23 февр. 2012 г.

Հավատա Հիսուսին

Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք:
Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: (Հովհ. 5:39-40) 
  Անգլիացի մի քարոզիչ Հոլանդիայում քարոզելիս հետևյալն ասաց. <<Ենթադրենք, թե կամենում եմ որևէ քաղաք գնալ, բայց ճանապարհը չգիտեմ: Ցուցանակի վրա կարդում եմ այդ քաղաքի անունը, սակայն դա չի նշանակում, թե արդեն տեղ հասա: Դեռ անհրաժեշտ է ընթանալ նշված ուղղությամբ>>:
  Հովհաննու ավետարանի հինգերորդ գլխում կարդում ենք, որ հրեաները Հիսուսին հալածեցին, որովհետև շաբաթ օրով մի հիվանդի էր բժշկել: Բայց չէ± որ Հիսուսն ինքն էր շաբաթ օրվա տերը: Նա այսպես պատասխանեց. <<Իմ Հայրը մինչև հիմա գործում է, ուրեմն, ես ևս գործում եմ>> (Հովհ. 5:17): Հրեաները եզրակացրեցին, որ Հիսուս իրեն հավասար է դասում Աստծո հետ: Հիսուս բացատրեց նրանց, թե միայն Հին Կտակարանը սերտելով` նրանք չեն կարող հավիտենական կյանք ունենալ, այլ նաև պետք է Աստծո Որդուն դառնան: 
  Ինչպես որ ցուցանակում միայն քաղաքի անունը նշելը դեռ այդ քաղաքը չի կարող հասցնել, այնպես էլ` առանց Փրկչին հավատալու, Սուրբ Գրքից համարներ ընթերցելով միայն` հավիտենական կյանք և  երկնքում օթևան պիտի չունենա ոչ ոք:
Վերջին թեմաները Նախորդ թեմաները Գլխավոր էջ