«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Ռիչարդ Վուրմբրանդ (1909-2001)

Ռիչարդ, Միքայել, Սաբինա 
Ռումինիա: Ընդունվեց կոմունիզմը և սկսվեց քրիստոնյաների հալածանքներն ու հետապնդումները: Ռիչարդ Վուրմբրանդը, որ ծառայում էր Հիսուս Քրիստոսին, իր կնոջ՝ Սաբինայի և որդու՝ Միքայելի հետ շատ չարչարանքների ենթարկվեցին: Ռիչարդ Վուրմբրանդը ձերբակալվեց և շատ տառապանքներ կրելով 14 տարի անցկացրեց բանտերում: Սակայն հավատարիմ մնաց իր Փրկչին՝ Քրիստոսին:

Ավելի մանրամասները՝ տեսանյությում...
Փաստագրական ֆիլմ: Ռիչարդ Վուրմբրանդ 1909-2001



36 րոպեանոց այս մուլտֆիլմը հիմնված է իրական հիմքերի վրա : 
Խորհուրդ էնք տալիս դիտել:

Այլ թեմաներ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

Նյուտոնի հզոր պատասխանը

Խոսքերի երեք մաղերը

Երբ «խայթվես օձից»...

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։