Ֆ լորիդա նահանգում մի բանտարկյալ կար: Նրա կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը իմանալով նրա մասին, որոշեց այցելել: Երկար ճանապարհ անցավ, որպեսզի հասներ բանտ և տեսներ նրան: Իր նախկին աշակերտը ասաց. <<Տեսնում եմ դու դեռ չես հուսահատվել ինձ պես անուղղելի մեկից>>: Ուսուցիչը շատ փորձեց նրան իր հորդորներով և Աստծո սիրով ետ բերել, բայց ոչինչ չստացվեց: Բանտարկյալը թեև չլսեց դարձի գալու կոչերը, սակայն վերցրեց Նոր Կտակարանը և խոստացավ կարդալ:
Հրայր Ամիրբեկյան քարոզ` (Բանական ու անխարդախ կաթ) Հանքավան 2004 "Քարոզներ" բաժնից
Սկիզբը՝ Սադհու Սունդար Սինգհ ՛՛Մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի՛՛ Սունդարի ներքին խաղաղությանը հաջորդեց արտաքին կռիվների և հալածանքների բուռն ժամանակաշրջանը: Ընտանիքից բացի, նրա կյանքում կատարված փոփոխությունը նկատեցին նաև դպրոցի նրա ընկերներն ու ուսուցիչները: Դպրոցի բոլոր անկարգությունների պարագլուխը դարձել էր մարդկանց դեպի Քրիստոսին առաջնորդող համարձակ վկա, Աստվածաշունչն այրողը դարձել էր Ավետարանը միշտ իր ձեռքին շրջող նվիրյալ, քրիստոնյա ուսուցիչների ոխերիմ թշնամին դարձել էր նրանց մտերիմ բարեկամը: