Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

28 июня 2013 г.

Երկրպագու. ՛՛Մտածի՛ր այս մասին՛՛

  Հիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։ Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. Մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։ Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։ Հովհաննես 4.21-24
      Իսկ դո՛ւ սիրելի ընթերցող, ճշմարի՞տ ես երկրպագում Աստծուն: Ինչո՞վ ես զբաղված ամեն օր, ի՞նչ նպատակ, ծրագիր ունես: 

    Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։ Առակաց 16.2
    Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է։ Առակաց 21.2
    Շատ ժամանակ անում ենք այնպիսի բաներ, որոնք Աստծուն հաճելի չեն: Օրինակ՝ Սավուղի արարքները, Բաղաամի քայլերը, փարիսեցու պարծանքը, աղոթքը, Տարսոնացի Սողոսի (Պողոս առաքյալի) արարքները հավատացյալների հանդեպ, Հեղի քահանայի անտարբերությունը, գաղատացիս եկեղեցու շեղումը, Հայտնություն թղթի հանդիմանված եկեղեցիները, որոնց հանդիմանեց Տերը, Կորխի հակառակությունը, Կայենի վատ արարքը, Իսրայելի սրբապղծությունը, որ հորթ ձուլեցին ու պաշտեցին, Հուդայի մատնելը և այլն: 
   Եթե մարդիկ չեն իմանում ձեր արարքները, իմացեք, որ ամենակարող Տերը տեսնում է ու ամեն ինչ գիտի, Նա անգամ ձեր սրտի խորհուրդները գիտի.
    Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։ Եբրայեցիս 4.12,13
Իմացիր, հաշիվ պիտի տանք մեր արարքների համար.
Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։ Բ Կոր. 5.10

  Մտածի՛ր այս մասին

Комментариев нет:

Отправить комментарий