Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

18 декабря 2012 г.

Աշխարհի վերջը 2012թ. դեկտեմբերին

Ասում են թե 2012թ. դեկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի վերջը:
  Աշխարհի վերջը հիրավի պիտի լինի, բայց ե՞րբ:
Սուրբ Գրքում ասվում է.
  Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։ Բայց Տիրոջ օրը (գիշերուա) գողի պէս կգայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կանցնէ եւ տարերքը կրակով վառուած կհալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կայրուին։ 2Պետրոս 3.9,10
Մարդկությունը բազմիցս տարբեր
թվականներին նշել են, որ աշխարհի վերջն է լինելու, և օրեր են որոշել, սակայն տեսնենք, թե ինչ է ասում ամենի Արարիչ և ժամանակները որոշող ու տիրող Աստված Իր Սուրբ Խոսքում: <<Իսկ այն օրվա եւ ժամի համար ոչ ով չգիտե, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը>> Մատթեոս 24.36։ Սա Հիսուսն է ասում, իսկ մարդիկ օրեր են որոշում:
Եվ սա խանգարում է մարդկանց հավատքին ու մարդիկ ինչպես Պետրոսն է ասում. <<Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերումը ծաղր անողներ կգան, որ իրանց ցանկությունների պես կվարվին։ Եւ կասեն. Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նույնպես կենում մնում է աշխարհքի ստեղծագործությունիցն հետե>>։ Եվ նաև շարունակում է ասելով. <<Վասնզի նրանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծո խոսքովը. Նրա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականված կորավ։ Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նույն խոսքովը պահպանված պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։ Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չլինի, սիրելիներ, որ Տիրոջ մոտ մէկ օրը հազար տարվա պես է, եւ հազար տարին ինչպես մեկ օր>> 2Պետ. 2.3-6։
  Այս խոսքերը կարդալով մեզ համար պարզ է դառնում, որ արդեն մոտ է Սուրբ Գրքում գրված խոսքերի իրականացումը: Պարզից էլ պարզ է, որ այսքան ժամանակ, որ մարդիկ խաբվել են, անլուրջ փաստ կընդունեն այս իրականությունը, որ Սուրբ Գրքում գրված է: Եվ մարդիկ կասեն. <<Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ, և թե քա՜նի անգամ աշխարհի վերջի մասին խոսվեց ու չկա այդ վերջը: Չկա ու չի լինի>> և կծաղրեն:
Մայաների օրացույցը
  
<<Մի անգամ սուտ ասանի արտը այրվում է: Կանչում է մարդկանց օգնության, սակայն չեն հավատում ու չեն օգնում՝ կարծելով, թե նա սուտ է ասում>>:


Այս առակի նման կլինի և մեզ հետ:Այսպիսի սուտ լուրերը մարդկանց մեջ գցում են տևական հանգստություն, մինչդեռ մենք պետք է զգոն լինենք ու լրջորեն մտածենք հավիտենության մասին: <<Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պետք չունիք գրել ձեզ։ Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրը ինչպէս գիշերվա գող՝ այնպես կհասնե։ Վասն զի երբոր կասեն թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ յանկարծակի կհասնէ նրանց վրա կորուստը ինչպես  ցավը հղիի վրա, եւ նրանք չեն պրծնի>> 1Թեսաղոնիկե 5.1-3։
  Կարդացե՛ք Նոր Կտակարանի վերջին թուղթը՝ Հայտնությունը: Անհնար է որ այդ ամեն խոսքերը փոփոխվեն, մինջև որ չկատարվեն:
  Այս տողերը գրվում են մինջև 2012թվականի դեկտեմբերի 21-ի օրվա գալը, ու հավատացնում ձեզ, որ չի լինելու աշխարհի վերջը:
 Կարդանք Թեսաղոնիկեցիներին ուղված 2-րդ թուղթ 2-րդ գլխի 1ից <<Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Հիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նրա մոտ ժողովվելու համար. Որ դուք շուտով չշարժվիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խոսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրն եկած հասած լինի։ Մեկը չխաբե ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չգա ապստամբությունը,եւ հայտնվի անօրենութեան մարդը՝ կորուստի որդին, Այն հակառակորդը, որ գոռոզացած է  այն ամենի վրա, որ Աստված կամ Աստուծո պաշտոնյա է անվանված. Մինչեւ որ նա Աստուծո տաճարի մեջ (իբրեւ Աստված) նստի, եւ իր անձը ցույց տա, թե Աստված է>>։ 
  
Եվ վերջում. Թող որ այս սուտ նորությունը առիթ դառնա հավատալու, որ Տեր Հիսուս Քրիստոսի Խոսքերը ճշմարիտ են ու Աստված է որոշում ժամանակը:

...Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։ 33 Այսպէս էլ դուք. Երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։ 34 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։ 35 Երկինքն ու երկիրը կ՛անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։ 
  
  36 Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ՛գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։ 37 Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ՛լինի եւ մարդի Որդու գալուստը։ 38 Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. 39 Եւ չ՛գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ՛լինի եւ մարդի Որդու գալուստը։
  


  40 Այն ժամանակ երկու հոգի կ՛լինին արտումը. Մէկը կ՛առնուի՝ եւ մէկը կ՛թողուի։ 41 Եւ երկու հոգի մի ջաղացում կ՛աղան՝ մէկը կ՛առնուի եւ մէկը կ՛թողուի։ 42 Արդ՝ արթուն կացէք. Որ չ՛գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ՛գայ։ Մատթեոս 24.32-42

Комментариев нет:

Отправить комментарий