Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

7 июля 2012 г.

Սատանայի համաժողովը

(Զգուշացման համար)
Ո՛վ մարդկություն, մեր հոգիների թշնամին՝ սատանան ծիծաղում է մեզ վրա՝ հաջողացնելով իր նպատակները: Ներքևում տեղադրված տեսանյութը հեքիաթ չի: Սատանան շատերին է խաբում ու գցում այս աշխարհի հոգսերի և այլ դատարկ զբաղմունքների մեջ: Եկեք ավելի զգույշ ու զգոն լինենք, որպեսզի չկորսվենք: Անկեղծորեն այս խոսքը կատարե՛ք. Փորձեցէ՛ք դուք ձեզ՝ թէ հաւատքին մէ՛ջն էք. քննեցէ՛ք դուք ձեզ...։ (Բ Կորնթ. 13:5):
Սկսեք հենց ձեզնից, ինչո՞վ եք զբաղվում ամբողջ օրը... Լա՛վ քննեցեք:


Սատանան շատ հնարքներ է հնարում մեզ վերացնելու համար, նա նաև կուրացրել է անհավատներին (Բ Կորնթ. 4:4): Սակայն Աստված միշտ զգուշացնում է: Մի գուցե այս պահին էլ՝ Աստված քե՛զ է զգուշացնում, քանզի գրված է.
Նրա համար ինչպես Սուրբ Հոգին ասում է. <<Այսօր եթե նրա ձայնը լսեք մի խստացնեք ձեր սրտերը...>> (Եբր. 3:7):
  Լսե՛նք Աստծու ձայնը, զգուշանա՛նք: Կարդացե՛ք Ղուկաս 21:34, Հովնան 2:8, Հակոբոս 4:7-10, Ա Պետրոս 5:8, Եփեսացիների 6:10-18, Հայտնություն 3:14-22, Ա Թեսաղոնիկե. 5 գլուխները և զգուշացեք:
  Իսկ եթե արթուն չեք՝ լսե՛ք Աստծու պատգամը առաքյալի միջոցով. <<Արթնցի՛ր, դուն որ կը քնանաս, ու կանգնէ՛ մեռելներէն, եւ Քրիստոս պիտի փայլի քու վրադ>>: (Եփեսացիս 5:14): 
  Եվ վերջում, սիրելիներ, Հովհաննես առաքյալի առաջին թղթի 2-րդ գլխի 1 և 2 խոսքերը. <<Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. եւ նա՛ է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի>>:


(Տեսանյութի հիմքը վերցված է  www.jesus-hripsime.blogspot.com բլոգկայքից)

Комментариев нет:

Отправить комментарий