Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

17 апреля 2013 г.

Անհանգստացնող հարց. Սեր

Ամենից կարևորը Սերն է, որ իրար սիրենք. <<Եվ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրվի, բայց սեր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ>>-ասում է առաքյալը (Ա Կոր.13.3): Հիսուսն ասում է. <<Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանքը։ Երկրորդն էլ սրան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը եւ մարգարեքը>> Մատթ. 22.37-40։ Առաջինը պետք է սիրենք Աստծուն, և ոչ թե մեր ուզած ձևով, այլ Տիրոջ ուզած ձևով, և երկրորդը՝ ընկերոջդ քո անձի պես:
  Եթե չես սիրում, ուրեմն ատում ես: Դու հնարավոր է չես զգում քո մեջ ատելություն նրա հանդեպ, ում չես սիրում, բայց երբ որ պարագան գա. դու կտեսնես, որ իրականում ատում ես:
Մեր մեջ ատելությունը՝ այդ <<խայթող օձը>>, նստած է, կարելի է ասել քնած է , երբ արթնացրին՝ կխայթի: Մենք լուրջ խնդիր ունենք, երբ տեսնում ենք, որ մեր դիմացի եղբորը կամ քրոջը չենք սիրում: Հովհաննես առաքյալը իր թղթերում ասում է, որ այդ մարդը մահի մեջ է:
<<Բայց ով որ չե սիրում եղբորը, մնում է մահի մեջ>>: Ա Հովհ. 3.14
  Ցավոք սրտի շատերին դա չի անհանգստացնում, բայց շատ լուրջ խնդիր է: Ատելությունը սպանում է մեզ, իսկ հետո մեր միջոցով դիմացինին: Առաքյալը այս տողերից հետո 15 համարում ասում է. <<Ամեն ով որ իր եղբորն ատում է, մարդասպան է եւ գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի հաստատված իրանում>>:   
  Եթե ատում եմ` ես մահի մեջ լինելով   (հոգևորապես մահացած լինելով),  սպանում եմ մարդկանց: Սա լուրջ խնդիր է, պետք է աղաղակենք առ Աստված, եթե ատում ենք ինչ որ մեկին: Դա մեզ տանում է դեպի կրակե լիճը: Հայտնության թղթի 21.8-ում ասում է.<<Իսկ վախկոտներին եւ անհավատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախոսներին բաժինը այս լճումը կլինի որ կրակով եւ ծծմբով վառված է։ Սա է երկրորդ մահը>>։ Մարդասպան է ոչ թե միայն այն մարդը, որ ֆիզիկական ձևով մարդ է սպանել, այլ նաև նա, որ ատում է իր եղբորը. դա Աստվածաշունչն է ասում: Քանի՞ հոգու ես սպանել: Հիսուսը փարիսեցիներին երբ հանդիմանում էր, ասաց. <<Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ նման եք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծությունով>>: Մատթ.23.27 Տիրոջ ասածից այս միտքը առնենք. <<քանի՞ մարդ ես սպանել քո մեջ, քանի՞ մարդու ոսկորներ կան քո մեջ>>:
  Եթե ասում ես. <<Ես Հիսուսին սիրում եմ>>, լավ ես անում, սակայն Հիսուսը ասում է, թե ով է իրեն սիրում: <<Ով որ իմ պատվիրանքներն ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հորիցը կսիրվի. Եւ ես կսիրեմ նրան, եւ ինձ կհայտնեմ նրան>> Հովհ. 14.21։ Ո՞րն է պատվիրանքը, <<Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. Ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք>>։ Հովհ. 13.34  Հովհաննեսը, որ կոչվեց սիրո առաքյալ, ասում է. <<Եւ սա է նրա պատվիրանքը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպես Նա պատվիրանք տվաւ մեզ>>։ Ա Հովհ. 3.23:  <<Ամեն ով որ հավատում է թե Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ սիրում է։ Սորանով ենք ճանաչում թէ Աստուծո որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստծուն, եւ նրա պատվիրանքները պահում։ Որովհետեւ սա է Աստուծո սերը, որ Նրա պատվիրանքները պահենք. եւ նրա պատվիրանքները ծանր չեն>>։ Ա Հովհ 5.1-3:
Հովհաննես առաքյալի 1-ին թուղթը, 4գլ.
7 Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ 
8 Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։ 
9 Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ 
10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։ 
11 Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։ 
12 Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. Եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում։ 
13 Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. Որ իր Հոգուցը տուաւ մեզ։ 
14 Եւ մենք տեսանք եւ վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու։ 
15 Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում։ 
16 Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։ 
17 Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։ 
18 Վախ չ’կայ սէրի մէջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. Որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ։ 
19 Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ։ 
20 Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. Որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել։ 
21 Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ։

Ծոմով և աղոթքով խնդրենք մեր փրկության համար, որ Տերը հանի մեզ այս մահի միջից:
Կարդա՛ Եսայիա 58 գլուխը

Комментариев нет:

Отправить комментарий