, և բժշկվենք: Ես ապշեցի այս խոսքը գտնելով...Երեմիա 9.21):

Մի՛ մտածիր, շտապիր...