«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Շտապի՛ր

Եվ Աստված սիրում է մեզ
Դրա համար Նա իր միածին Որդուն ուղարկեց, որ կյանք ունենանք:Հովհ.3.16
Ընդունի՛ր Նրան, և կյանք կունենաս:
Դու դեռ ժամանակ ունես, 
բայց չգիտես մինջև երբ. Շտապի՛ր:
Մի ասա, թե չեմ փրկվելու, դու փրկված ես այն պահից, երբ ընդունես Հիսուսին: 
Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին և կփրկվես դու և քո տունը:Գործք առ. 16.31
  
Հենց այս պահին, այո հենց այս պահին, որ դու կարդում ես այս տողերը, Նա սպասում է քեզ, Նա կենդանի է: Դու Աստծո մոտ տեղ ունես:
...Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը...: Եբրայեցիս 3.7,8

Այլ թեմաներ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։

Պարույր Սևակ

Ապշելի դեպք։ Ինչ-որ մեկը թաքնված է մահճակալի տակ։

Քարոզ՝ Տիրոջ հրաշափառ հարության մասին

Չար դեղերի զոհերը