Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

17 августа 2012 г.

Տեր Հիսուս Քրիստոս մեզ ազատեց...

Հիսուս Քրիստոս ասաց. 
<<Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։ Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։>> Ղուկաս 10:19,20

Սիրելի ընթերցողներ, նախորդ նյութերում դուք տեղեկացաք սատանայի ծրագրերի  (որ այս ժամանակների հետ համապատասխանում է) և նրա դիվային ոգիների գործունեությանն ու ներգործությանը: Սակայն Տեր Հիսուս Քրիստոս մեզ ազատեց այս ամենից: Ով որ Քրիստոսին ընդունել է նա ազատ է:

<<...սորա համար ասում է. Թէ  Վեր ելաւ բարձրը, գերի առաւ գերութիւնը. Եւ մարդկանց պարգեւներ տուաւ>>։ Եփեսացիս 4:8
  Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին,   որ սատանայի գործերը քանդէ։ Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։ Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ 1 Հովհաննես 3:8-10

  Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս։Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ազատեց ինձմեղքի եւ մահի օրէնքիցը։ Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը. Հռովմաեցիս 8:1-3

  Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։ Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք  յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։  Իմ Հայրը  որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։ Ես եւ Հայրը մի ենք։ Հովհաննես 10:27-30

Ցնծա՛ ով հոգի, որ դու Հիսուսի մեջ ես, <<Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում>> Հովհաննես 15:4
Դու փրկված ես: Մնա Հիսուսի մեջ...


Գրիգոր Նարեկացու խոսքերը


ԲԱՆ ԽԱ
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո, 
Կենդանարար հոր անքնին ծնունդ, 
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ. 
Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության, 
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, 
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի, 
Կապանքը խզվի, խորտակվի շղթան, 
Մահացածները կենդանածնվեն, 
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն հեռանա,
Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի։

Բ
Դու, որ եկել ես մարդկային հոգին 
Փրկելու, ոչ թե կորցնելու համար, 
Ների՛ր անհամար չարիքները իմ 
Ամենաառատ քո ողորմությամբ,
Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին, 
Գոյության բոլոր տարերքների մեջ, 
Աշխարհի բոլոր եզրածագերում,
Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ, 
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք
հավիտյանս, ամեն։




Комментариев нет:

Отправить комментарий