Սա կյանք չէ'

   Այսօր շատերն են դժգոհում միապաղաղ և հոգնեցուցիչ կյանքից, ասելով. «Սա կյանք չէ»:
Նմանները ամեն ինչից և ամենուր դժգոհ են թե՛ աշխատանքից, թե՛ ընտանիքում, և թե՛ շրջապատից: Այդ իսկ պատճառով էլ չորս բոլորից դժգոհություններ ենք լսում:
Հարգելի՛ ընթերցող, գուցե դու էլ ես դժգոհ, մտածում ես, որ այս կյանքը ապրելու կյանք չէ. գուցե ճի՞շտ ես:
Իսկ ինչպե՞ս բարելավել կյանքը: Ահա՛ Աստվածաշունչը տալիս է այդ հարցի պատասխանը` միայն Աստծո հետ հարաբերվելով կզգաք, որ կյանքն արժե ապրել: Ճշմարիտ ապաշխարության ու մեր մեղավոր լինելու գիտակցումն են միայն հնարավորություններ ստեղծում մեր կյանքի բարելավման, խաղաղության և երջանկության համար: Աստված առաջարկում է նոր կյանք, որը ապրելուց չես ձանձրանա մինջև կյանքիդ վերջ: Իսկ եթե Աստծո առաջարկած նոր կյանքը ապրես, ավարտից հետո սկսում է երանելի հավիտենությունը: Բայց նոր կյանքի համար պիտի ընդունես Աստծո հրավերը, հավատաս Հիսուսին ու անկեղծորեն աղոթքով գաս Աստծո առջև, խնդրելով ներում ու ապաշխարություն: Եվ քո ապրած նախկին կյանքը պետք է անկեղծորեն բերես Տիրոջ առջև, որպեսզի ազատվես մեղքերից և նորովի սկսես Աստծո առաջարկած նոր կյանքը:
   Այս խեղճը կանչեց, և Տերը լսեց, և իր ամեն նեղություններիցը փրկեց սրան: Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմովը և փրկում նրանց: (Սաղ 34:6-7)
Եվ կանչիր ինձ նեղության օրումը. և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ: (Սաղ 50:15)