«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Աստվածպաշտության կերպարանք


2 Տիմոթեոս 3.1-5

Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կգան։ Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, Մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր քան թե աստվածասեր։ Որ աստվածպաշտության կերպարանքն ունին, բայց նրա զորությունն ուրացած են.

  ...խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։ Տիտոս 1.16
    Ուշադրությո'ւն դարձրեք նկարին և Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղված խոսքերին, որքան են համապատասխանում իրար: Մենք ավելի լավ պատկերացնելու համար, նկարել ենք այս նկարը, որպեսզի որոշ չափով ձեզ պարզ լինի կեղծ աստվածապաշտի պատկերը: Նկարում պատկերված էակը մեր բնույթն է՝ Ադամից ժառանգած հին մարդը, որը ունի տարբեր զգեստներ և դիմակներ ցույց տալու համար աստվածապաշտի կերպարանքը: Իսկ նրա կողքին ոչ թե Սուրբ Հոգին է, այլ՝ չար ոգին:
   Եկեք այս մասին լուրջ խորհենք և դիմենք Հիսուսին մեր աղոթքներով:
   Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. Եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են. Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում։ Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։ Փիլիպպեցիս 3.18-21
    Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։ Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ, Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։ Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։ Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։ Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։ Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։ Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք: Կողոսացիս 3.5-13
   Բայց դուք Քրիստոսին այսպէս չ’սովորեցիք. Եթէ նորանից լսեցիք, եւ նորանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտութիւնն է Յիսուսումը. Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է. Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք. Եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։ Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։ Բարկանաք՝ մի մեղանչէք. Թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։ Եւ տեղի չ’տաք սատանային։ Եփեսացիս 4.20-27
   Շատերն են մաքրվել ու փոխվել Հիսուսի շնորհքով, մ՛ի կասկածիր. հավատա...:

Այլ թեմաներ

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

«Մա՛յրիկ, ես փրկվեցի»

Ձեր գլխին թագ չկա...

Ջերմեռանդ աղոթքի զորությունը

Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի (վկայություն)

Պարույր Սևակ