Сообщения
Сообщения за Февраль, 2013
Աստվածպաշտության կերպարանք
- Получить ссылку
- Твиттер
- Электронная почта
- Другие приложения

2 Տիմոթեոս 3.1-5 Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կգան։ Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, Մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր քան թե աստվածասեր։ Որ աստվածպաշտության կերպարանքն ունին, բայց նրա զորությունն ուրացած են. ...խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։ Տիտոս 1.16
Տարօրինակ մարդ արարած
- Получить ссылку
- Твиттер
- Электронная почта
- Другие приложения

Տ արօրինակ, տարօրինակ մարդ արարած Մոմի լույսով` խավարի մեջ համատարած Կհալածես դու տեսիլքներ արևավառ Կխարխափես և խավարին չես հավատա: Ա րցունքներիդ միգամածին խորին տմույն Գիտես նայել արշալույսի ճաճանչներին Սգի քողի տակ հուսալից դու սիրահար` Կտառապես և վշտերիդ չես հավատա: Վ զիդ շղթա և թևերիդ ծանր կապանք` Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա: Փ ուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա, Բայց խոցոտված քո մատներով արյունլվա Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ, Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա: Տ արօրինակ, տարօրինակ մարդ արարած Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա: Մուշեղ Իշխան
Սադհու Սունդար Սինգհ
- Получить ссылку
- Твиттер
- Электронная почта
- Другие приложения

Մոր մահից հետո Սունդարն ավելի ագրեսիվ դարձավ և ավելի հակադրվեց քրիստոնեությանն ու Աստվածաշնչին: Մի օր աշակերտների ներկայությամբ նա պատռեց ու այրեց Աստվածաշունչը՝ հայտարարելով, որ նրանում գրված ամեն ինչ սուտ է: Նա բացահայտ ատելությամբ էր վարվում նաև քրիստոնյաների՝ ուսուցիչների ու միսիոներների հետ՝ ծաղրելով և անպատվելով նրանց: Դրան զուգահեռ նա ամեն կերպ ջանք էր գործադրում գտնել խաղաղությունը: Տասնհինգ տարեկանում տղան ոչ միայն քաջատեղյակ էր կրիշնայական «Բհագավագիտային», հինդուիստական «Վեդաներին», «Գրանթին» այլև Ղուրանին, բայց հոգու խաղաղություն չէր գտնում: Ինչքան նա բացում էր Աստվածաշունչը և կարդում, այնքան իրեն կողոպտված ու փոթորկված էր գտնում:
Սամվել Ղազարյանի վկայությունը
- Получить ссылку
- Твиттер
- Электронная почта
- Другие приложения

Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թե դու իմն ես։ Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթե գետերովը՝ նրանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրվիլ, եւ բոցը քեզ պիտի չվառե։ Որովհետեւ ես Տերս քո Աստուածն եմ ։ Եսայիա 43:1-3 դիտեք՝ www.a1plus.am Այն ամենը, ինչ կատարվեց ինձ հետ 2012թ. հոկտեմբերի 22-ին, ես երբեք չեմ կարող մոռանալ և ուզում եմ այդ մասին վկայել Աստծու փառքի համար: