«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Վերջին սերունդը

Սիրելիներս, ձեր կարծիքով արդյոք այս ժամանակներում չե՞նք ապրում, ու գնալով ավելի է նմանվում:
2 Տիմոթեոս 3
1 Սա գիտացիր, որ յետի օրերում չար ժամանակներ կգան։ 
2 Որովհետեւ մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, 
3 Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, 
4 Մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր քան թե աստվածասեր։ 
5 Որ աստուածպաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են. նրանցից էլ ետ քաշուիր։
    Բայց ուշադիր լինենք «Վերջին» բառին: Սա վկայում է, որ մենք վերջին ժամանակներում ենք ապրում: Վերջին ժամանակներում, որովհետև մեր շուրջը կատարվում է այն ամենը, ինչ թվարկում է առաքյալը: Հիշե՛նք ինտերնետի ի հայտ գալուց առաջ ոնց էր, կամ մեր պապերի սերունդը ոնց էր: Իսկ հիմա... 
    Եթե ուշադիր լինենք, մենք կապվում ենք այս չարաբաստիկ ծրագրին, որը անկասկած չի տանում երկինք: Իսկ ուր է տանում...
    Եթե ես գնացքում նստած լինեմ, բնականաբար կընթանամ այնտեղ ուր գնացքն է տանում : Եկեք քննենք, թե ուր ենք ընթանում: Եվ եկեք հիշենք, որ թակարդի վրայի պանիրն է ձրի:
  Իսկ հիմա կհարցնես. ինչու ես դու ինտերնետում տեղադրում այս տողերը, պատասխանը հետևյալն է. որովհետև դու հիմա կարդում ես այս տողերը...
   Աստված օրհնի քեզ:


Այլ թեմաներ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

Նյուտոնի հզոր պատասխանը

Խոսքերի երեք մաղերը

Երբ «խայթվես օձից»...

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։