«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Անտարբեր մի' անցիր

Եթե մի նշանավոր մարդ մի բան է գնում, անմիջապես բոլոր հեռուստաալիքներով հայտնում են նման անիմաստ լուրը, որը ոչ մի արժեք չի ներկայացնում: Մարդիկ աշխատում են տեղյակ լինել քաղաքականության և հանցագործությունների մասին եղած բոլոր լուրերին, սակայն. ոչ մեկը հետամուտ չէ Աստծո հետ խաղաղություն ձեռք բերելուն և Հիսուս Քրիստոսի փրկությունը ժառանգելուն, քանի որ դա է ամենից կարևորը ամբողջ մարդկության համար:
    Մի հետաձգիր փրկությունդ: Դու ևս մի օր Աստծուն պիտի հանդիպես հավիտենության մեջ: Անտարբեր չլինենք մեր փրկության նկատմամբ, և հիշենք առջևում դատաստանն է: Պատրա՞ստ ես:

Այլ թեմաներ

Ինչպե՞ս կարող է շունդ քեզ պաշտպանել

Ավազակը երբեք չէր լսել...

Ձեր գլխին թագ չկա...

Հաշտ և անհաշտ ընտանիքները: (Խրատական պատմություն)

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Փոքրիկ Նոր Կտակարանը

Զգաց մահվան սարսափը