Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

18 июня 2013 г.

Աստված լսում է մեր աղոթքը

Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։ 
Սաղմոս 40.17

Մի հավացյալ պատմեց հետևյալը. <<Մի երեկո տուն էի վերադառնում: Ճանապարհս անցնում էր խարխուլ հյուղակների կողքով: Խրճիթներից մեկում աղոտ լույս էր վառվում, և մի ձայն կարծես ինձ ասում էր, որ ներս մտնեմ: Տանն ինձ սպասում էին, բացի այդ շատ հոգնած էի, ուստի ինձ ստիպեցի հրաժարվել այդ մտքից և ճանապարհս շարունակեցի: Բայց շատ չանցած ստիպված էի ետ դառնալ. ներքին մղումը շատ էր ուժեղ:
    Դուռը կիսաբաց էր և ոչ ոք չզգաց, որ մարդ մտավ: Սենյակում մի քանի փոքրիկներ ծնկի էին եկել իրենց մոր շուրջը և ուտելու բան էին խնդրում: Մայրը նստած էր ՝ գունատ և հոգսաշատ, աչքերն արցունքով լի: <<Ո՜վ Աստված, ինչպե՞ս կարող ես նայել այս տեսարանին: Հույսս կտրել եմ, որ պատասխան կտաս աղոթքիս>>: Այդ ժամանակ ես մոտ եկա. <<Սիրելի՛ տիկին, Աստված լսել էր ձեզ, դրա համար էլ ինձ ուղարկեց այստեղ>>: Տան ամենամեծ զամբյուղը նախ հայտնվեց հացի խանութում, ապա մսավաճառի մոտ, հետո՝ նպարավաճառի խանութում: Երբ բոլորը կուշտ էին, կինը պատմեց, որ ամուսինը ավտոբուսի վարորդ է եղել, ինչ-որ խախտման համար նրան ազատել են գործից: Դրանից հետո ամուսինը լքել է կնոջն ու հեռացել: Խեղճ կինը չգիտեր ինչպես վարվել, մուրալ չէր կարող>>:
   Աստված միշտ լսում ու պատասխան է տալիս աղոթքներին:
   Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց. Եսայիա 59.1 
   Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։ Մարկոս 11.24


Комментариев нет:

Отправить комментарий