Сообщения

Сообщения за Декабрь, 2012
«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Աշխարհի վերջը 2012թ. դեկտեմբերին

Изображение
Ասում են թե 2012թ. դեկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի վերջը:   Աշխարհի վերջը հիրավի պիտի լինի, բայց ե՞րբ: Սուրբ Գրքում ասվում է.   Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։  Բայց Տիրոջ օրը (գիշերուա) գողի պէս կգայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կանցնէ եւ տարերքը կրակով վառուած կհալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կայրուին։ 2Պետրոս 3.9,10 Մարդկությունը բազմիցս տարբեր

Վահան Տերյան

Изображение
Վահան Տերյան Պետք է համառ դեռ կիզեն, Պետք է մաշեն՝ որպես խունկ, Սիրտը մեր վիշտ ու երկունք- Խոր է խորհուրդն ու վսեմ… Պետք է տոկալ ու գթալ, Պետք է այրվել ու սիրել Եվ աննկուն համբերել, Պետք է անվերջ հավատալ… Նա թևերով հրավառ, Նա զորքերով լուսեղեն Գուցե գալիս է արդեն Դեպի երկիրն իմ խավար: Սի՛րտ, հավատա, որ լուսե Վառ է մի նոր Բեթղեհեմ- Գուցե պարզված են արդեն, Բաց են թևերը բոցե… Նա պիտի գա լուսեղեն, Նա պիտի գա հրավառ- Դեպի երկիրն իմ խավար.- Խոր է խորհուրդն ու վսեմ...