«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

ճանապարհ

Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։ Առակաց 16.25
Արդյոք ո՞ր ճանապարհումն ես, և ո՞ւր ես գնում: Այս ճանապարհն է միակ ճշմարիտ ճանապարհը մեր գնացած բոլոր ճանապարհներից: <<Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով>>: Հովհ. 14.6   <<Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները>>։ Մատթ. 7.13,14
   Միակ ճշմարիտ ճանապարհը Հիսուսն է, մնացած բոլոր ճանապարհները տանում են դեպի կորուստ:
   Նեղված ճանապարհո՞ւմ ես գտնվում արդյոք... Առակաց 16.2 Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։ 
_____________
Առակաց 3
6 Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ՛ուղղէ քո ճանապարհները։
17 Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։

18 Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ՛անէ։
31 Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.
______________
Առակաց 8
32 Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։
33Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։
34 Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։
35 Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կ՛ստանայ։
36 Բայց ինձ դէմ մեղանչողը կ՛վնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

Մտածի՛ր այս մասին...

Այլ թեմաներ

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Ձեր գլխին թագ չկա...

Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի (վկայություն)

Սուրբ Ծնունդ։ Լուռ գիշեր, սուրբ գիշեր․ (Երեք պատմություն)

Հեսուի գիրքը

Պարույր Սևակ

Աստված չի օգնում ստախոսներին։ Սա պետք է լսեն բոլորը