Сообщения за Январь, 2012
Դու սիրված ես: Կա մեկը, որ հոգում է քեզ համար և անկեղծորեն փնտրում է քեզ: Այդ «Մեկը» Իր սերը ցույց է տվել քեզ: Նա վճարել է քո պարտքերը, քեզ համար տուն է պատրաստել, քեզ մի ժառանգ է պատրաստել, որպեսզի քեզ Թագավորի հարուստ և ուրախ զավակը դարձնի: Նա ցանկանում է հեռացնել քո վշտերը, հոգալ քո կարիքները, և սրբել ու չորացնել արցունքներդ:
Ատելությունը սարսափելի զգացմունք է, որը բաժանում է մարդկանց և դաժանացնում սրտերը: Սիրո մեջ սկսված շատ հարաբերություններ հաճախ ավարտվում են փոխադարձ մեղադրանքներով: Հնարավոր է, սիրելի՛ ընթերցող, որ քեզ մոտ ևս ինչ-որ մեկի նկատմամբ ատելության զգացում կա, որը վարակել է նաև քո սիրտը:
Հիսուսի արած գործը կատարյալն է:
Շատերը կարծում են, թե շատ բարի գործերի շնորհիվ է, որ մարդը վաստակում է հավիտենական փրկությունը: Կասկած չկա, որ բարի գործերը բարի նպատակ են հետապնդում. Բարությամբ պայքարել չարի դեմ: Անշուշտ, երկիրը շատ գեղեցիկ , հանդարտ ու հաճելի պիտի լիներ, եթե բոլորը բարին գործեին:
Շատ-շատերը չեն մտածում իրենց կյանքի և հոգու անմահության մասին, քանզի նրանց մտահոգության առարկան իրենց ապրուստն ու կենցաղն է: Սակայն, թող իմանան, որ փրկության միայն մեկ ձև կա` Աստծո կենարար խոսքի մեջ գրված ձևը: Փրկության այդ օրհնյալ ուղին սկսվում է մեր մեղքերի ապաշխարությամբ, ապա` առաջնորդում հավատի:
Ես ուզում եմ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինել, քանզի Հիսուս ըսավ. << ... Ահա՛ այսպէս ալ ձեզմէ ա՛ն որ չհրաժարի իր ամբողջ ինչքէն , չի կրնար իմ աշակերտս ըլլալ >> ։