Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ: 2015

   Սուրբ Ծնունդ. սա բացառիկ ծնունդ է: Այսպիսի ծնունդ չի եղել և չի լինի: Այս ծնունդն ամբողջ մարդկության համար էր: Այս ծննդով սկսվեց հավիտենական կյանքը: Այն փոխեց մարդկության պատմությունը և բացեց ճշմարտությունը:
   Սրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա. ահա կույսը կհղանա և կծնէ մի որդի, և նրա անունը կկանչէ Էմմանուել։ Եսայիա 7:14
   Հիսուսը ծնվեց մեզ համար: Եվ դրա համար մենք պետք է նշենք ու ցնծանք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդով:
Հիսուսի ծնունդը.
   Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնվեցաւ, մեզ մի որդի տրվեցաւ, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանությունը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկա, Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորութեան վրա, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նրան իրավունքով եւ արդարութիւնով հիմակվանից մինչեւ հավիտեան։ Եսայիա 9:6,7
Թող 2015 թվականին ամբողջ մարդկությունը վերստին ծնվի Աստծո ուզած ձևով:

Անձդ ազատիր...

   ...«Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չկորչիս։» Ծննդոց 19:17
   Նկարչի աչքերի առջև բացվել էր մի հիասքանչ տեսարան. զառիվայր ժայռերի ստվերի տակ կարծես գետնից աճել էին անսովոր ձևի հսկայական քարեր, որոնք լուռ վկաներն էին մշտական մակընթացությունների: Մեկ անգամ ևս նայելով այդ տեսարանին՝ նկարիչը հարմար տեղ գտավ քարերի վրա և անցավ գործի: Նա չնկատեց, թե ինչպես սկսեց մակընթացությունը: Մի քանի մեծ քարեր արդեն հայտնվել էին ջրի տակ, բայց նա, աշխատանքով տարված, ուշադրություն չէր դարձնում դրան: Եվ հանկարծ նա լսեց տղամարդու բարձր բղավոց. մեկը կանգնած էր բարձր քարի վրա և վախեցած՝ ձեռքերով ինչ-որ նշաններ էր ցույց տալիս: Նկարիչը տեսավ, որ հայտնվել է վտանգավոր վիճակում: Քարը, որի վրա նա նկարում էր, արդեն շրջապատված էր ջրով: Նա արագ վերցրեց վրձինն ու ներկերը և իրեն ափ նետեց:
   Ավելի ուշ նրան ասացին, որ այն տեղը, որտեղ նա է եղել, անվանում են դժոխքի դարպասներ, որովհետև հանկարծակի մակընթացությունների պատճառով այդտեղ շատերն են խեղդվել:
   Կյանքում էլ շատ հաճախ այնպես է պատահում, որ մեր ամենօրյա պարտականությունների և զբաղվածության պատճառով մենք նույնպես, պատկերավոր ասած, հայտնվում են դժոխքի դարպասների առջև: Երբեմն մեզ սթափեցնում են հիվանդությունը կամ ծայրահեղ իրավիճակները: Աստված օգտագործում է այս կամ այն իրավիճակը նրա համար, որ մեզ ցույց տա մի ինչ-որ կարևոր բան: Նա ուզում է մեզ նախազգուշացնել վտանգի մասին, որի մեջ գտնվում ենք մենք. մենք կկորսվենք հավիտյան, եթե չընդունենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Ինչո՞ւ է ձրի

   Օրը օրի վրա ավելի շատ է մարդը ընտելանում ինտերնետին: Փաստ է, որ մարդ արարածը, որ չէր իմանում ինտերնետի մասին, այսօր այնպես է պատահում, որ չի կարող առանց ինտերնետի...: Ինտերնետը վտանգավոր է ամբողջ մարդկության համար: Մենք օգտվում ենք կայքերից, ու չգիտենք, թե ետևում ինչ է թաքնված:
Ի՞նչ է ինտերնետը, և ինչո՞ւ է շատ բաները ձրի տրամադրվում, դուք մտածե՞լ եք այս մասին: Ինչո՞ւ են հսկա կազմակերպությունները ձրի տրամադրում սոցիալական կայքերը, և այլն: Եկեք հիշենք. երբ թակարդ ենք լարում, նրա վրայի պարունակությունը (պանիրը) "ձրի է": "Ձրի" ենք տեղադրում պանիրը թակարդի վրա մի նպատակով, որ մուկը բռնվի:
   Դու տուր քո ժամանակը և նա կտա քեզ ձրի զբաղմունք, որ ամենաթանկը կորցնես...
Մտածեք այս մասին, և մի մոռացեք, որ ազգեր մոլորեցնողը դեռ մեր մեջ է և շատ է բարկացած, որովհետև քիչ ժամանակ ունի...
   Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։ Հայտնություն 12:9
   Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։ Հայտնություն 12:12
   Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։ Հայտնություն 19:20
------------------------------------------
Քանի որ դու կարդացիր այս տողերը,
զգուշացիր, որովհետև քեզ այսօր զգուշացվեց,
Աստված նայում է քո սրտի պատասխանին,
թե ինչ արձագանք ես տալիս...

Չարչարանք:

   Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։ 1Պետրոս 4:1
   Մի մարդ տուն տարավ թիթեռի հարսնյակն ու սկսեց ուշի ուշով հետևել նրան: Եվ ահա, ժամանակի ընթացքում հարսնյակն սկսեց փոքր-ինչ բացվել: Նորածին թիթեռնիկը մի քանի ժամ շարունակ ամբողջ ուժով փորձում էր դուրս գալ բացված նեղ ճեղքից:
Բայց ամեն ինչ ապարդյուն էր, և թիթեռը դադարեցրեց պայքարը: Թվում էր, թե նա դուրս սողաց ինչքան կարողացավ, և ամբողջությամբ դուրս գալու համար այլևս ուժ չմնաց: Այդ ժամանակ մարդը որոշեց օգնել խեղճ թիթեռին: Նա վերցրեց փոքրիկ մկրատը և մի փոքր կտրվածք արեց հարսնյակի վրա: Թիթեռնիկը հեշտությամբ դուրս պրծավ այնտեղից: Բայց, չգիտես ինչու, նրա մարմինը ուռածպրկված էր, իսկ թևերը` չորացած ու կծկված: Մարդը շարունակեց հետևել թիթեռին` կարծելով, որ շուտով նրա թևերը կուղղվեն և ուժեղ կդառնան, այնքան ուժեղ, որ կկարողանան թռիչքի ժամանակ պահել նրա մարմինը, որն էլ րոպե առ րոպե իր ճիշտ ձևը կընդունի: Բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: Թիթեռն ընդմիշտ մնաց ուռած մարմնով ու չորացած թևերով: Նա կարողանում էր միայն սողալ. նրան վիճակված չէր թռչել: Մարդը, իր բարությամբ ու շտապողականությամբ օգնելով թիթեռնիկին, չգիտակցեց մի բան. այդ նեղ հարսնյակը և նեղլիկ ճեղքից դուրս գալու համար պայքարելու անհրաժեշտությունը մտածված է Աստծու կողմից: Միայն այդպես է թիթեռի մարմնի մեջ եղած հեղուկը հոսում թևերի մեջ, և միայն այն ժամանակ, երբ միջատը հայտնվում է հարսնյակից դուրս` ազատության մեջ, նա գրեթե պատրաստ է թռիչքի:
   Շատ հաճախ պայքարն այն է, ինչը մեզ կյանքում օգուտ է բերում: Եթե Աստված թույլ տար կյանքն անցնել առանց փորձությունների, մենք «հաշմանդամներ» կլինեինք: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան կարող էինք լինել և երբեք չէինք իմանա, թե ինչ բան է թռչելը:
Բարի լուր

Ո՞վ է հեղինակը

Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը
   Հանդիպում են անհավատն ու իմաստունը: Անհավատն իմաստունին փորձում է համոզել, որ Աստված չկա և անհեթեթություն է հավատալ, որ ինչ-որ մեկն է ստեղծել մեզ շրջապատող աշխարհը:
Իմաստունը, չփորձելով առարկել, ասում է, որ կայցելի մի քանի օր անց:
   Մի քանի օր անց իմաստունն այցելում է անհավատին ու նրան մի գեղեցիկ նկար տանում: Անհավատն անչափ ուրախանում է, քանի որ երբեք այդքան կատարյալ գեղեցկություն չէր տեսել:
-Հրա՜շք է, -բացականչում է նա,-ո՞ւմ կախարդական վրձնին է պատկանում այս գլուխգործոցը:
-Ոչ ոքի,-պատասխանում է իմաստունը,-իմ նկուղում մի արկղ ներկեր էին դրված, կողքին էլ՝ մաքուր կտավ: Մի օր պատահաբար դիպչեցի ներկերին, դրանք թափվեցին կտավի վրա և, պատկերացրու, այնքան գեղեցիկ ձևով թափվեցին, որ այս հրաշալի նկարն ստացվեց:
-Դուք, ի՞նչ է, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, -բացականչում է անհավատը,-ինչպե՞ս թե պատահաբար թափվեցին: Չի՛ կարող պատահել, Դուք միայն նայե՛ք այս կտավին. ինչպիսի՜ կոմպոզիցիա, մտքերի ինչպիսի՜ խորություն, ինչքա՜ն ցայտուն են արտահայտված դետալները... Ես ոչ մի դեպքում չեմ հավատա, որ այս կտավը չունի որևէ տաղանդավոր հեղինակ:
-Ահա տեսնո՞ւմ եք, -պատասխանում է իմաստունը,-դուք անգամ ձեզ թույլ չեք էլ տա մտածել, որ այս նկարը ինքն իրեն է առաջացել՝ պատահաբար, առանց հեղինակի մտահղացման: Այդ դեպքում ես ինչպե՞ս հավատամ, որ երկինքը՝ վերևում, խոտերը՝ մեր ոտքերի տակ, ծառերը, գետերը, լճակները, սարերն ու մարգագետինները առաջացել են պատահաբար, առանց մեծագույն Արարչի մտահաղացման և կամքի:

...


Զգուշացե՛ք սոցիալական ցանցերից

   Զգուշացե՛ք, չլինի թե մեկը ետ մնա Աստծո շնորհից. չլինի որ մի դառնության
արմատ՝ բուսնելով ձեզ նեղի, և դրանով շատերը պղծվեն: Եբրայեցիս 12.15
   Ժամանակակից կյանքում, կապված ինտերնետի լայնածավալ օգտագործման հետ, մարդկանց շփման համար առաջ եկան նորանոր հնարավորություններ, այնպիսի հնարավորություններ, որ նույնիսկ պատկերացնել չէինք կարող: Դրանից ելնելով հատկապես քրիստոնյաները, ովքեր ցանկանում են պահպանել իրենց հոգու մաքրությունը և հավատքը, պետք է շատ զգուշանան:
   Ըստ վիճակագրության՝ սոցիալական ցանցերից (Facebook, одноклассники և այլն) օգտվում է ինտերնետից օգտվողների 82-տոկոսը: Հիմնականում կարելի է առանձնացնել սոցցանցերից օգտվելու երկու կողմ:
   Առաջին դեպքում մարդիկ շփվում են հարազատների, համադասարանցիների, ընկերների հետ և ինֆորմացիա են փոխանակում:
   Երկրորդ դեպքում արտահայտվում է մարդու մտածելակերպը, ներաշխարհը, զգացմունքները, արժեքային համակարգը, այն ամենը, ինչը թանկ է մարդու համար:
   Կարող ենք միանշանակ ասել, որ սոցիալական ցանցերն ունեն իրենց վնասները: Օրինակ՝ երբ խոսում ենք թմրամոլության, հարբեցողության մասին, յուրաքանչյուր ոք հասկանում է, որ դա քայքայում է մարդու կյանքը, առողջությունը: Սոցցանցերի դեպքում վտանգը պարզ չի երևում, և շատ մարդիկ, նույնիսկ քրիստոնյաները, չեն կարողանում կամ չեն ուզում ընդունել դրա վտանգը: Փորձենք հասկանալ այն հիմնական խնդիրները, որոնք վնաս են հասցնում մեր հոգևոր վիճակին:
   1. Ուշադրություն դարձրեք, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցցանցերում: Իսկ միգուցե դուք մի քանի ցանցերո՞ւմ եք գրանցված: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով սոցցանցերում ժամանակը շատ աննկատ և արագ է անցնում: Մարդը նստում է հինգ րոպեով, բայց ամենաքիչը կես ժամ է կորցնում: Աստվածաշունչն ասում է. «Նայեցե՛ք, որ զգուշությամբ քայլեք, ոչ թե անմիտների նման, այլ՝ իմաստունների, ժամանակը ծախո՛ւ առեք, որովհետև օրերը չար են: Դրա համար էլ անմիտ մի՛ եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5.15-17):
   2. Սոցցանցի միջոցով աշխարհն իր արժեքային համակարգն ու իր տեսակետն է հրամցնում ու ներդնում մարդու մեջ: Առաջին Հովհաննու 2.15-17-կարդում ենք. «Մի՛ սիրեք աշխարհը, ո՛չ էլ այն, ինչ աշխարհի մեջ է: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհում է՝ մարմնականի ցանկությունը, աչքերի ցանկությունը և կյանքի հպարտությունը, ոչ թէ Հորից է, այլ՝ աշխարհից: Աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծո կամքը, հավիտյան կմնա»:
   Աստված Իսրայելի ժողովրդին շատ հաճախ ասում էր, որ առանձնանան իրենց շրջապատող ժողովրդից: Մենք պետք է մեզ շրջապատող մարդկանց մեջ լույս լինենք՝ առանց խառնվելու նրանց անպտուղ գործերին:
   3. Սոցցանցերն սպանում են կենդանի շփումը: Երիտասարդներն ավելի հաճույքով ժամանակ են անցկացնում տանը, համակարգչի առջև, քան միմյանց հետ կենդանի, առերես շփվելով: Հիմա շատ երեխաներ պահմտոցի չեն խաղում, քանի որ գերադասում են համակարգչային խաղերը:
   4. Խոսելով սոցցանցերի մասին՝ անհրաժեշտ է նշել այն վտանգը, որն առաջանում է երկու տարբեր սեռերի շփման ժամանակ:
   Ցավով պետք է ասել, որ ըստ վիճակագրության՝ շատ ընտանիքներ քայքայվել են սոցցանցերում անխոհեմ ժամանակ վատնելու պատճառով: Ըստ վիճակագրության արդյունքների՝ Ֆեյսբուքի, Օդնոկլասնիկի և այլ ցանցերի պատճառով ամուսնալուծությունների քանակը հասել է 40-50 տոկոսի: Պատանիները և երիտասարդները կայքերում խոսում են այնպիսի թեմաներից, որոնց մասին դեմ առ դեմ կամաչեին խոսել:
   5. Սոցցանցը և վիրտուալ շըփումը առաջացնում են հոգեկան կախվածություն: Այս մասին բարձրաձայնում են գիտնականները: Նրանք առաջարկում են այդպիսի կախվածությունից ազատվելու համար բացել վերականգնողական կենտրոններ: Հաճախ ցանցերն այնպես են գրավում երիտասարդներին, որ նրանք կարող են իրենց ամբողջ ժամանակը անցկացնել ցանցում՝ մոռանալով նույնիսկ քնելու կամ ուտելու մասին, իսկ քրիստոնյաները՝ աղոթելու և Սուրբ Գիրք կարդալու մասին: «Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան օգտակար չէ: Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես ոչ մի բանի իշխանության տակ պիտի չլինեմ» (Ա Կորնթ. 6.12): Իսկ գիտե՞ս արդյոք, որ սոցցանցերից ամբողջովին դուրս գալ հնարավոր չէ, վերականգնելու դեպքում կայքը ձեր բոլոր տվյալները վերականգնում է:
   «Քաղցրությամբ խրատելով իրենց հակառակողներին, որ թերևս Աստված ապաշխարություն տա նրանց՝ ճշմարտությունն ընդունելու» (Բ Տիմ. 2.25-26):
   Սիրելինե՛ր, հորդորում ենք ձեզ հեռու մնալ սատանայի այդ չափազանց խորամանկ խորհրդից, որ կարող է քայքայել ձեր հոգևոր կյանքը, առողջությունը, ընտանիքը և, որ ամենակարևորն է՝ զրկել հավիտենական կյանքից ու լայն ճանապարհով տանել դեպի արագահաս կորուստ: Այսօր մենք առնչվում ենք սոցիալական ցանցերից տուժած շատերի հետ, որոնք կորցրել են շատ ու շատ բաներ: Տա՛ Աստված, որ այս հորդորանքն սթափեցնի ձեզ, ու ետ կանգնեք սատանայի այդ չար խորհուրդներից:

Ալեքսանդր Մենշիկով
“Слово Христианина” 2/2013
(Բարի Լուր ամսաթերթ)

2 Պետրոս 2 գլուխ

Ուշադիր կարդացեք ամեն մի խոսքը... 
1 Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։
2 Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։
3 Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կգործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։
4 Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.
5 Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց.
6 Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով.
7 Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։
8 Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը.
9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։
10 Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։
11 Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։
12 Իսկ սորանք ինչպէս անբան անասուններ, որ ի բնէ ծնուած են որսի եւ ապականութեան համար, հայհոյում են այն բաները որ չ’գիտեն, իրանց ապականութիւնովը կ’ապականուին։
13 Անիրաւութեան վարձքն ստանալով, որ ցերեկուայ փափկութիւնը զուարճութիւն են համարում, աղտ են եւ կեղտ, եւ իրանց խաբեբայութիւններովը զուարճանում են, ձեզ հետ միասին ուտել խմելիս։
14 Աչքեր ունին պոռնկութիւնով լիքը, որ մեղքիցը չեն դադարում. Խաբում են անհաստատ անձերին, որ ագահութիւնով բռնուած սրտեր ունին, անէծքի որդիք։
15 Որ շիտակ ճանապարհը թողած մոլորուեցան, Բէովրեան Բաղաամի ճանապարհին հետեւելով, որ անիրաւութեան վարձքը սիրեց.
16 Որ իր անօրէնութեան յանդիմանութիւնն ստացաւ. Անխօս էշը մարդի ձայնով խօսելով՝ արգիլեց մարգարէի յիմարութիւնը։
17 Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։
18 Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։
19 Նորանց ազատութիւն են խոստանում, եւ իրանք ապականութեան ծառաներ են. Որովհետեւ ինչ բանով որ մէկը յաղթուի, նորան էլ ծառան է։
20 Որովհետեւ եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։
21 Որովհետեւ լաւ էր նորանց որ չ’ճանաչէին արդարութեան ճանապարհը, քան թէ ճանաչեցին եւ յետ քաշուեցան այն սուրբ պատուիրանքիցը, որ աւանդուեցաւ նորանց։
22 Եւ նորանց պատահեց այն ճշմարիտ առակի խօսքը թէ Շունը վերադառնում է դէպի իր փսխածը, եւ լուացուած խոզը՝ թաւալուելու ցեխի մէջ։

Աղոթք: Բաունձ

Աստծո համար մեծագույն գործեր կատարող մարդիկ վաղ առավոտից իրենց ծնկների վրա են եղել:
*** 
Աղոթքը, ճշմարիտ աղոթքը պահանջում է ինքնամփոփ և երկար ժամանակի հատկացում, որին մարմինն ու արյունը չեն փափագում, և քիչ մարդիկ են համաձայնվում սրան:
*** 
Աղոթքն ու փորձությունը սերտորեն կապված են իրար հետ: Աղոթքը փորձության բալասանն է: Փորձությունը հաճախ մարդուն աղոթքով Աստծուն է մղում. աղոթքը փորձության մեջ եղող ձայնն է:
Ե.Մ.Բաունձ

Ո՞վ է արել ամենը

Մենք, որ ապրում ենք այս երկրի վրա, պատճառը գիտե՞նք, թե ինչու ենք այստեղ:
Մե՞նք որոշեցինք, թե որտեղ ծնվենք, կամ տարին, օրը ու ժամը, մե՞նք կարգեցինք:
Մեր ծնողները նոր երեխա էին սպասում, բայց գիտե՞ին, թե ո՞վ է ծնվելու:
Ի՞նչ նպատակով ենք այս երկրի վրա, ստեղծագործելո՞ւ, թե՞ աշխատելու:
Մինչև ե՞րբ ենք մենք ապրելու, այս ամենը գիտե՞նք:
Ի՞նչ օգուտ կամ իմաստ կա այս ամեն ինչից, որ անում ենք այս կյանքում:
Եկեք մենք մեզ հարց տանք. ի՞նչ իմաստ ունի այս ամենը:
Մե՞նք որոշեցինք մեր արտաքին տեսքը ու սեռը:
Մե՞նք մեր ազգությունն ընտրեցինք, կամ հիմնեցինք:
Մե՞նք շինեցինք մեր աչքերը, բերանը, ձեռքերը, ոտքերը, մազերը, հասակը: Մարմինը մե՞նք ստեղծագործեցինք:
Մենք ոչ մի բանից տեղիակ չենք, սակայն այս ամենը կա...
Բայց ո՞վ է արել այս ամենը, ինչ տեսնում, լսում ու զգում ենք: Մենք տեղյակ չենք մեզանից, էլ ո՞ւր մնաց երբ ամբողջ բնութունը թվարկենք: Մտածիր այս մասին ու կարդա Սուրբ Գիրք:

Ծննդոց 1 - Հայտնություն 22

Իսկույն անհետացավ

   Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են» Առակաց 28.1
   Հավատացյալ մի ընտանիք այդ օրը հյուրընկալելու էր քարոզչի: Նրանց աղջիկը չէր ապաշխարել և չէր ցանկանում Աստծո մասին որևէ բան լսել: Երբ պատուհանից տեսավ, որ քարոզիչը գալիս է, ետնամասի դռնով իսկույն անհետացավ:
Տուն մտավ այն ժամանակ, երբ քարոզիչն արդեն գնացել էր: Նա իսկույն մորը հարցուփորձ արեց, թե արդյոք քարոզիչը իր մասին հարցրել է: Մայրը պատասխանեց, որ ոչ միայն հարցրել է, այլև ինչ-որ բան է թողել նրա համար: Եվ մի Աստվածաշունչ մեկնեց դստերը՝ ասելով. «Ահա՛, նա ընդգծել է այդ տողը»: Աղջիկը կարդաց. «Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են» Առակաց 28.1: Ինչ ճիշտ էին արտացոլում այս խոսքերն իր հոգին՝ ասես հայելի: Դրանք ազդեցություն թողեցին: Աղջիկը գնաց փնտրելու Աստծո պատգամաբերին: Հանդիպման ժամանակ նա խոստովանեց, թե որքան էին խոցել իր սիրտը աստվածաշնչյան այդ խոսքերը: Մի կարճ զրույցից հետո, որի ընթացքում քարոզիչը նրան հիշեցրեց Տեր Հիսուսի փրկարար խաչելության մասին, աղջիկն ապաշխարեց: Հանկարծ ամեն բան փոխվեց նրա կյանքում: Նա այլևս չէր խուսափում լսելուց:
   Ինչո՞ւ է անաստվածը փախչում: Եվ որտեղի՞ց այդ մշտական վախը: Քո մեջ է՞լ այդպիսի վախ կա, փախչում ես Աստծո խոսքի՞ց, զգուշացիր:
Իմացիր, որ Աստծո մոտ շ՜ատ ապահով է...

Я служил сатане

(свидетельство бывшего экстрасенса)
Վկայություն121492

Ոչինչ հոգս մի անեք...

   Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։ Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։ Փիլիպեցիս 4:4-8
   Շատ ժամանակ, գրեթե ամեն անգամ մեր հոգսերը ոչ թե աղոթքով, աղաչանքով և գոհությամբ հայտնում ենք Աստծուն, այլ տրտնջալով ու բողոքելով հայտնում ենք մարդկանց:
   Աստվածաշնչում գրված այս խոսքերը չկատարելով ընկնում ենք անխաղաղության ու խախտումների մեջ:
   Երբ մենք կարդում ենք. «Ոչինչ հոգս մի անէք». չի ասում այն մասին, որ հանգիստ նստենք առանց հոգս անելու ու ոչինչ չանենք: Այլ ասում է. «Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»։ Չպիտի նստենք, այլ աղոթքով, աղաչանքով ու գոհությունով հայտնի պիտի անենք մեր հոգսերը Տիրոջը ամեն ժամանակ հավատալով, որ Տերը մեզ համար հոգս է անում: Երբ այս ամենը անենք, կկատարվի այս խոսքը. «Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»։ Փիլիպեցիս 4.7: Եվ երբ որ այս խոսքը կատարվի կսկսենք ոչ թե մեր հոգսերի մասին մտածել ու տրտմել, այլ կսկսենք այս խոսքով շարժվել. «Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» Փիլիպեցիս 4:8
   Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Դավիթն ասում է. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կ՛գայ իմ օգնութիւնը։ Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ»։ Սաղմոս 121.1,2
Տիրոջը հուսանք ամեն ժամանակ ու սպասենք...

Ոչ մի բան չհասկացա...

   Եւ սա է դատաստանը, որ լույսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լույսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լույսին, եւ չէ գալիս դէպի լույսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ (Հովհաննես 3.19,20)
-Ես փորձեցի կարդալ Աստվածաշունչը, բայց ոչ մի բան չհասկացա,- ասաց գործարարն իր հարևանին, երբ նա պատրաստվում էր խոսել Ավետարանի մասին:
-Հատկապես ի՞նչը չհասկացար, -
հարցրեց հարևանը:
-Համարյա բոլորը. Ինձ համար այդ գիրքն անհասկանալի դարձավ:
Թերթելով Աստվածաշունչը՝ հարևանը ցույց տվեց մի համար. «Շնութիուն մի ըներ» (Ելից 20.14): Գործարարը լուռ մնաց, նրա ապրած կյանքը լավ ծանոթ էր բոլորին, և նա չէր թաքցնում այն:
   Մարդկանց մեծամասնությունը, ովքեր փորձում են արդարացնել Աստվածաշունչ չկարդալու իրենց ցանկությունը՝ պատճառաբանելով, թե դժվար է այն հասկանալ, անկեղծ ասած, վախենում են հոգևոր լույսից, որը լուսավորում է իրենց կյանքը: Մի՞թե իրականում Աստվածաշունչը համարվում է մռայլ գիրք: Իհարկե ո՛չ: Շատերն այն համարում են շատ լուսավոր և խուսափում են նրանից, որպեսզի խղճի խայթ չզգան: Մարդիկ առաջվա նման սիրում են խավարը և ոչ թե լույսը, որովհետև նրանց գործերը չար են: Այդպիսին էր Եդեմի պարտեզի զույգը: Մեղք գործելով՝ նրանք թաքնվեցին Աստծուց, որպեսզի թաքցնեին իրենց մերկությունը:
   Եթե շուռ տանք մեծ քարը, դրա տակ կարելի է տեսնել բազմաթիվ միջատներ: Մի քանի վայրկյանի ընթացքում նրանք անհետանում են ինչ-որ տեղ: Նմանատիպ բան է տեղի ունենում, երբ արթնանում է մարդու խիղճը: Դրա համար էլ Աստծուն տանող միակ ճանապարհը համարվում է մեղքերի անկեղծ խոստովանություն:
   Անկեղծ խոստովանությունով եկ Աստծու առջև, և բաց սիրտդ քանի դեռ ուշ չէ: Աստվածաշնչում գրված է մեզ համար շատ կարևոր այս խոսքը.
Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չմեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։ 1 Հովհաննես 2.1,2
Մեր բարեխոսը՝ Հիսուս Քրիստոսը ոչ միայն հավատացիալների, այլ բոլոր աշխարհքի համար քավություն է անում Իր սուրբ արյունով, եթե ապաշխարում ու խոստովանում են իրենց հանցանքները: Եթե առաջին անգամ ես այս մասին իմանում, մի հապաղիր, Տերը սիրում է քեզ: Նա քեզ համար էլ է թափել Իր սուրբ արյունը: Նա սիրում է քեզ: Քեզ համար տեղ է պատրաստել երկնքում, ինչո՞ւ ես մերժում, դու էլ ես Նրա համար թանկ: Այս խոսքերը փառաց Տերն է ասում. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չեկա արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու»։ Մարկոս 2.17
   Դու եթե շատ մեղքեր ես գործել, ու մտածում ես, թե Տերը չի ների քեզ, սխալվում ես: Տերը կանչում է մեզ այսպիսի մի վիճաբանության, Նա ասում է մեզ. Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։ Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ՛ուտէք։ Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։ Եսայիա 1.18-20
   Եկեք հավատանք Տեր Հիսուսի արած փառավոր գործին, Նա խաչվեց, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից ու տանի Իր մոտ, Նա է հավիտենական կյանքը : Մի՛ հապաղիր, այս պահին հիշիր մեղքերդ, որ արել ես Աստծո առաջ քո կյանքում, մի՛ ասա. «Լավ, թող մնա մի ուրիշ անգամ»: Գուցե ուշ լինի, գուցե Աստծո խոսքը մերժես, որ Տերը այս պահին քո սրտի հետ խոսում է ու դուրս գաս մեծ, շատ մեծ փորձության ենթարկվես ու շատ ուշ լինի:(Չենք վախեցնում, այլ զգուշացնում ենք): Մի ուշացրու, Տերը խոսում է մեր սրտի հետ. «Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ». (Եբր 3.7,8,15 4.7)
Դու այդ մեղքերովդ ո՞ւր ես գնում:
   Իր յանցանքը ծածկողը չի յաջողւիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ՛գտնէ։ Առակաց 28.13
   Տերը կանչում է Իր մոտ. 
Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չ՛ունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։ Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չ՛կշտացնող բանի համար։ Մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։ Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կ՛ապրէ. Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ ողորմութիւնները։ Եսայիա 55.1-3
   Սիրելիս, այսպես որ ապրում ենք, միշտ այսպես չի լինելու, մի օր ամեն բան կխառնվի ու կփոխվի: Աշխարհի վերջը մոտենում է, բայց մենք դեռ անհոգ ապրում ենք: Եվ այդ մի օրը կարող է լինել հենց այս օր: Ով որ Տիրոջն է, ապահով է: Այս համարներն էլ կարդա Սուրբ Գրքից:
Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։ Ծաղկի պէս ծլում է եւ թոթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում. Հոբ 14.1,2 
   Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս են, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։ Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. Այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Սաղմոս 125.1,2
Մի կնկա վրա այր մարդի հագուստ չ՛լինի, եւ մարդը կնկա հագուստ չ՛հագնե. Որովհետեւ քո Եհովա Աստծո առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անե։ 2 Օրինաց 22.5

Ամեն օր

Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։ Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։ Եսայիա 45.11,12

***
Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։ Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ՛տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։ Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կ՛լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կ՛ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կ՛լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։ Երեմիա 17.5-8

*** Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։Եսայիա 2.22

*** Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։ Դանիել 12.4

*** Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ՛հասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան։ Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։ Երանի նորան որ կ՛սպասէ եւ կ՛հասնէ հազար երք հարիւր երեսունեւհինգ օրուան։ Դանիել 12.9-12

*** Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։ Հայտնություն 1.3

Մի տատանվիք

   Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվիք. Որովհետեւ լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այնպես գնացին։ Եբրայեցիս 13:9
   Այս խոսքը շատ կարևոր խոսք է մեզ համար: Շատ լուրջ պետք է վերաբերվենք այս խոսքին: Այս վերջին ժամանակներում շատացել է օտար ուսմունքները, «օտար կերակուրները»: Ինտերնետում շատ տեղեկություններ կան անգամ հոգևոր, որը մենք մշտական տեղեկանում ենք, բայց քննենք, մեզ օգուտ տալի՞ս են, մեր սիրտը շնորհքո՞վ է հաստատվում, թե՞...:
Ինչքա՞ն եք ձեր ժամանակից տրամադրում անգամ այս բլոգը կարդալու, լսելու, դիտելու, գրելու, հետաքրքրվելու համար ու Աստծո Սուրբ Խոսքը չեք կարդում, այլ օգտվում եք կերակուրներով, որոնք օգուտ չեն տա նրանց, ովքեր այս կերպով են վարվում: Անհանգստություն կա այս ուղղությամբ, որ մեր ժամանակը ծախու չենք առնում: Սիրելիներ, անկեղծանանք ու անհանգստանանք: Մենք Աստվածաշունչ կարդո՞ւմ ենք ամեն օր, աղոթո՞ւմ եք ամեն օր և ամեն բանի համար, ինչպես առաքյալն է ասում:
Հորդորում ենք, որ թողեք ամեն ինչ, ինչը որ օտար ուսմունք է: Շուտով Տերը գալու է. «Եւ հիմա, որդեակներ, կացեք Նրանում. որ երբոր Նա կհայտնվի, համարձակություն ունենանք, եւ չամաչենք Նրանից Նրա գալուստի ժամանակումը»։ 2 Հովհ.2.28 Եկեք կենանք Նրանում, ոչ թե ինտերնետում:
   Եթե կապվածություն ունես, Աստված կազատի, դա խնդիր չի, թո՛ղ ամեն ինչ, մի՛ բռնիր: Ծունկի եկ Ամենակարող Աստծո առջև, ու անկեղծացիր: Տերը գերի է առել գերությունը, քեզ կազատի: (Եփեսացիս 4.8): Ինտերնետը և այլ բաները չեն կարող փոխարինել Աստվածաշնչին: Աստվածաշնչում բազում օգտակար կերակուրներ կան, որոնք մարդու հոգին շինում են:
   Աստվածաշունչը ամբողջովին ավելի ճոխ է և առողջարար, քան ամբողջ ինտերնետային համակարգը և ամբողջ աշխարհի գրականությունները: Եթե հոգևոր բան ես փնտրում՝ բաց Աստվածաշունչդ, եթե հոգով սոված ես բաց Աստվածաշունչդ, եթե վիրավորվել ես մեկից, բաց Աստվածաշունչդ, եթե խորհրդի կարիք ունես, բաց Աստվածաշունչդ, և եթե մենակ ես, բաց Աստվածաշունչդ: Ամեն հարցերիդ պատասխանը կգտնես Աստվածաշնչում: Աստծո մասին տեղեկությունը ամբողջովին տալիս է Աստվածաշունչը:
   «Այսօր ինֆորմացիայի օվկիանոսը գնալով մեծանում է և կուլ է տալիս մարդուն ու խեղդում: Աստվածաշունչը հաստատուն է, կառչի՛ր նրանից, նա թույլ չի տա, որ դու սուզվես: Նա կպահի քեզ հաստատ ու Աստծուն մոտ: Աստվածաշունչն է վեհափառ, որովհետև Կենդանի Աստծո Խոսքն է. Ամեն:
   Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվիք. Որովհետեւ լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այնպես գնացին։ Եբրայեցիս 13:9
  Եվ վերջում. 
«Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը,
Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը]». 1 Պետրոս 2.1,2

Կարդա Աստվածաշունչ և աղոթք արա:

Հիսուս Թագավոր

   Մարդկության ամբողջ պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ թագավորը մեռնի մարդկության փրկության համար ու այն էլ սիրուց: Սա զարմանալի բան է, որ թագավորը իր հոժար կամքով մեռնի, այլ ոչ թե սպանեն նրան: Այդ բանը արեց միայն Մեր Տեր ու փրկիչ, հզոր թագավոր՝ Հիսուս Քրիստոսը: Նրան չխաչեցին, այլ Ինքը հոժարվեց խաչվել մեր փրկության համար: 
   Մենք փրկության մի՛ ճանապարհ ունենք՝ Հիսուս Քրիստոսը: Հիսուսը եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց, մեռավ, գերեզման դրվեց, հարություն առավ, համբարձվեց Հոր աջ կողմը մեզ համար, որ մենք հավատանք ու դառնանք հավատացիալներ՝ ոչ թե մեր, այլ Նրա՛ ուզած ձևով: 
   Հիշի՛ր, Հիսուս Քրիստոս քեզ համար է արել այդ ամենը, որ դու կյանք ունենաս և լինես հավիտյան երջանիկ... քեզ մնում է միայն, որ սիրտդ ամբողջովին նվիրես Նրան:
«Ես այդ ամենը արեցի քեզ համար, իսկ դու ի՞նչ ինձ համար...»:

...որ բնաջինջ անէ․ (Շատ կարևոր)

Երեմիա 9.21
Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։
   Մի՞թե այս մարգարեության խոսքերը չեն համապատասխանում այս ժամանակներին: Մի քանի տարի առաջ երեխաներին ծնողները փողոցներից չէին կարողանում տուն բերել: Նրանք անվերջ ուզում էին խաղալ ու խաղալ: Նույնպես և երիտասարդներին: Այսօր Փողոցներում և հրապարակներում չես տեսնի երեխաներ և երիտասարդներ այն ժամանակների նման: Ի՞նչ կատարվեց...
   Մարգարեության մեջ ասվում է. «Մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները...»: Ի՞նչը վեր ելավ. մա՛հը: Մի քանի տարի առաջ չկար այսքան տարածված համակարգիչներ, հեռուստացույցեր, հեռախոսներ, վիդեոխաղեր, ինտերնետ և տարբեր այսպիսի զբաղմունքներ: Գիտությունը դեռ չէր զարգացել և գնում էինք մեր բնականոն հունով, սակայն այս ամեն միջոցները պատճառ հանդիսացան, որ բնաջինջ լինի երեխան փողոցից, երիտասարդը՝ հրապարակներից։ Մի՞թե այդպես չէ... Եկեք ուշադրություն դարձնենք ամենասոսկալի փաստին, թե բնաջնջման հեղինակն ով է: Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները...:
   Աստվածաշունչը ամեն ինչի մասին լուսավորում է, պետք է ուշադիր լինենք:
Համակարգչի ամենատարածված օպերացիոն համակարգը կոչվում է Windows օպերացիոն համակարգ: Windows բառը թարգմանաբար նշանակում է պատուհաններ:
   Զարմանալին այն է, որ համընկնում է մարգարեության խոսքին: Մահը մեր տան մեջ սպանում է մեր երեխաներին, և դա այդպես է: Եկեք անկեղծանանք հենց այս պահին Տիրոջ առջև, մեր ժամանակը տալիս ենք համակարգչին, ոչ թե Աստծո խոսքին: Այնպես է դառնում, որ մեր երեխաները և երիտասարդները դրսերում չեն, այլ մեր տանը, դա առաջին հայացքից լավ է, ասում ենք. «Թող զբաղվեն», բայց իմացիր, որ մահն է հովվում ոչ թե Տեր Հիսուսը (եթե երեխաները խաղերով, հեռուստացույցով, սոցիալական կայքերով և այլ զբաղմունքներով են տարված): Մենք թույլ ենք տալիս, որ մահը մտնի «պատուհանով», ոչ թե Հիսուսը` դռնով:
Տեր Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։ Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։ (Հովհ.10.1,2) Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան»։ (Հովհ.10.10)
   Քանի շուտ է եկեք զղջանք և աղաղակենք Տիրոջը, որ ների մեզ: Մարգարեության այս համարից առաջ այսպես է ասվում. «Ուրեմն, ով կանայք, լսեցեք Տիրոջ խոսքը, եւ ձեր ականջն ընդունե նրա բերանի խոսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրեք, եւ ամեն մեկ կին իր ընկերին՝ լաց։ Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից»։ Երեմիա 9.20,21
   Եթե դժբախտաբար այդպես է, ուրեմ պիտի ողբանք ու լացենք Տիրոջ առաջ մեր երեխաների, երիտասարդների հոգիների համար, նրանց հանձնենք Տեր Հիսուսին, որ Նա հովվե: Ամեն.

   (Միշտ որոնել եմ այսպիսի մարգարեություն, այս օրերի վերաբերյալ, թե արդյո՞ք կլինի այնպիսի խոսք, որ մեզ զգուշացնի այս մասին, սակայն փառք մեր Աստծուն, որ նա մեր մասին մտածելով մեզ ուղարկել է իր թանկագին խոսքը, որ սթափվենք, ապաշխարենք, զղջանք, և բժշկվենք: Ես ապշեցի այս խոսքը գտնելով...Երեմիա 9.21):

Մի՛ մտածիր, շտապիր...

Беседа с молодёжью

Рожкао, 2006 - Циммерман Ричард

Վերջին դատաստանը

Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։ Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։ Հայտնություն 20.11-15

Վերոնիկայի վկայությունը

Ուկրաինա, Զբուժ
Վերոնիկան ՀՀ. Գյումրի (Լենինական) քաղաքից է: Ապրում է ՌԴ. Մոսկվայում:
Պատմում է իր ապաշխարության մասին...

Եզեկիել 32գլ.

Եգիպտացիք էլ պէտք է գուբը իջնեն ինչպէս միւս ազգերը։
17 Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ՝ ամսի տասնեւհինգին, որ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
18 Մարդի որդի, կոծ արա Եգիպտոսի բազմութեան վերայ եւ իջեցրու նորան՝ նորան եւ զօրաւոր ազգերի աղջիկներին գետնի տակը գուբը իջնողների հետ։
19 Դու ումի՞ց ես վայելուչ. իջիր եւ պառկիր անթլփատների հետ։
20 Սրով սպանուածների մէջ պիտի ընկնեն, սուրի պիտի տրուի նա, քաշքաշեցէք նորան եւ նորա բոլոր բազմութիւնը։
21 Նորան խօսելու են զօրաւորների հզօրները գերեզմանի միջից՝ նորա օգնողների հետ. իջել պառկել են անթլփատները՝ սրով սպանուած։
22 Այնտեղ է Ասորեստանցին եւ նորա բոլոր ամբոխը, նորա գերեզմանները նորա շրջակայքումն են. Ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են։
23 Որի գերեզմանները գուբի խորքերումն են շինուած, եւ իր ամբոխը իր գերեզմանների շրջակայքումն է, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են,
որոնք վախ էին տալիս կենդանեաց երկրումը։
24 Այնտեղ է Եղամացին եւ իր բոլոր բազմութիւնը, իր գերեզմանների շրջակայքումը, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք իջել են անթլփատ՝ երկրի տակերը, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, սակայն իրանց ամօթը պիտի կրեն գուբը իջնողների հետ։
25 Սպանուածների մէջ նորան տնկողին տուին իր բոլր բազմութեան հետ, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուած, որ իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, եւ որոնք պիտի կրեն իրանց ամօթը գուբը իջնողների հետ. Նա սպանուածների մէջ է դրուել։
26 Այնտեղ է Մոսոքը՝ Թոբէլը եւ նորա բոլոր ամբոխը, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուածներ, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը։
27 Եւ նորանք պիտի չ՛պառկեն անթլփատներից ընկնող զօրաւորների հետ, որոնք իրանց պատերազմական զէնքերովը գերեզման իջան, եւ որոնց սուրերը իրանց գլխների տակին դրին. Բայց նորանց անօրէնութիւնները իրանց ոսկորների վերայ պիտի լինի, թէեւ նորանք զօրաւորների երկիւղն էին կենդանեաց երկրումը։
28 Եւ դու պիտի անթլփատների մէջ փշրուիս, եւ պառկես սրով սպանուածների հետ։
29 Այնտեղ է Եդովմը, նորա թագաւորները եւ նորա բոլոր իշխանները, որոնք իրանց զօրութիւնովը սրով սպանուածների հետ են դրուած. Նորանք պիտի պառկեն անթլփատների հետ եւ գուբը իջնողների հետ։
30 Այնտեղ են հիւսիսի իշխանները բոլորը, եւ բոլոր Սիդոնացիք, որոնք իջան սպանուածների հետ. Իրանց ահարկութիւնովը պիտի ամաչեն իրանց զօրութիւնիցը, եւ պիտի պառկեն անթլփատ՝ սրով սպանուածների հետ, եւ իրանց ամօթը կրեն գուբը իջնողների հետ։
31 Փարաւօնը տեսնելու է նորանց, եւ պիտի մխիթարուի իր բոլոր ամբոխի մասին, սրով սպանուածներ են Փարաւօնը եւ իր բոլոր զօրքերը, ասում է Տէր Եհովան։
32 Որովհետեւ ես նորա երկիւղ տալ տուի կենդանեաց երկրումը. Եւ նա պիտի պառկեցնուի անթլփատների մէջ՝ սրով սպանուածների հետ՝ Փարաւօնը եւ նորա բոլոր ամբոխը, ասում է Տէր Եհովան։

Բ Պետրոս 2

1 Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։ 
2 Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։ 
3 Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կգործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։

Մահվան ետևում

Վկայություն դժոխքի մասին
Իգոր եղբոր վկայությունը «Բեթանիա» եկեղեցում, 2.04.2006թ
   Մի աղոթքաժողովի ժամանակ ես տեսիլք տեսա: Աղոթքաժողովին ներկա ժողովուրդն ու ես քայլում էինք այգում: Առավոտ էր, օդը` մաքուր, սքանչելի բնություն` ինչպես դրախտում: Մենք քայլում էինք, ուրախանում բնությամբ, մեր Տիրոջով, և փառաբանում էինք Նրան: Հանկարծ մեկ ակնթարթում ամեն բան փոխվեց, մենք հայտնվեցինք անապատում: Անապատում օդն այնքան այրող և ծանր էր, որ ես շնչահեղձ էի լինում, շնչել հնարավոր չէր: Ես սարսափեցի. քիչ առաջ այնքան հրաշալի էր. ետ դարձա, որ պատսպարվեմ ծառերի ետևում…
բայց, ավաղ, ոչ մի ծառ կամ այգի չկար, կային միայն հսկայական ավազի կույտեր, որտեղից քամին ավազը բերում, լցնում էր աչքերիս, քթիս ու բերանիս մեջ: Շատ դժվար էր շնչելը: Ես հասկացա, որ գտնվում եմ հենց անապատի կենտրոնում և պետք է անցնեմ
անապատը: Ես մտածում էի. «Իսկ ինչպե՞ս եմ ես անցնելու այդ անապատը, ինչպե՞ս եմ դուրս գալու այդտեղից»: Տեսիլքն ավարտվեց:
    Աղոթքից հետո ես ասացի. «Սիրելի՛ բարեկամներ, մեզ «անապատ» է սպասվում, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից, միայն փորձությունների տեսակները կարող են տարբեր լինել»:
    Մեկ ամիս չանցած ես ծանր ավտովթարի ենթարկվեցի և երկու ամսից ավելի անգիտակից մնացի: Այդ ժամանակահատվածում, թե ինչպե՞ս` չգիտեմ, ես հայտնվել էի մի արտասովոր վայրում. դա ոչ դրախտ էր, ոչ էլ դժոխք: Այդ վայրում շատ մարդիկ կային, այնքան շատ, որ մեկը մյուսին կիպ կպած էին անցնում: Երբեմն մարդիկ անցնում էին իմ միջով, կամ ես էի անցնում մեկ ուրիշի միջով ու նեղություն չէինք տալիս իրար: Առաջինը, որ նկատեցի և եզրակացություն արեցի` դրանք կենդանի մարդկանց մարմիններ չէին: Դրանք մարդկանց հոգիներ էին, որոնց մեջ ես էլ էի. ես տեսնում էի, թե նրանք ինչ են անում և ինչպես են իրենց զգում: Նրանց վրա կապանք կամ ձեռնաշղթա չկար, նրանք ազատ տեղաշարժվում էին այդ վայրում: Եվ հանկարծ ես սոսկալի աղաղակներ լսեցի: Բոլոր այդ հոգիները, ձեռքերը վեր բարձրացրած, գլուխներն իջեցրած, աղաղակում էին առ Աստված ու ներողություն խնդրում: Ես տեսնում էի նրանց արցունքները և լսում երկրի վրա կատարած գործերի համար զղջման խոսքերը: Նրանք շատ էին զղջում, որ մեղանչել և անօրինություն էին գործել: Ես չլսեցի, որ նրանք ասեին. «Ես գող, հարբեցող, թմրամոլ, պոռնկացող կամ շնացող և այլն եմ»: Այսինքն` մեր մարդկային հասկացողությամբ ծանր ու լուրջ մեղքերի վերաբերյալ չէր նրանց խոստովանությունը, այլ այնպիսի մանրուքների (մարդկային մտածելակերպով), որոնց մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում երկրային կյանքում: Ես լսում էի մարդկային սրտի իրական զղջում ու խոստովանություն: Նրանք ներողություն էին խնդրում այն բանի համար, որ ցավ են պատճառել եղբորը, քրոջը, ամուսնուն, կնոջը և այլոց, նրա համար, որ մարդկանց տառապանք են պատճառել և չարություն են արել: Նրանք ներողություն էին խնդրում, որ դատել, չարախոսել, արհամարհել են մարդկանց, իրենց ուրիշներից բարձր են դասել: Իրենց հպարտության մեջ ուրիշներին վերևից են նայել և համարել են, որ նրանք արժանի չեն Աստծու ողորմությանը, իսկ իրենք լավն են և արդար են Աստծու առաջ: Բայց ավաղ, նրանք հայտնվեցին այստեղ և Աստծուց ներողություն ու ողորմություն էին խնդրում` գիտակցելով, որ այն, ինչ իրենք արել են` մեղք է: Նրանք դա որպես չզղջացած մեղք խոստովանում էին Աստծուն: Այս ամենից ես եզրակացրի, որ նրանք բոլորը հավատացյալ մարդիկ էին ու գիտեին, որ այն, ինչ արել են` մեղք է: Բայց թե ո՞վ էր նրանց հասկացնում ու նրանց գիտակցությանը հասցնում իրենց հոգևոր վիճակը Աստծու առաջ` ես չգիտեմ:
    Աստծու առաջ չզղջացած ամեն մեղք, որ Աստված չի մաքրել մարդուց, մնում է մարդու վրա և նրան չի թողնում մտնել Աստծու թագավորությունը: Ես հասկացա, որ այդ բոլոր մարդիկ, ինչպես և մենք, հաճախել են պաշտամունքների, համարել են իրենց Աստծու Խոսքի համաձայն ապրող լավ քրիստոնյաներ: Եվ նրանց բոլորին ասված էր. «Մինչև դատաստան»: Նրանք անհամբեր սպասում էին այդ դատաստանի օրվան, երբ Աստված կքննի իրենց գործերը, ողորմություն կանի ու կհանի այդ սոսկալի տեղից: Բայց դա միայն նրանց հույսն էր, որովհետև դա հաստատված չէ Աստծու խոսքով:
    Երկրորդ. ես ուսումնասիրում էի այդ մարդկանց, ուզում էի հասկանալ նրանց և իմանալ, թե որտեղ եմ գտնվում: Սա ի՞նչ տեղ է: Ես տեսա, որ յուրաքանչյուրի գլխավերևում կային խոշոր ու մանր միջատներից բաղկացած «ամպեր», որոնք չար էին և ցավ պատճառելով խայթում էին նրանց: Մարդիկ ծածկված էին մոխրագույն պատմուճանի նման ինչ-որ բանով: Ես նայում էի նրանց, սարսափելի խղճում ու ցավում էի նրանց համար: Այդ մարդիկ անդադար աղոթում էին: Երկրի վրա ես այդպիսի աղոթքներ չեմ լսել. նրանք աղոթում էին` ուշադրություն չդարձնելով ուրիշներին: Նման աղաղակ, հուսահատություն, նման վայնասուն, որ հնչում էր առ Աստված` շնորհի և ներման համար, ես դեռ չեմ լսել: Մեր մարդկային հասկացողությամբ փոքր մեղքերը ոչ մի նշանակություն չունեն Աստծու համար, բայց դա այդպես չէ. Աստծու չափանիշներն այլ են, մարդունը` այլ: Մարդը պետք է զղջա Աստծու առջև, որպեսզի Աստված ներում շնորհի գործած մեղքերի համար: Բայց այդ մարդիկ, ապրելով երկրի վրա, մեղանչել են և չեն զղջացել, ու այդ բեռով գնացել են հավիտենություն: Այնտեղ նրանց բոլորին մեկ բան էր ասված. «Մինչև դատաստան»:
    Իմ ձախ կողմից, 50մ հեռավորության վրա մի ահռելի կրակե պատ էր: Այն շատ զարհուրելի էր, սարսափելի աղմուկով ու գվվոցով դուրս էր գալիս գետնի տակից ու բարձրանում շատ վերև: Պատի հետևում մի տարածություն կար, որը լի էր մարդկանցով և չափերով ահռելի մեծ էր: Ես հասկացա, որ դա դժոխքն էր` մարդիկ այնտեղ էին գնում մեծ արագությամբ, առանց կանգ առնելու. դժոխքը քաշում էր նրանց: Ինչպես հզոր փոշեծծիչը քաշում է փոշին, այնպես էլ մարդիկ ներքաշվում էին դժոխք: Մարդը Աստծուն աղաղակելու ոչ մի հնարավորություն չուներ, նույնիսկ չէր կարող մտածել, թե ուր է գնում: Ես սարսափեցի այդ տեսարանից և ասացի. «Տե՛ր Աստված, ի՜նչ մեծ թվով մարդիկ են, և այս բոլորը գնում են կործանման` առանց կանգ առնելու...»: Երբ ես խոսում էի և անհանգստանում` տեսնելով այդ մարդկանց և նրանց կլանող դժոխքը, ուշադրություն դարձրի ինձ վրա: Իսկ ես ինչո՞ւ եմ այստեղ: Ես հավատացյալ եմ 1957թվականից, ճանաչում եմ Աստծուն, Նրա ձայնը, և շատ անգամ զգացել եմ Նրա ողորմությունը իմ կյանքում: Երբ դիմել եմ Նրան, ստացել եմ դրական պատասխան: Ինչո՞ւ եմ ես հայտնվել այստեղ: Ինչո՞ւ: Ես սկսեցի վերլուծել իմ կյանքը, բայց մեղք չգտա: Ես դիմեցի Աստծուն. «Տե՛ր, բացատրի՛ր ինձ, ցո՛ւյց տուր իմ մեղքը, ցո՛ւյց տուր` ի՞նչ մեղանչական կամ չար բան եմ արել իմ երկրավոր կյանքում և ինչի՞ համար եմ ես այստեղ: Խնդրո՜ւմ եմ, պատասխանի՛ր ինձ, իմ միակ հարցին. «Ինչո՞ւ եմ ես այստեղ»: Այս մարդիկ, որ գտնվում են իմ շուրջը, գիտեն իրենց մեղքը` նրանք սուրբ կյանք չեն ապրել, մեղանչել են և չեն զղջացել Քո առջև: Ասա ինձ, խնդրում եմ, ինչո՞ւմ եմ ես մեղավոր: Ես ուզում եմ իմանալ»:
    Բայց ոչ մի ձայն, ոչ մի բացատրություն չկար: Բացարձակ լռություն էր: Իմ չորս կողմը պատ էր, այնպիսի զգացում էր, որ պարզապես Աստված չկա: Այդ լռությունից ես այնպես վհատվեցի, այնպիսի լքվածություն զգացի, այնպիսի անելանելի վիճակի մեջ էի, որ մտածեցի. «Ամեն բան վերջացա՛վ: Վե՞րջ: Ես այստեղ եմ: Իսկ ապագան բոլորովին անհայտ է»:
    Այսպես մտածելով և խորհելով` ես սկսեցի աղաղակել Աստծուն: Ես գոռում էի այնպես, ինչպես գոռում էին բոլորը` չխնայելով թոքերս: Աղաղակում էի. «Պատասխանի՜ր ինձ, Տե՛ր, ինչո՞ւ եմ ես այստեղ»: Եվ այդ ժամանակ, երբ ես աղաչում էի Աստծուն պատասխանել ինձ, հանկարծ ամբողջ դժոխքը դողաց, դղրդաց, շարժվեց ու ցնցվեց: Շուրջն ամեն բան տապալվում էր, կարծես մի մեծ փլուզում էր սկսվել: Մեծ քարեր էին ընկնում վերևից, ինչպես երկրաշարժի ժամանակ, և ծածկում այդ սանդարամետը: Բոլոր մարդիկ կանգնեցին, ես էլ սարսափահար կանգ առա. սարսափելի որոտ էր ու թնդյուն: Այդ պահին միտք ծագեց. «Այդ ինչ-որ ուժ է ցնցում դժոխքը, միգուցե Ինքը` Աստված է իջել այստեղ»: Հանկարծ, ինձնից ոչ հեռու, ես լույսի բռնկում տեսա և դրա միջից հայտնվեց Աստծու հրեշտակը: Նա շատ բարձրահասակ էր, պատկառազդու, ամբողջովին սպիտակ հանդերձներով: Նրա հագուստը երկար էր և ամբողջովին շողում էր:
    Հրեշտակը դեպի ինձ էր գալիս, իսկ մարդիկ ճանապարհ էին բացում նրա համար` կազմելով կենդանի միջանցք: Երբ հրեշտակը մոտեցավ, ձախ ձեռքն ուղղեց դեպի ինձ և ասաց. «Կյանք»: Ես հասկացա, որ դա լավ է, որ հույս է ներշնչում: Բայց ինձ մոտ հարց առաջացավ. «Ո՞ւմ էր նա դիմում»: Քանի որ իմ շուրջը շատ մարդիկ կային, ես նայեցի նրանց` տեսնելու համար, թե նրանցից ո՞վ ուշադրություն դարձրեց հրեշտակի խոսքին: Ես ոչ ոքի չտեսա, որ արձագանքեր նրան և այդ ժամանակ հասկացա, որ խոսքն ինձ էր ուղղված: Ինչ-որ հուզող զգացմունք առաջացավ մեջս: Այդ խոսքը մտավ իմ մեջ, լցրեց ինձ, այն իմ մեջ էր: Ինձ մոտ հավատ առաջացավ, բացարձակ վստահություն, որ Աստված ինձ ողորմություն է անում և հանում այդ վայրից, որ ես դեռ կապրեմ և առողջ կլինեմ, կտեսնեմ իմ հարազատներին:
    Այնտեղ ես շնորհակալություն հայտնեցի Աստծուն, փառաբանեցի Նրան և ասեցի. «Շնորհակալ եմ, Տե՛ր Աստված, որ չթողեցիր ինձ այս զարհուրելի վայրում և հիմա ինձ ողորմություն ես շնորհում»:
    Հրեշտակն իմ աջ ձեռքից բռնեց և ասաց. «Գնացինք, ես քեզ մի բան ցույց կտամ»: Երբ մենք գնում էինք, մարդիկ մեր առջև ճանապարհ էին բացում: Հրեշտակն ինձ հարցրեց. «Դու ուշադրություն դարձրի՞ր այդ մարդկանց վրա»: Ես պատասխանեցի. «Իհա՛րկե, ես ուշադիր դիտում էի նրանց և մտածում, թե ինչո՞ւ են նրանք այստեղ: Նրանք մեծ սուգով, տրտմությունով և մեծ կարիքով դիմում են Աստծուն, որ ողորմություն անի և ների իրենց»: Հրեշտակն ասաց. «Այո, բայց ես քո ուշադրությունը դրա վրա չեմ ուզում հրավիրել: Դու ուշադրություն դարձրի՞ր այդ հանգամանքում նրանց վարքին: Նրանք միմյանց սովորեցնո՞ւմ են, թե ինչպես է պետք աղոթել և աղաղակել Աստծուն` շշուկո՞վ, թե՞ բարձր, գոռա՞լ, թե՞ հանդարտ ձայնով աղոթել: Ինչպիսի՞ դիրք ընդունել` նստա՞ծ, կանգնա՞ծ, պառկա՞ծ, թե՞ ծնկների վրա»: Ես ասացի. «Իհա՛րկե, ես տեսա, որ նրանք բացարձակ ուշադրություն չեն դարձնում, թե ով է կանգնած, կամ նստած, նրանց համար միևնույնն է: Նրանք բոլորը վերև բարձրացրած ձեռքերով ողորմություն էին խնդրում Աստծուց»: Հրեշտակն ասաց. «Այո, ճիշտ է: Իսկ ի՞նչ էին նրանք մտածում, երբ ապրում էին երկրի վրա»: «Ես չգիտեմ: Բոլոր մարդիկ տարբեր կերպ են մտածում»: Նա ասաց. «Ապրելով երկրի վրա` նրանք արհամարհում էին մարդկանց, չարախոսում և վիրավորում, նսեմացնում, ստորացնում և նեղացնում: Մարդիկ այնքան չար են միմյանց նկատմամբ, անգամ եթե չարախոսելու պատճառ չկա, նրանք գտնում են: Չարություն գործելու ցանկությունն է բերել նրանց այս վայրը: Այն, ինչ ցանկացան ուրիշներին` իրենք ստացան: Աստծու Խոսքում գրված առաջին պատվիրանն է. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո բոլոր հոգովդ… ու երկրորդը սրա նման` քու ընկերդ սիրիր քո անձի պես» (Մաթ.22:37-39): Նաև գրված է. «Ամեն ով որ իր եղբայրը կատե` մարդասպան է» (Ա Հովհ.3:15): Մարդիկ իրենց գործերի և արարքների համար պատասխանատու են Աստծու առջև: Իմանալով Աստծու օրենքը ցանքի և հունձքի վերաբերյալ` մարդը գիտի, որ ինչ ցանի` այն կհնձի: Այն կվերադառնա իրեն, բայց ոչ այն չափով, որ ինքը ցանել է, հապա անհամեմատ ավելի: Գրված է. «Քամի ցանեցին ու մրրիկ պիտի հնձեն» (Ովսեա 8:7): Այսպես է Աստծու օրենքը` հաստատուն և մշտական ու անփոփոխ»:
    Հրեշտակը, առաջնորդելով ինձ դեպի ելքը, խոսում էր բնության, կենդանական ու բուսական աշխարհի, թռչունների և կենդանիների մասին: Նրա խոսքերի մեջ հաճելի սեր ու նրբազգացություն կար Աստծու ստեղծագործության հանդեպ: Երբ հրեշտակը մոտեցրեց ինձ ելքին, նրա վերջին խոսքն էր. «Գնա՛ և պատմի՛ր»:
Ավստրալիա, ք. Ադելաիդա

--- Դիտողություն ---
Սիրելինե՛ր, Իգոր եղբոր տեսիլքում տեսած վայրը քավարանը չէ: Աստծու Խոսքում Եբրայեցիս 9:27-ում կարդում ենք. «…մարդոց համար սահմանված է մեկ անգամ մեռնիլ ու անկե ետքը դատաստան»: Աստվածաշունչը չի հաստատում քավարանի գոյությունը, որտեղ մարդիկ մեռնելուց հետո պետք է քավեն իրենց մեղքերը ու հետո գնան դրախտ: Քավարան չկա: Այդ վայրը, որ կոչվում էր «մինչև դատաստան», բանտի նման մի տեղ է, որտեղ մարդիկ սպասում են Աստծու դատաստանին (երկրորդ հարությունից հետո. Հայտն.20:11-15): Աստծու դատի մասին հանդիպում ենք նաև, օրինակ, Հռոմ.2:16, Հայտն. 20:11-15, Մատթ. 25:31 և այլ խոսքերում: Ուրեմն, դրանք այն հոգիներն են, որոնք 1000-ամյա թագավորությունից հետո երկրորդ հարության ժամանակ պիտի արթնանան, ինչպես ասվում է Դանիել 12:2-ում. «Երկրի հողին մէջ քնացողներէն շատեր պիտի արթննան, ոմանք յաւիտենական կեանքի համար, ոմանք ալ նախատինքի ու յաւիտենական պատժանքի համար», սպասում են Աստծու արդար դատին: Ավելացնենք նաև, որ առաջին հարությունը (մինչև մեծ նեղությունների շրջանը ու հազարամյա թագավորությունը) վերաբերում է Եկեղեցուն, իսկ Եկեղեցին չի դատվում, այլ, կանգնելով Աստծու ատյանի առջև, ամեն մեկը իր գործերի համեմատ հատուցում է ստանում:
Բարի լուր

Կլինիկական մահ

Արթուր Հակոբյան. բժիշկ-անեսթեզիոլոգ,
Կլինիկական մահ տարած բժիշկ Արթուր Հակոբյանը պատմում է մի քանի րոպե տևած «ֆանտաստիկ» զգացողությունները: 

Ավետարանի ճշմարտությունը և...

Հրայր Ամիրբեկյան
Ավետարանի ճշմարտությունը և նրանից աջ կամ ձախ շեղվելը:

Չորրորդ անգամ...

   Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չկար, Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չ՛ուզեցիք. Ես էլ կծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս։ Երբոր ձեր վախը կործանման պէս կգայ... Առակաց 1:24-27
   Երեք անգամ մահվան դուռն էր հասել: Ամեն անգամ Աստծուն խոստանում էր, որ պիտի ետ դառնա իր ուղուց, թե Աստված ողորմած գտնվի և առողջացնի իրեն: Սակայն ապաքինվելուց հետո իսկույն մոռանում էր իր խոստումը ու կրկին դառնում իր մեղսալի կյանքին:
Չորրորդ անգամ ծանր հիվանդացավ: Կրկին իրեն տեսավ հավիտենության դռների առաջ: Ազգականներից խնդրեց, որ կողքի սենյակում իր համար աղոթեն: Նրանք բացեցին Սուրբ Գիրքը՝ մխիթարական որևէ խոսք գտնելու նպատակով: Բայց նրանց տրվեց Առակաց 1:24, 26, 28 համարները:
   «...Այն ժամանակ ինձ կ՛կանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կ՛որոնեն, բայց ինձ չեն գտնիլ»: Սա էր Աստծո պատասխանը: Երբ հիվանդի սենյակը վերադարձան, նա սրտաճմլիկ ձայնով բղավեց ու կրկնեց. «Ես էլ կ՛ծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կ՛անեմ ձեր վախը հասնելիս»։ Սենյակում լռություն տիրեց: Քրչ անց նա հավիտյան փակեց աչքերը:
   Սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը, մանավանդ նրանց համար ովքեր լսել են Նրա շնորհի պատգամը և մերժում են այն ընդունել: